09:50 19.03.2025
Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբները 72 ժամվա ընթացքում իրենց չորրորդ հարվածն են հասցրել Կարմիր ծովում ամերիկյան USS Harry Truman ավիակիր նավին՝ կանխելով արաբական հանրապետության վրա ավիահարվածը։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է հութիների կողմից ստեղծված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան։
Նրա խոսքով՝ հարձակումն իրականացվել է մի քանի թեւավոր հրթիռների և անօդաչու թռչող սարքերի միջոցով։
«Պաղեստինի ճնշված ժողովրդին աջակցելու մեր գործողությունները վերսկսելուց հետո հութիի զինված ուժերը Կարմիր ծովում հայտնաբերեցին թշնամու ռազմական ակտիվություն, որը պատրաստվում էր լայնածավալ օդային ագրեսիա իրականացնել մեր երկրի դեմ:
Ի պատասխան՝ հրթիռային ուժերը, ռազմածովային ուժերը և անօդաչու թռչող սարքերի համար պատասխանատու ստորաբաժանումները համատեղ գործողություն են իրականացրել՝ օգտագործելով մի քանի թեւավոր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր, որոնք թիրախավորել են ամերիկյան ավիակիր USS Harry Truman, ինչը հանգեցրել է հակառակորդի պլանների խափանմանը և ագրեսիայի ձախողմանը։ Գործողության ընթացքում բոլոր նպատակները հաջողությամբ իրականացվել են»,- ասել է Սարիան։
11:09 19.03.2025
ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ադրբեջանի կեղծ պնդումներին19:49 19.03.2025
ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստան – Վրաստան խաղին մարզադաշտ մուտք գործելու կարգըՀՖՖ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի Հայաստան – Վրաստան հանդիպմանը մարզադաշտ մուտք գործելու կարգը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
19:36 19.03.2025
Իրավիճակը ՀՀ ճանապարհներին ժամը 19:30-ի դրությամբՄարտի 19-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: ...
19:18 19.03.2025
Դատարանից վերադարձված կալանավորված անձն իր գոտկատեղում թաքցրել էր 3 բջջային հեռախոս և wi-fi սարքՀայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները մարտի 18-ին՝ ժամը 20։20-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել դատարանից հիմնարկ վերադարձված կալանավորված անձ Կ․Մ․-ին։ Խուզարկության արդյունքում ծառայողները Կ․Մ․-ի մոտից հայտնաբերել են 3 բջջային հեռախոս՝ իրենց բաժանորդային քարտերով, և wi-fi սարք, որոնք Կ․Մ․-ն թաքցրել էր գոտկատեղում։ Փաստի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ...
19:09 19.03.2025
Իմ հանձնարարականը ՀՀ ՊՆ-ին հստակ է՝ հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է. «Հայաստանի և Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ Իմ հանձնարարականը ՀՀ ՊՆ-ին հստակ է։ Հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել։ Հայաստանը գնում է խաղաղության և ոչ թե պատերազմի»: ...
18:57 19.03.2025
Իրավիճակը ՀՀ ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ապարանի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության […] ...