13:04 18.03.2025
Մարտի 17-ին Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Նոր Խարբերդի բնակիչներից մեկը բակում ապօրինի պահում է «ՏՕԶ» տիպի ակոսափող հրազեն:
Ստուգման նպատակով մեկնած ոստիկաններին սեփականատերը հայտնել է, որ տան վերջնամասում գտնվող կիսաքանդ շինության ներսում` փոսի մեջ, զենք կա:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում զննությամբ հայտնաբերվել է հիշյալ հրացանը:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։
21:00 18.03.2025
ԵՄ-ն դատապարտում է Գազայում հրադադարի խախտումը․ Կայա Կալլաս20:50 18.03.2025
Մրցավարը խոստովանել է, որ 2013/14 մրցաշրջանի վերջին տուրում սխալմամբ չի արձանագրել Մեսիի «չեմպիոնական» գոլըՄրցավար Մատեո Լաոսը հայտնել է, որ կոպիտ սխալ է թույլ տվել Լա լիգայի 2013/14 մրցաշրջանի վերջին տուրի «Բարսելոնա»-«Աթլետիկո» խաղի ժամանակ, հաղորդում է Marca-ն: Այդ խաղում կատալոնական թիմը հաղթելու դեպքում չեմպիոն էր դառնալու: 66-րդ րոպեին՝ 1:1 հաշվի ժամանակ, Լիոնել Մեսսին գոլ է խփել, որը մրցավարը չի արձանագրել: «Ես սխալվեցի: Այդ խաղում ամեն ինչ հավասար պայքարում էր […] ...
20:33 18.03.2025
Գուտերեշ. Կիպրոսի գագաթնաժողովի մասնակիցները պայմանավորվել են բուֆերային գոտում չորս անցակետերի բացման շուրջԺնևում երկօրյա գագաթնաժողովի մասնակիցները զգալի առաջընթաց են գրանցել Կիպրոսի խնդրի լուծման գործում՝ պայմանավորվելով կղզու երկու կողմերում երթևեկության համար բացել չորս անցակետ՝ հարավից հյուսիս և հյուսիսից հարավ: Այս մասին հանդիպումից հետո լրագրողներին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ Նրա խոսքով՝ քննարկումներն անցել են կառուցողական ձևով, երկու կողմերն էլ ցույց են տվել իրենց հանձնառությունը բանակցություններում առաջընթացի […] ...
20:22 18.03.2025
Ո՞վ է Բունդեսլիգայի ամենաարագ ֆուտբոլիստըՖրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Ժան-Մատեո Բահոյան դարձել է Գերմանիայի Բունդեսլիգայի պատմության ամենաարագ ֆուտբոլիստը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը «Բոխումի» դեմ 26-րդ տուրի խաղում զարգացրել է 37,16 կմ/ժ արագություն։ 19-ամյա ֆուտբոլիստը այդ խաղում գրավել է մրցակցի դարպասը՝ Բուդնեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում խփելով իր առաջին գոլը։ Նա «Այնտրախտ» է տեղափոխվել 2024թ. հունվարին։ ...
20:17 18.03.2025
Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի դեպարտամենտի գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովի հետՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է խորհրդատվական այցով Հայաստան ժամանած Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի դեպարտամենտի գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովի և ԱԶԲ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, հայտնում են նախարարությունից։ «Հանդիպման ընթացքում նախարարը և ԱԶԲ hայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտը ստորագրել են «Դիմակայուն և ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագիր» վարկային […] ...
20:10 18.03.2025
Քաղաքային իշխանությունն իր բոլոր խոստումների տերն է. Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետարանում այսօր ավագանու հերթական նիստն է անցկացվել: Ի թիվս օրակարգի այլ հարցերի՝ ներկայացվել է Երևանի զարգացման 2024 թ.-ի ծրագրի իրականացման հաշվետվությունը: Ըստ զեկուցողի՝ քաղաքային տրանսպորտի և շարժունակության ոլորտում նախորդ տարվա հիմնական ձեռքբերումների թվում են 171 նոր ավտոբուսներն ու 15 էլեկտրական տրոլեյբուսները և շարժակազմում դրանց գործարկումը: 2024 -ի հաշվետվության մեջ ներառվում է նաև Երևանի գլխավոր […] ...
20:05 18.03.2025
Ռուսաստանը ներկայացնող ծնունդով շիրակցի Նունե Ասատրյանը՝ Աշխարհի չեմպիոնՌուսաստանը ներկայացնող հայազգի Նունե Ասատրյանը նվաճել է Սերբիայում ավարտված բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնության ոսկե մեդալը։ 60 կգ քաշային կարգի եզրափակչում 23-ամյա կրասնոդարցի մարզուհին 5:0 հաշվով պարտության է մատնել Ղազախստանի ներկայացուցիչ Վիկտորյա Գրաֆեևային։ Աշխարհի չեմպիոնը ոսկե մեդալից բացի արժանացել է 100 հազար դոլար պարգևի։ Նունե Ասատրյանը ծնվել է Շիրակի մարզի Սառնաղբյուր համայնքում։ Նա Ռուսաստանի եռակի չեմպիոն […] ...