Հուսով եմ` կհասնենք դրական արդյունքի. Բիչախչյանը` Հայաստան-Վրաստան հանդիպումների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 03 2025
  • $
    391.57
  • RUBLE
    4.70
  • 426.77
WEATHER
+8.09 oC

Հուսով եմ` կհասնենք դրական արդյունքի. Բիչախչյանը` Հայաստան-Վրաստան հանդիպումների մասին

12:42 19.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը ՀՖՖ TV-ի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է տեղափոխվել Վարշավայի «Լեգիա», ինչպես նաև խոսել է Վրաստանի ընտրանու դեմ Ազգերի լիգայի խաղարկության B/C լիգաների անցումային փլեյ-օֆֆի խաղերի մասին:

«Տարվա սկզբին «Լեգիայի» մարզիչը զանգահարեց և ցանկացավ` տեղափոխվեմ այնտեղ։ Պայմանագրիս ավարտին 6 ամիս էր մնացել և քայլ առաջ կատարելու ժամանական էր։ Թուրքիայում «Պոգոնի» կազմում հավաքի էի մասնակցում։ Այնտեղից մեկնեցի Վարշավա, բուժզննում անցա և պայմանագիր ստորագրեցի «Լեգիայի» հետ։ Ամեն ինչ շատ արագ ստացվեց, ուրախ եմ տեղափոխության համար։

Արդեն մոտ 2 ամիս է «Լեգիայի» ֆուտբոլիստ եմ։ Թիմը հարձակվողական ֆուտբոլ է խաղում, շատ լավ խաղացողներ ունի։

Ինչպես միշտ, շատ ուրախ եմ` հավաքականին միանալու համար։ Հավաքականի խաղերը միշտ առանձնահատուկ են։ Բարձր տրամադրությամբ պատրաստվում ենք խաղերին։ Շատ լավ խաղեր են լինելու թե՛ երկրպագուների, թե՛ ֆուտբոլիստների համար։ Շատ լավ կազմ ունենք և լավ ենք պատրաստվում։ Հուսով եմ` կհասնենք դրական արդյունքի»,- նշել է Բիչախչյանը։

25-ամյա Բիչախչյանն այս տարվա հունվարին է լեհական «Պոգոնից» տեղափոխվել «Լեգիա»։

Հայաստան – Վրաստան դիմակայության առաջին խաղը տեղի կունենա մարտի 20-ին Երևանի՝ «Հանրապետական» ստադիոնում, պատասխանը` երեք օր անց Թբիլիսիի «Դինամո Արենայում»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 19.03.2025

SHANTNEWS

ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստան – Վրաստան խաղին մարզադաշտ մուտք գործելու կարգը

19:49 19.03.2025

ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստան – Վրաստան խաղին մարզադաշտ մուտք գործելու կարգը

ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի Հայաստան – Վրաստան հանդիպմանը մարզադաշտ մուտք գործելու կարգը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Իրավիճակը ՀՀ ճանապարհներին ժամը 19:30-ի դրությամբ

19:36 19.03.2025

Իրավիճակը ՀՀ ճանապարհներին ժամը 19:30-ի դրությամբ

Մարտի 19-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: ...

Դատարանից վերադարձված կալանավորված անձն իր գոտկատեղում թաքցրել էր 3 բջջային հեռախոս և wi-fi սարք

19:18 19.03.2025

Դատարանից վերադարձված կալանավորված անձն իր գոտկատեղում թաքցրել էր 3 բջջային հեռախոս և wi-fi սարք

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները մարտի 18-ին՝ ժամը 20։20-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել դատարանից հիմնարկ վերադարձված կալանավորված անձ Կ․Մ․-ին։ Խուզարկության արդյունքում ծառայողները Կ․Մ․-ի մոտից հայտնաբերել են 3 բջջային հեռախոս՝ իրենց բաժանորդային քարտերով, և wi-fi սարք, որոնք Կ․Մ․-ն թաքցրել էր գոտկատեղում։ Փաստի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ...

Իմ հանձնարարականը ՀՀ ՊՆ-ին հստակ է՝ հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել. վարչապետ

19:09 19.03.2025

Իմ հանձնարարականը ՀՀ ՊՆ-ին հստակ է՝ հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է. «Հայաստանի և Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ Իմ հանձնարարականը ՀՀ ՊՆ-ին հստակ է։ Հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել։ Հայաստանը գնում է խաղաղության և ոչ թե պատերազմի»: ...

Իրավիճակը ՀՀ ճանապարհներին և Լարսում

18:57 19.03.2025

Իրավիճակը ՀՀ ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ապարանի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության […] ...

BACK_TO_TOP