17:10 18.03.2025
ՈՒԵՖԱ-ն հրապարակել է Ազգերի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի Հայաստան-Վրաստան առաջին խաղի մրցավարական անձնակազմը:
Հանդիպման մրցավար է նշանակվել ռումինացի Ռադու Պետրեսկուն: Եզրերում նրան կօգնեն Ռադու Գինգուլյակը և Միրչա Միխայիլ Գրիգորիուն, չորրորդ պաշտոնյան Անդրեյ Չիվուլետեն է:
VAR համակարգի պատասխանատուն իտալացի Ալեսանդրո Դի Պաոլոն է, իսկ նրա օգնականը՝ Ֆեդերիկո Լա Պենան:
Պետրեսկուն նախկինում սպասարկել է Հայաստանի հավաքականի մեկ խաղ, որտեղ Կապառոսի գլխավորած թիմը 2022 թվականին Երևանում 1:0 հաշվով հաղթել է Իռլանդիայի հավաքականին:
Վրաստանի հավաքականի մասնակցությամբ Պետրեսկուն սպասարկել է 2 հանդիպում, որոնցում վրացիները 1:2 հաշվով պարտվել են Իսպանիայի թիմին և 1:1 հաշիվը գրանցել Անդորրայի հավաքականի հետ խաղում:
00:49 23.03.2025
Ձյուն, մառախուղ. իրավիճակը ՀՀ ճանապարհներին00:38 23.03.2025
Արման Ծառուկյանը մարտահրավեր է նետել իր հնարավոր մրցակիցներին00:29 23.03.2025
Al Masirah. ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Հոդեյդա օդանավակայանին00:16 23.03.2025
Հրդեհ Վաղարշապատ քաղաքում00:59 23.03.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
00:49 23.03.2025
Ձյուն, մառախուղ. իրավիճակը ՀՀ ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Շիրակի մարզում, Վարդենիս, Քաջարան քաղաքներում, Աղվանիի, Տաթևի և Գորիսի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...
00:29 23.03.2025
Al Masirah. ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Հոդեյդա օդանավակայանինԱՄՆ զինվորականները երեք հարված են հասցրել Հոդեյդա քաղաքի օդանավակայանին, որը գտնվում է Եմենի արևմուտքում։ Այս մասին հայտնել է Al Masirah հեռուստաալիքը: Al Hadath հեռուստաալիքն էլ նշել է, որ հարվածների թիրախ են դարձել հութի ապստամբների կողմից օգտագործվող զենքի պահեստները, ինչպես նաև հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կայանները, որոնք տեղակայված են Հոդեյդա օդանավակայանում: ...
00:16 23.03.2025
Հրդեհ Վաղարշապատ քաղաքումՄարտի 22-ին, ժամը 21:12-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 27 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Mazda» մակնիշի ավտոմեքենայում, ինչի հետևանքով այրվել […] ...
23:59 22.03.2025
Հայ շախմատիստների արդյունքները Եվրոպայի անհատական առաջնությունում 7 խաղափուլից հետոՌումինիայի Էֆորիե Նորդ քաղաքում շարունակվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը։ Առաջնության ավարտին մնացել է 4 խաղափուլ: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 7 խաղափուլից հետո գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը ունի 5.5 միավոր և կիսում է 4-14-րդ հորիզոնականները: Գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանը ունեն 5 միավոր: ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ […] ...
23:49 22.03.2025
Ստամբուլում ցուցարարների դեմ ոստիկանությունը կիրառել է ջրցան մեքենաներՍտամբուլի որոշ թաղամասերում ոստիկանները հատուկ միջոցներ են կիրառել ցուցարարների դեմ, որոնք փորձել են ճեղքել ոստիկանական շղթաները։ Cumhuriyet թերթը գրել է, որ Վալենսի հատվածում, երբ մի խումբ ցուցարարները փորձել են ճեղքել ոստիկանական շղթան, իրավապահները կիրառել են գազային պղպեղի սփրեյ և ջրցան մեքենաներ։ Կան բերման ենթարկվածներ: Ավելի ուշ, իրավիճակը տարածքում հանդարտվել է: Բախումներ են տեղի ունեցել նաև […] ...