17:27 18.03.2025
Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը ATP-ի թարմացված աղյուսակում ունի 2000 միավոր: Նա պահպանել է դիրքն ու 23-րդ տեղում է։
Տղամարդկանց առաջին ռակետը Յանիկ Սիներն է (Իտալիա, 11330), որին հաջորդում են Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա, 7945), Կառլոս Ալկարասը (Իսպանիա, 6910), Թեյլոր Ֆրիցը (ԱՄՆ, 4900) և 5-րդ տեղ բարձրացած, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը (Սերբիա, 3860)։
Ջեյք Դրեյփերը (Մեծ Բրիտանիա) Ինդիան Ուելսի ATP-1000 շարքի մրցաշարի տիտղոսը նվաճելու շնորհիվ կարիերայում առաջին անգամ դարձել է 7-րդ ռակետը։ Նա 3800 միավոր ունի։
00:49 23.03.2025
Ձյուն, մառախուղ. իրավիճակը ՀՀ ճանապարհներին00:38 23.03.2025
Արման Ծառուկյանը մարտահրավեր է նետել իր հնարավոր մրցակիցներին00:29 23.03.2025
Al Masirah. ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Հոդեյդա օդանավակայանին00:16 23.03.2025
Հրդեհ Վաղարշապատ քաղաքում00:49 23.03.2025
Ձյուն, մառախուղ. իրավիճակը ՀՀ ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Շիրակի մարզում, Վարդենիս, Քաջարան քաղաքներում, Աղվանիի, Տաթևի և Գորիսի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...
00:38 23.03.2025
Արման Ծառուկյանը մարտահրավեր է նետել իր հնարավոր մրցակիցներինUFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը X-ի իր միկրոբլոգում մարտահրավեր է նետել տիտղոսային մենամարտի արժանանալու ճանապարհին իր հավանական մրցակիցներին։ «Ես եմ տիտղոսի իսկական հավակնորդը և պատրաստ եմ դա ապացուցել ցանկացածի դեմ: Բայց ինչպե՞ս կարող եմ դա անել, երբ բոլորը պարզապես ցանկանում եմ խոսքով կռվել։ Չարլզը (խմբ.Օլիվեյրա) և Ջասթինը (խմբ. Գեյջի) կարող եք […] ...
00:29 23.03.2025
Al Masirah. ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Հոդեյդա օդանավակայանինԱՄՆ զինվորականները երեք հարված են հասցրել Հոդեյդա քաղաքի օդանավակայանին, որը գտնվում է Եմենի արևմուտքում։ Այս մասին հայտնել է Al Masirah հեռուստաալիքը: Al Hadath հեռուստաալիքն էլ նշել է, որ հարվածների թիրախ են դարձել հութի ապստամբների կողմից օգտագործվող զենքի պահեստները, ինչպես նաև հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կայանները, որոնք տեղակայված են Հոդեյդա օդանավակայանում: ...
00:16 23.03.2025
Հրդեհ Վաղարշապատ քաղաքումՄարտի 22-ին, ժամը 21:12-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 27 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Mazda» մակնիշի ավտոմեքենայում, ինչի հետևանքով այրվել […] ...
23:59 22.03.2025
Հայ շախմատիստների արդյունքները Եվրոպայի անհատական առաջնությունում 7 խաղափուլից հետոՌումինիայի Էֆորիե Նորդ քաղաքում շարունակվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը։ Առաջնության ավարտին մնացել է 4 խաղափուլ: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 7 խաղափուլից հետո գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը ունի 5.5 միավոր և կիսում է 4-14-րդ հորիզոնականները: Գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանը ունեն 5 միավոր: ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ […] ...
23:49 22.03.2025
Ստամբուլում ցուցարարների դեմ ոստիկանությունը կիրառել է ջրցան մեքենաներՍտամբուլի որոշ թաղամասերում ոստիկանները հատուկ միջոցներ են կիրառել ցուցարարների դեմ, որոնք փորձել են ճեղքել ոստիկանական շղթաները։ Cumhuriyet թերթը գրել է, որ Վալենսի հատվածում, երբ մի խումբ ցուցարարները փորձել են ճեղքել ոստիկանական շղթան, իրավապահները կիրառել են գազային պղպեղի սփրեյ և ջրցան մեքենաներ։ Կան բերման ենթարկվածներ: Ավելի ուշ, իրավիճակը տարածքում հանդարտվել է: Բախումներ են տեղի ունեցել նաև […] ...