14:40 18.03.2025
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 18-ի նիստում քննարկել է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը:
Կրթության հասանելիության եւ կրթության իրավունքի իրացման իրավիճակից է խոսել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը եւ փաստել, որ նախադպրոցական կրթության հասանելիությունը Կառավարության ծրագրի կարեւորագույն թիրախ է: Նախարարի համոզմամբ եթե երեխան գոնե մեկ տարի նախադպրոցական կրթության համակարգում ընդգրկված է լինում, ապա նրա հետագա կրթական արդյունքը դպրոցում շատ ավելի բարձր է լինում:
«Կրթության ռազմավարությամբ մենք նպատակադրել ենք, որ 2030 թվականին առնվազն մեկ տարի նախադպրոցական կրթությունը դառնա պարտադիր»,- նշել է Ժաննա Անդրեասյանը: Ներկայացնելով վիճակագրական տվյալներ՝ կրթության ոլորտի պատասխանատու նախարարը տեղեկացրել է, որ եթե 2017 թվականին 3-5 տարեկանների 56 տոկոսն էր ընդգրկված նախադպրոցական կրթության համակարգում, ապա 2024 թվականին այս ցուցանիշը շուրջ 75 տոկոս է: Նախարարը մանրամասնել է Կառավարության քայլերն այս հարցում, կրթության որակի երաշխիքների ապահովման տեսանկյունից խոսել մասնավոր հատվածում իրականացվող լիցենզավորման քաղաքականության մասին:
Դպրոցական կրթության հատվածում եւս կա զգալի առաջընթացգ եթե 2018 թվականին 72 տոկոս էր պարտադիր կրթության մեջ ներգրավվածությունը, ապա 2023 թվականին եղել է 88 տոկոս: 2017 թվականին ավագ դասարաններում կրթությունը շարունակում էր 9-րդ դասարանի շրջանավարտների 54 տոկոսը, իսկ 2023-2024 թվականների ուսումնական տարվա տվյալներով շուրջ 39,000 ավարտածներից ավելի քան 24,000-ը կրթությունը շարունակել է ավագ դասարաններում, իսկ ավելի քան 12,000-ը՝ քոլեջներում:
Բուհական ընդունելության մասով ավագ դպրոցների շրջանավարտների 52,3 տոկոսն ընդունվել է բուհ՝ ավելի քան 10,000 հոգի, մեծ մասը՝ 61 տոկոսը, պետության կողմից վճարի փոխհատուցմամբ սովորում է բնագիտամաթեմատիկական ուղղություններով:
Շարունակվել են կրթաթոշակային ծրագրերը բուհերում, իրականացվել է աշխատանք մշակութային կյանքին եւ ծառայություններին հասանելիության մասով, այս ուսումնական տարին հայտարարվել է մշակութային կրթության տարի: Առողջ ապրելակերպի եւ ֆիզիկական առողջ ակտիվության շրջանակում եւս մի շարք միջոցառումներ են իրականացվել: Նախարարը մանրամասնել է նաեւ Սփյուռքին ուղղված ծրագրերի մշակման եւ իրականացման հարցերը:
2024 թվականին Լեռնային Ղարաբաղից շուրջ 600 ուսուցիչ ՀՀ տարբեր դպրոցներում աշխատանքի է անցել, եւ այս նպատակով բյուջեից բացի աշխատավարձից միայն լրավճարների մասով տրամադրվել է ավելի քան 168 մլն դրամ:
Ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարության հաստատում, ժողովրդագրական իրավիճակի բարելավում, նպաստների համակարգ, երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ուղղված ծրագրեր, զբաղվածության ու սոցիալական ինտեգրման ծրագրեր, կենսաթոշակային համակարգ ու բնագավառին բնորոշ բազմաթիվ հարցերգ այս թեմաների շրջանակում է իրականացված աշխատանքներին անդրադարձել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը:
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրել է արդարադատության ոլորտում Կառավարության իրականացրած բարեփոխումները եւ նշել, որ որոշ միջազգային զեկույցներում արված գնահատականներն արտացոլում են բարեփոխումների համատեքստում դրական փոփոխությունները: Մարդու իրավունքների պաշտպանության, դատաիրավական, քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտներում, կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում բարեփոխումների մասին խոսելիս նախարարը մանրամասն անդրադարձել է իրականացված դրական քայլերին, ներկայացրել որոշ վիճակագրական տվյալներ:
