Լեգենդար Ռոնալդոն չի մասնակցելու Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահի ընտրություններին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 03 2025
  • $
    391.57
  • RUBLE
    4.70
  • 426.77
WEATHER
+8.09 oC

Լեգենդար Ռոնալդոն չի մասնակցելու Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահի ընտրություններին

13:25 19.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Լեգենդար Ռոնալդոն սոցցանցերում հրապարակում է արել և հայտնել, որ չի մասնակցելու Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CBF) նախագահի ընտրություններին։

«Մարզային 27 ֆեդերացիաների հետ առաջին շփումից հետո հասկացա, որ 23-ի դռները փակ են։ Եթե ​​ղեկավարների մեծամասնությունը կարծում է, որ բրազիլական ֆուտբոլը լավ ձեռքերում է, ապա իմ կարծիքը նշանակություն չունի։

Ֆեդերացիաները հրաժարվեցին ինձ ընդունել՝ պատճառաբանելով, որ գոհ են ներկայիս ղեկավարությունից և աջակցում են Էդնալդո Ռոդրիգեսի վերընտրմանը։

Ես չկարողացա ներկայացնել իմ նախագիծը, առաջ քաշել գաղափարներս և լսել մյուս կողմերին այնպես, ինչպես կցանկանայի։ Երկխոսության համար թափանցիկություն չկար։

Կանոնադրության համաձայն՝ ֆեդերացիաներն ընտրելու արտոնյալ իրավունք ունեն, և պարզ է, որ ես չեմ կարող առաջադրվել:

Տեղական ֆեդերացիաների ղեկավարների մեծ մասը սատարում է գործող նախագահին։ Անկախ իմ համոզմունքներից` հարգում եմ նրանց որոշումն ու իրավունքը»,- գրել է նա։

Էդնալդո Ռոդրգիեսը Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան ղեկավարում է 2022 թվականից։ Ըստ ամենայնի 2026թ. ընտրություններում նա կլինի կառույցի նախագահի միակ թեկնածուն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 12-18-ը

23:16 19.03.2025

Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 12-18-ը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 12-18-ը (2025թ.) Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Շենգավիթում՝ մարտի 12-ին, 14-ին և 17-ին, Արաբկիրում՝ մարտի 13-ին, 16-ին և 18-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է․ Նոր Նորքում՝ մարտի 13-ին Ծծմբի երկօքսիդի պարունակությունը […] ...

Երևան-Երասխ ավտոճանապարհին «Toyota Corolla»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին. կա վիրավոր

23:10 19.03.2025

Երևան-Երասխ ավտոճանապարհին «Toyota Corolla»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին. կա վիրավոր

Մարտի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին, Արտաշատ քաղաքի վարչական տարածքում Արարատի մարզի բնակիչ 53-ամյա Արտակ Հ․-ն իր վարած «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայով բախվել բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին և հայտնվել երթևեկելի գոտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր […] ...

ՀՀ ԲՏԱ նախարարությունը մասնակցել է «Համաշխարհային բջջային կոնգրես 2025» միջազգային ցուցահանդեսին

22:58 19.03.2025

ՀՀ ԲՏԱ նախարարությունը մասնակցել է «Համաշխարհային բջջային կոնգրես 2025» միջազգային ցուցահանդեսին

ՀՀ ԲՏԱ նախարարությունը մարտի 3-6-ը Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաքում արդեն երրորդ անգամ մասնակցել և «Հայաստան» միասնական տաղավարով հանդես է եկել «Համաշխարհային բջջային կոնգրես 2025» միջազգային ցուցահանդեսին, որտեղ ներկայացվել են ոլորտային 10 մասնակից և 7 այցելու կազմակերպություններ, ինչպես նաև «Ներդրումների աջակցման կենտրոն» (Enterprise Armenia) հիմնադրամը: Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Նախարարության պատվիրակությունը գլխավորել է ՀՀ […] ...

Կասկադն ավարտուն տեսք կունենա. Ավինյան

22:44 19.03.2025

Կասկադն ավարտուն տեսք կունենա. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Կասկադն ավարտուն տեսք կունենա։ «Ծրագիրն իրականացվելու է ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի էսքիզի հիման վրա: Պարոն Վիլմոտն այսօր Երևանում էր, ում հետ քննարկեցինք հետագա աշխատանքների ընթացքը»,- գրել է քաղաքապետը: ...

Սաուդյան Պրո լիգան չի բանակցում Վինիսիուսի հետ

22:37 19.03.2025

Սաուդյան Պրո լիգան չի բանակցում Վինիսիուսի հետ

Պրո լիգայի Մարքեթինգի և հաղորդակցության բաժնի տնօրենը հայտնել է, որ լիգան չի բանակցում «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի հետ վերջինիս տեղափոխության շուրջ: «Վինիսիուսի տեղափոխությունը շատ զգայուն հարց է: Միայն ակումբներն ունեն ֆուտբոլիստների հետ բանակցություններ վարելու բացարձակ արտոնություն, լիգան չի խառնվում նրանց գործերին: Մենք նաև չենք ստիպում ակումբներին ձեռք բերել այս կամ այն ֆուտբոլիստի: Իհարկե, մենք […] ...

Թեհրանի «Ազադի» աշտարակը, լուսավորվել է այդ թվում՝ ՀՀ պետական դրոշով

22:29 19.03.2025

Թեհրանի «Ազադի» աշտարակը, լուսավորվել է այդ թվում՝ ՀՀ պետական դրոշով

Իրանական Ամանորի նախատոնական միջոցառումների շրջանակում Թեհրանի խորհրդանիշներից մեկը՝ «Ազադի» աշտարակը, լուսավորվել է տարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշով։ Այս մասին հայտնել են Իրանում ՀՀ դեսպանությունից: Աշտարակի վրա ներկայացվել է նաև նոուրուզյան հայերեն շնորհավորանք՝ վկայելով գարնանամուտի այս հնագույն տոնի համամարդկային նշանակությունն ու հայ և իրանցի ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունը։ ...

BACK_TO_TOP