09:55 19.03.2025
Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը կարող է կարիերան շարունակել «Ժիրոնայում», հայտնում է «РБ Спорт»-ը։
Աղբյուրի համաձայն` կատալոնական ակումբը` հայ ֆուտբոլիստին դիտարկում է որպես Միգել Գուտյերեսին փոխարինողի։ Գուտյերեսը մրցաշրջանի ավարտին, ամենայն հավանականությամբ, հեռանալու է ակումբից և կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ» կամ «Լիվերպուլ»։
Իսպանական ակումբներից 25-ամյա Թիկնիզյանի ծառայություններով նախկինում հետաքրքրված էին նաև «Սևիլիան» և «Լեգանեսը»։
Թիկնիզյանն ընթացիկ մրցաշրջանում 27 խաղում 2 գոլ է խփել, կատարել 4 արդյունավետ փոխանցում։
11:09 19.03.2025
ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ադրբեջանի կեղծ պնդումներին19:49 19.03.2025
ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստան – Վրաստան խաղին մարզադաշտ մուտք գործելու կարգըՀՖՖ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի Հայաստան – Վրաստան հանդիպմանը մարզադաշտ մուտք գործելու կարգը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
19:36 19.03.2025
Իրավիճակը ՀՀ ճանապարհներին ժամը 19:30-ի դրությամբՄարտի 19-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: ...
19:18 19.03.2025
Դատարանից վերադարձված կալանավորված անձն իր գոտկատեղում թաքցրել էր 3 բջջային հեռախոս և wi-fi սարքՀայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները մարտի 18-ին՝ ժամը 20։20-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել դատարանից հիմնարկ վերադարձված կալանավորված անձ Կ․Մ․-ին։ Խուզարկության արդյունքում ծառայողները Կ․Մ․-ի մոտից հայտնաբերել են 3 բջջային հեռախոս՝ իրենց բաժանորդային քարտերով, և wi-fi սարք, որոնք Կ․Մ․-ն թաքցրել էր գոտկատեղում։ Փաստի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ...
19:09 19.03.2025
Իմ հանձնարարականը ՀՀ ՊՆ-ին հստակ է՝ հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է. «Հայաստանի և Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ Իմ հանձնարարականը ՀՀ ՊՆ-ին հստակ է։ Հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել։ Հայաստանը գնում է խաղաղության և ոչ թե պատերազմի»: ...
18:57 19.03.2025
Իրավիճակը ՀՀ ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ապարանի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության […] ...