14:07 18.03.2025
Մարտի 18-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը «Ռաիսինա երկխոսություն 2025» (“Raisina Dialogue 2025”) համաժողովի շրջանակներում որպես բանախոս մասնակցել է «Իրանի գործոնը. ճգնաժամ, համադրում, մրցակցություն» պանելային քննարկմանը:
Բանախոսները քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող արագ փոխակերպումներից առաջ եկող մարտահրավերները, տարածաշրջանում պաշտոնական Թեհրանի ներգրավվածությանն ու դիրքին առնչվող հարցերը, այդ համատեքստում մտքեր են փոխանակել Իրանի և միջազգային այլ դերակատարների դերի շուրջ:
Իր խոսքում նախարարի տեղակալը նշել է, որ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները ազդեցություն ունեն ոչ միայն այդ տարածաշրջանի վրա և շեշտել, որ Հայաստանը Մեծ Մերձավոր Արևելքի մաս է, և մեր երկրում ևս անմիջապես զգացվում են տեղի ունեցող իրադարձությունները։ Միաժամանակ Վահան Կոստանյանը ներկաների ուշադրություն է հրավիրել նաև այդ երկրներում հայկական ժառանգության և ավանդական հայկական համայնքների առկայության փաստին:
Պանելային քննարկման ընթացքում ներկայացվել է նաև «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեսքտի վերջնական փոխհամաձայնեցումը, և այս փաստի ողջունումը միջազգային բազմաթիվ գործընկերների կողմից:
Նախարարի տեղակալը նաև ընդգծել է միջազգային տարբեր տրանսպորտային երթուղիների կարևորությունը գլոբալ անվտանգության և կայունության հաստատման համատեքստում՝ առանձնանշելով տարբեր նախագծերում Հարավային Կովկասի հատուկ կարևորությունը և Հայաստանի Հանապետության կառավարության ջանքերն՝ ուղղված տարածաշրջանային բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակմանը՝ համաձայն «Խաղաղության խաչմերուկ» նախագծի:
21:17 18.03.2025
Հրդեհ անասնագոմի տանիքում22:11 18.03.2025
Մոդրիչը ցանկանում է ևս մեկ մրցաշրջան անցկացնել «Ռեալում»Իսպանիայի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» 39-ամյա խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ցանկանում է ևս մեկ մրցաշրջան անցկացնել ակումբում, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Լուկա Մոդրիչի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։ «Ռեալը» ևս դեմ չէ մեկ տարով երկարաձգել համագործակցությունը Մոդրիչի հետ, որն այս մրցաշրջանում իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի հետ մասնակցել […] ...
21:56 18.03.2025
Վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումըՄարտի 18-ին ժամը 21։35-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը, որը ժամանակավորապես դադարեցվել էր «Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ — Սագուրամո» (DN 1000) հատվածում վթարավերականգնողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված։ Այս մասին հայտնել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ը: ...
21:43 18.03.2025
Ի՞նչ են քննարկել և որոշել Պուտինն ու Թրամփը ռուս-ուկրաինական հակամարտության հետ կապվածՀեռախոսով բանակցություններ են վարել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները: Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը շարունակել են մտքերի մանրամասն և անկեղծ փոխանակումը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Վլադիմիր Պուտինը երախտագիտություն է հայտնել Դոնալդ Թրամփին՝ ռազմական գործողությունների և մարդկային կորուստների դադարեցման վեհ նպատակին հասնելու ցանկության համար։ Այս մասին նշվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ: «Հաստատելով իր հիմնարար […] ...
21:17 18.03.2025
Հրդեհ անասնագոմի տանիքումՄարտի 18-ին, ժամը 12:29-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովտուն գյուղի 2-րդ փողոցում այրվում են անասնագոմ և կուտակած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքում (մոտ 240 քմ)։ Հրդեհը […] ...
21:06 18.03.2025
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՊՆԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 18-ին՝ ժամը 16։40-18:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնել են ՊՆ-ից: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս […] ...