12:25 19.03.2025
ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի N զորամասում նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությունը մեկնարկեց ՀՀ օրհներգի հնչյունների ներքո:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ղեկավարությունը՝ հրամանատար, գնդապետ Էդգար Հունանյանի գլխավորությամբ:
Զորամասի շարահրապարակում՝ մարտական դրոշի ներքո, տեղի ունեցավ խորհրդանշական միջոցառման հիմնական արարողակարգային հատվածը՝ երդման հանդիսավոր արարողությունը:
Բարձր գնահատելով հայրենիքի պաշտպանության գործում զինված ուժերի հայրենանվեր առաքելությունը` նորակոչիկ զինծառայողները վստահեցրին, որ եկել են շարունակելու ավագ սերնդի սրբազան գործը և պատրաստ են ամեն գնով պաշտպանել հայրենիքը: Նրանք իրենց հրամանատարների և ծնողների առաջ երդվեցին անմնացորդ նվիրումով, հպարտությամբ և անձնվիրաբար ծառայել հայրենիքին, պատվով պաշտպանել երկրի սահմանները, անվերապահորեն կատարել վերադասի հրամանները:
«Զորակոչվելով Հայոց բանակ` մենք մեր սահմանադրական պարտքն ենք կատարում հայրենիքի առջև: Ծառայության անցնելով Սահմանապահ զորքերում՝ մեզ վրա վերցնում ենք բարձր պատասխանատվություն: Խոստանում ենք լինել ուժի, հուսալիության, ամրության և պահպանության խորհրդանիշ, շուրջօրյա հսկել և անառիկ պահել մեր պետության սահմանները»,- իր խոսքում ասաց նորակոչիկ Ա. Աղազարյանը:
Հանդիսավոր արարողության ընթացքում զինվորական երդում ընդունելու կապակցությամբ ծնողների անունից ելույթ ունեցավ և նորակոչիկներին շնորհավորեց նաև ծնող Գայանե Մանուկյանը, ով իր ելույթում նշեց, որ իրենց զավակները սրբորեն կկատարեն իրենց պարտքը հայրենիքի նկատմամբ:
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը, հիշարժան օրվա կապակցությամբ շնորհավորելով նորակոչիկ զինծառայողներին, նշեց, որ զինվորական երդման ընդունումը հայրենիքի և ընտանիքի նկատմամբ անմնացորդ նվիրումն արտահայտելու անկրկնելի արարողակարգ է և այս պահից է սկսվում իրական ծառայությունը հայրենիքին:
«Հիշեք նաև, որ Սահմանապահ զորքերում ծառայելը պատվաբեր է և միևնույն ժամանակ պարտավորեցնող: Դուք այսօրվանից մուտք եք գործում Սահմանապահ զորքերի մեծ ընտանիք, վերաբերվեք միմյանց եղբայրական սիրով և հարգանքով՝ շարունակելով ձևավորված բարի ավանդույթները»,- իր խոսքում ասաց Է. Հունանյանը:
Նորակոչիկները կատարեցին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի օրհներգը:
Երդման հանդիսավոր արարողությունը եզրափակվեց նվագախմբի ուղեկցությամբ՝ նորակոչիկների շարային քայլերթով։
20:44 19.03.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են11:09 19.03.2025
ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ադրբեջանի կեղծ պնդումներին21:02 19.03.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
20:54 19.03.2025
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Այս մասին հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 19-ին՝ ժամը 14։15-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների […] ...
20:52 19.03.2025
Բանակցությունների դրական առաջընթացը կարող է ՀՀ և Ադրբեջանի համար ապահովել ավելի լավ ապագա. Իռլանդիայի ԱԳՆԻռլանդիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների դրական առաջընթացի համար: «Իռլանդիան ողջունում է խաղաղության համապարփակ պայմանագրի շուրջ բանակցություններում Հայաստանի և Ադրբեջանի ձեռք բերած առաջընթացը: Սա իրադարձությունների դրական զարգացում է, որը կարող է երկու երկրի համար ապահովել ավելի լավ ապագա»,- նշվում է հայտարարության մեջ: Ireland welcomes the progress made by 🇦🇲and 🇦🇿 […] ...
20:44 19.03.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ապարանի տարածաշրջանում, Ճամբարակ, Սևան և Գավառ քաղաքներում տեղում է ձյուն։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...
20:36 19.03.2025
Վաղը բարդ խաղ է լինելու մեզ համար. Վիլի ՍանյոլՎրաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի Հայաստան – Վրաստան խաղի նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ բարդ հանդիպում է լինելու: «Վաղը բարդ խաղ է լինելու մեզ համար: Հայաստանի դեմ մրցավեճը, այսպես ասած, դերբի է: Վստահ եմ, որ իմ թիմի բոլոր ֆուտբոլիստները կազմ ու պատրաստ կլինեն վաղվա հանդիպմանն ու […] ...
20:28 19.03.2025
Հայաստանը պատրաստ է համաձայնեցված տեքստով համաձայնագրի ստորագրմանը. ՀՀ ԱԳ նախարարՀայաստանի և Բրազիլիայի ԱԳ նախարարները քննարկումը շարունակել են ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ։ Արարատ Միրզոյանը և Մաուրո Վիեյրան հանգամանալից քննարկել են երկկողմ օրակարգի ընդլայնմանը, քաղաքական երկխոսության խորացմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանը միտված բոլոր հարցերն ու նախաձեռնությունները: Հայաստանի և Բրազիլիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել համագործակցության ընդլայնման կոնկրետ հնարավորությունների շուրջ […] ...