Գատուզոն չի սեղմել հաղորդավարի ձեռքն ու վեճի է բռնվել նրա հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 03 2025
  • $
    391.57
  • RUBLE
    4.70
  • 426.77
WEATHER
+8.09 oC

Գատուզոն չի սեղմել հաղորդավարի ձեռքն ու վեճի է բռնվել նրա հետ

11:26 19.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Խորվաթիայի առաջնության 26-րդ տուրում «Ռիեկայից» 0-3 հաշվով կրած պարտությունից հետո Սպլիտի «Հայդուկի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն MAXSport1 հեռուստաալիքի ուղիղ եթերում չի սեղմել նախկին ֆուտբոլիստ, հաղորդավար Յոշկո Յելիչիչի ձեռքն ու վեճի է բռնվել նրա հետ:

«Ես չեմ սեղմելու Ձեր ձեռքն ու չեմ պատասխանելու Ձեզ: Դուք չափազանց շատ եք խոսում և չեք հարգում մարդկանց։ Դուք նույնպես ֆուտբոլիստ եք եղել և պետք է հասկանաք իրավիճակը, բայց միշտ վատ եք արտահայտվում։

Ես Ձեզ չեմ հարգում։ Դուք շատ վատ եք խոսում։ Չեմ շփվելու Ձեզ հետ քանի դեռ այստեղ եք աշխատում։ Դուք չար մարդ եք և այնպես եք խոսում կարծես նվաճել եք ամբողջ աշխարհը»,- ասել է Գատուզոն Յելիչիչին։

«Հայդուկը» պարտությունից հետո  48 միավորով   նահանջել է երկրորդ տեղ, իսկ «Ռիեկան» 50 միվաորով գլխավորել է մրցաշարային աղյուսակը։

Յոշկո Յելիչիչը ֆուտբոլային կարիերայի ընթացքում նույնպես հանդես է եկել «Հայդուկում»:  Նա 6 անգամ դարձել է Խորվաթիայի գավաթակիր, 5 անգամ` երկրի չեմպիոն։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 19.03.2025

SHANTNEWS

ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստան – Վրաստան խաղին մարզադաշտ մուտք գործելու կարգը

19:49 19.03.2025

ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստան – Վրաստան խաղին մարզադաշտ մուտք գործելու կարգը

ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի Հայաստան – Վրաստան հանդիպմանը մարզադաշտ մուտք գործելու կարգը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Իրավիճակը ՀՀ ճանապարհներին ժամը 19:30-ի դրությամբ

19:36 19.03.2025

Իրավիճակը ՀՀ ճանապարհներին ժամը 19:30-ի դրությամբ

Մարտի 19-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: ...

Դատարանից վերադարձված կալանավորված անձն իր գոտկատեղում թաքցրել էր 3 բջջային հեռախոս և wi-fi սարք

19:18 19.03.2025

Դատարանից վերադարձված կալանավորված անձն իր գոտկատեղում թաքցրել էր 3 բջջային հեռախոս և wi-fi սարք

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները մարտի 18-ին՝ ժամը 20։20-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել դատարանից հիմնարկ վերադարձված կալանավորված անձ Կ․Մ․-ին։ Խուզարկության արդյունքում ծառայողները Կ․Մ․-ի մոտից հայտնաբերել են 3 բջջային հեռախոս՝ իրենց բաժանորդային քարտերով, և wi-fi սարք, որոնք Կ․Մ․-ն թաքցրել էր գոտկատեղում։ Փաստի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ...

Իմ հանձնարարականը ՀՀ ՊՆ-ին հստակ է՝ հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել. վարչապետ

19:09 19.03.2025

Իմ հանձնարարականը ՀՀ ՊՆ-ին հստակ է՝ հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է. «Հայաստանի և Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ Իմ հանձնարարականը ՀՀ ՊՆ-ին հստակ է։ Հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել։ Հայաստանը գնում է խաղաղության և ոչ թե պատերազմի»: ...

Իրավիճակը ՀՀ ճանապարհներին և Լարսում

18:57 19.03.2025

Իրավիճակը ՀՀ ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ապարանի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության […] ...

BACK_TO_TOP