Հարցուպատասխանի ընթացքում անդրադարձ է եղել ատեստավորման գործընթացին, գրադարանավարների աշխատավարձի բարձրացման հնարավորությանը, դպրոցներում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը, լեռնային եւ բարձր լեռնային բնակավայրերի դպրոցների ուսուցիչների հավելավճարի հնարավորությանը, ազգային փոքրամասնությունների կրթամշակութային իրավունքների իրացմանը, ազգային ինքնության պահպանմանը եւ ոլորտային այլ հարցերի: Քննարկումներ են ընթացել քրեական արդարադատության կայացման, դատապարտյալների զբաղվածության, տարեցների խնամքի ու ցերեկային կենտրոնների գործունեության, զբաղվածության ռազմավարության թիրախների, սոցիալական աջակցության ծրագրերի ու այլ հարցերի շուրջ:
13:10 19.03.2025
Տավուշի մարզի Լուսաձոր բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է2025 թվականի մարտի 17-ին` ժամը 16։46-ին, ահազանգ էր ստացվել, որ Լուսաձոր-Գետահովիտ բնակավայրերի վարչական սահմանում հրդեհ է բռնկվել։ Օպերատիվորեն կազմակերպվել էր համապատասխան արձագանքում, դեպքի վայր են մեկնել Տավուշի ՄՓՎ ստորաբաժանումներից 4 մարտական հաշվարկ, 1 օպերատիվ խումբ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի անձնակազմը։ ՆԳՆ փրկարար ծառայությունում հայտարարվել էր անձնակազմի հավաք։ Դեպքի վայրում իրականացվել […] ...
13:04 19.03.2025
ԱԱ-2034-ի որոշ խաղեր հնարավոր է անցկացվեն ԵգիպտոսումԵգիպտոսի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հայտարարել է, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին հաղորդագրություն է ուղարկել՝ նշելով, որ ցանկանում է՝ ԱԱ-2034-ի որոշ խաղեր անցկացվեն Եգիպտոսում: «Հուսով եմ՝ պատիվ կունենանք աշխարհի 2034 թվականի առաջնության խմբային փուլի խաղեր ընդունել մեր երկրում: Այդ թվականին կլրանա Եգիպտոսի հավաքականի՝ աշխարհի առաջնություններում նորամուտը նշելու հարյուրամյակը, և Սաուդյան Արաբիայում կայանալիք մրցաշարը կարող է դառնալ […] ...
12:57 19.03.2025
Համաձայնագրի վավերացումը կնպաստի Հայաստանի և Հոնկոնգի միջեւ տնտեսական կապերի զարգացմանըՆախագծով կանոնակարգվում են պայմանավորվող պետությունների միջեւ առեւտրատնտեսական հարաբերություններում առաջացող հարկային հարցերը: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ մարտի 19-ին գումարված ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ներկայացնելով ««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու […] ...
12:50 19.03.2025
Երբ կդադարեն անձրևները․ եղանակը՝ առաջիկա օրերինԵրևանում մարտի 19-ի ցերեկը, 20-22-ին սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մարտի 19-ի ցերեկը, 20-22-ին շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում հատկապես գիշերը ձյան տեսքով, մարտի 19-22-ին՝ առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։ Մարտի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան, 2-5մ/վ: […] ...
12:42 19.03.2025
Հուսով եմ` կհասնենք դրական արդյունքի. Բիչախչյանը` Հայաստան-Վրաստան հանդիպումների մասինՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը ՀՖՖ TV-ի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է տեղափոխվել Վարշավայի «Լեգիա», ինչպես նաև խոսել է Վրաստանի ընտրանու դեմ Ազգերի լիգայի խաղարկության B/C լիգաների անցումային փլեյ-օֆֆի խաղերի մասին: «Տարվա սկզբին «Լեգիայի» մարզիչը զանգահարեց և ցանկացավ` տեղափոխվեմ այնտեղ։ Պայմանագրիս ավարտին 6 ամիս էր մնացել և քայլ առաջ կատարելու ժամանական էր։ […] ...
12:36 19.03.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 18-19-ըԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 18-19-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 120 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 30, թմրանյութի հայտնաբերման՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու՝ 11, խարդախության՝ 8, սառը զենքի հայտնաբերման՝ 6, ֆիզիկական ներգործության, հոգեկան […] ...