ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ հավատարիմ է եղել Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 03 2025
  • $
    391.56
  • RUBLE
    4.77
  • 428.21
WEATHER
+15.09 oC

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ հավատարիմ է եղել Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրին

13:44 18.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ հավատարիմ է եղել Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրին «մինչև վերջին պահը» և չի պատրաստվում հարձակվել իսրայելական զորքերի վրա։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է շարժման Telegram ալիքում։

«ՀԱՄԱՍ-ը մինչև վերջին պահը հետևել է հրադադարի համաձայնագրին և ցանկանում էր, որ այն շարունակվի, սակայն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախընտրեց վերսկսել պատերազմը: Այն պնդումները, թե ՀԱՄԱՍ-ը, իբր, հարձակումներ էր նախապատրաստում իսրայելական զորքերի վրա, իրականությանը չեն համապատասխանում, դրանք պարզապես պատրվակ են ռազմական գործողությունները վերսկսելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մոդրիչը ցանկանում է ևս մեկ մրցաշրջան անցկացնել «Ռեալում»

22:11 18.03.2025

Մոդրիչը ցանկանում է ևս մեկ մրցաշրջան անցկացնել «Ռեալում»

Իսպանիայի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» 39-ամյա խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ցանկանում է ևս մեկ մրցաշրջան անցկացնել ակումբում, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Լուկա Մոդրիչի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։ «Ռեալը» ևս դեմ չէ մեկ տարով երկարաձգել համագործակցությունը Մոդրիչի հետ, որն այս մրցաշրջանում իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի հետ մասնակցել […] ...

SHANTNEWS

22:00 18.03.2025

SHANTNEWS

Վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը

21:56 18.03.2025

Վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը

Մարտի 18-ին ժամը 21։35-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը, որը ժամանակավորապես դադարեցվել էր «Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ — Սագուրամո» (DN 1000) հատվածում վթարավերականգնողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված։ Այս մասին հայտնել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ը: ...

Ի՞նչ են քննարկել և որոշել Պուտինն ու Թրամփը ռուս-ուկրաինական հակամարտության հետ կապված

21:43 18.03.2025

Ի՞նչ են քննարկել և որոշել Պուտինն ու Թրամփը ռուս-ուկրաինական հակամարտության հետ կապված

Հեռախոսով բանակցություններ են վարել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները: Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը շարունակել են մտքերի մանրամասն և անկեղծ փոխանակումը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Վլադիմիր Պուտինը երախտագիտություն է հայտնել Դոնալդ Թրամփին՝ ռազմական գործողությունների և մարդկային կորուստների դադարեցման վեհ նպատակին հասնելու ցանկության համար։  Այս մասին նշվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ: «Հաստատելով իր հիմնարար […] ...

Հրդեհ անասնագոմի տանիքում

21:17 18.03.2025

Հրդեհ անասնագոմի տանիքում

Մարտի 18-ին, ժամը 12:29-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովտուն գյուղի 2-րդ փողոցում այրվում են անասնագոմ և կուտակած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքում (մոտ 240 քմ)։ Հրդեհը […] ...

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՊՆ

21:06 18.03.2025

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 18-ին՝ ժամը 16։40-18:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնել են ՊՆ-ից: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս […] ...

BACK_TO_TOP