ՀԱՄԱՍ-ն ասել է, որ էսկալացիան սպառնում է պատանդներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 03 2025
  • $
    391.57
  • RUBLE
    4.70
  • 426.77
WEATHER
+9.09 oC

ՀԱՄԱՍ-ն ասել է, որ էսկալացիան սպառնում է պատանդներին

09:19 19.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գազայի հատվածում սրումը վտանգի տակ է դնում իսրայելցի պատանդների կյանքը, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի անդամ Բասեմ Նաիմը։

«Այս վտանգավոր էսկալացիան, որը հանգեցրել է պաղեստինցիների նյութական և մարդկային կորուստների, չի բացառի Գազայի հատվածում իսրայելցի պատանդներին և վտանգի տակ կդնի նրանց կյանքը»,-ասել է Նաիմը:

Երեքշաբթի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը վերսկսել է հարձակումները Գազայի հատվածի վրա։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հարձակումները շարունակվել են ՀԱՄԱՍ-ի կողմից հրադադարը երկարաձգելու և պատանդներին ազատ արձակելու ամերիկյան պլանը չընդունելու պատճառով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրավիճակը ՀՀ ճանապարհներին և Լարսում

18:57 19.03.2025

Իրավիճակը ՀՀ ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ապարանի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության […] ...

ՄՊՀ նախագահը հյուրընկալել է Բուլղարիայի նախկին փոխվարչապետ Մեգլենա Կունևային

18:48 19.03.2025

ՄՊՀ նախագահը հյուրընկալել է Բուլղարիայի նախկին փոխվարչապետ Մեգլենա Կունևային

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը հյուրընկալել է Բուլղարիայի նախկին փոխվարչապետ, գլխավոր բանակցող և սպառողների պաշտպանության հարցերով ԵՄ հանձնակատար Մեգլենա Կունևային։ Գեղամ Գևորգյանը ողջունել է հյուրին՝ շեշտելով, որ մեծ պատիվ է հյուրընկալել մեր երկրում սպառողների պաշտպանության ոլորտում նման հարուստ փորձառություն ունեցող գործչի։ ՄՊՀ նախագահը ներկայացրել է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում սպառողների շահերի […] ...

Ներկայացվել են գերատեսչությունների` 2024 թ. կատարողականները

18:36 19.03.2025

Ներկայացվել են գերատեսչությունների` 2024 թ. կատարողականները

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 19-ի նիստի օրակարգում էր նաեւ ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը: 2024 թվականին Շրջակա միջավայրի նախարարությունում մշակվել է 69 իրավական ակտ, որից չորսը` օրենք. այս մասին տեղեկացրել է նախարար Հակոբ Սիմիդյանը` հանձնաժողովին ներկայացնելով գերատեսչության […] ...

Շիրակի քրեական ոստիկաններն առգրավել են մեծ քանակությամբ թմրանյութ

18:26 19.03.2025

Շիրակի քրեական ոստիկաններն առգրավել են մեծ քանակությամբ թմրանյութ

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Սառնաղբյուր գյուղի բնակիչ 59-ամյա տղամարդն ապօրինի ձեռք է բերում, օգտագործում և տանը պահում է թմրանյութ: Մարտի 12-ին տղամարդը ձերբակալվեց և տեղափոխվեց վարչություն, որտեղ ընդունեց, որ տանը պահում է մեծ քանակի թմրանյութ և պատրաստ է այն ներկայացնել: Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական […] ...

Մշակութային վերջին զանգ. հաստատվել է միջոցառումների անցկացման ուղեցույցը

18:14 19.03.2025

Մշակութային վերջին զանգ. հաստատվել է միջոցառումների անցկացման ուղեցույցը

2024-2025 ուսումնական տարին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հայտարարվել է մշակութային կրթության տարի, և այդ համատեքստում ակնկալվում է, որ դպրոցներում «Վերջին դաս» միջոցառումները կկազմակերպվեն կրթամշակութային բովանդակությամբ: «Մշակութային վերջին զանգ» միջոցառումների կազմակերպումը խրախուսելու նպատակով կանցկացվի մրցույթ, կձևավորվի ժյուրի, որի կողմից ընտրված լավագույն միջոցառումները կազմակերպած դպրոցները կպարգևատրվեն: Մրցույթին մասնակցությունը կամավորության սկզբունքով է. մասնակցության համար […] ...

Մանուշյանական օրերն ամփոփվել են Մատենադարանում

18:07 19.03.2025

Մանուշյանական օրերն ամփոփվել են Մատենադարանում

Մատենադարանում ամփոփվել է ֆրանսիական դիմադրության շարժման առաջամարտիկ Միսաք Մանուշյանի հիշատակին նվիրված «Մանուշյանական շաբաթ» ծրագիրը, որը մեկնարկել էր մարտի 14-ից։ Ամփոփիչ միջոցառմանը հետևել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, ֆրանկոֆոն դեսպաններ, այլ պաշտոնյաներ: Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդգծել է. […] ...

BACK_TO_TOP