Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել․ ՀՀ ՊՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 03 2025
  • $
    391.56
  • RUBLE
    4.77
  • 428.21
WEATHER
+17.09 oC

Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել․ ՀՀ ՊՆ

12:16 18.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 18-ին՝ 08։55-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։
Այս պահի դրությամբ Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը չի փոխանցել ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում ապրիլի 21-ին կիսելու եմ մտքերս Ձեզ հետ. Աննա Հակոբյանը՝ վսրդեսնիսցիներին

19:33 18.03.2025

«Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում ապրիլի 21-ին կիսելու եմ մտքերս Ձեզ հետ. Աննա Հակոբյանը՝ վսրդեսնիսցիներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը սոցցանցի իր էջում գրառմամբ դիմել է վարդենիսցիներին․ «Սիրելի վարդենիսցիներ, «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում ապրիլի 21-ին, ժամը 13:00-ին, Մ. Մկրտչյանի անվան մշակույթի պալատում կիսելու եմ մտքերս Ձեզ հետ։ Միասին խորհելու ենք, գնալու ենք անցյալ, փնտրելու ենք մեր հարցերի պատասխանները կամ նորերն ենք առաջ բերելու: Ուրախ կլինեմ տեսնել բոլորիդ»։ ...

Սպիտակ տուն. Պուտինի հետ Թրամփի զրույցը սկսվել է ավելի քան մեկ ժամ առաջ

19:25 18.03.2025

Սպիտակ տուն. Պուտինի հետ Թրամփի զրույցը սկսվել է ավելի քան մեկ ժամ առաջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի զրույցը սկսվել է ավելի քան մեկ ժամ առաջ և դեռ շարունակվում է։ Այս մասին X-ում հայտնել է ԱՄՆ նախագահի օգնական, Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դեն Սկավինոն։ «Նախագահ Թրամփը գտնվում է Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում, որտեղ նա զրուցում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- ասել է […] ...

Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը Թուրքիայում կմասնակցեն աշխարհի գավաթի մրցաշարին

19:15 18.03.2025

Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը Թուրքիայում կմասնակցեն աշխարհի գավաթի մրցաշարին

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատարներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը կմասնակցեն մարտի 18-24-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվելիք աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլին, հաղորդում է ՀՄՖ-ի ֆեյսբուքյան էջը։ Աշխարհի գավաթի երկրորդ փուլն անցկացվել էր Բաքվում։ Հայաստանի թիմը չէր մասնակցել: Փետրվարին գերմանական Կոտբուս քաղաքում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի […] ...

Կարևորել են ԱԶԲ-ի ներդրումները ճանապարհաշինության, էներգետիկայի և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում

19:10 18.03.2025

Կարևորել են ԱԶԲ-ի ներդրումները ճանապարհաշինության, էներգետիկայի և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարներ Քրիստինե Ղալեչյանն ու Վարդան Կոստանյանն ընդունել են Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովին և Հայաստանում ԱԶԲ առաքելության մշտական տնօրեն Դոն Լամբերտին, հայտնում են ՏԿԵՆ-ից։ «Փոխնախարարները ողջունել են հյուրերին, կարևորել ԱԶԲ-ի հետ երկարամյա արդյունավետ համագործակցությունն ու այդ շրջանակում իրականացվող ծրագրերը՝ ընդգծելով, որ դրանք զգալի […] ...

Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կմասնակցի մայրցամաքի հերթական առաջնությանը

18:55 18.03.2025

Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կմասնակցի մայրցամաքի հերթական առաջնությանը

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) հրապարակել է 2025 թ. Եվրոպայի առաջնության մասնակից թիմերի նախնական հայտացուցակները։ Հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականները ներկայացված են 17 մասնակցով։ Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը և կպայքարի 8-րդ տիտղոսի համար։ Արմեն Բաբալարյանի գլխավորած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմի կազմում են՝ Մանվել Խաչատրյանը (55 կգ), Կարապետ Մանվելյանը (60 […] ...

Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովին

18:50 18.03.2025

Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովին: Հանդիպմանը ներկա էր նաև ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Դոն Լամբերտը: Զրուցակիցները քննարկել են ԱԶԲ հետ համագործակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերը: Փոխվարչապետը կարևորել է ԱԶԲ գիտելիքի և փորձի կիրառումը Հայաստանում՝ իրականացվող բարեփոխումների առաջմղման տեսանկյունից: Երկուստեք կարևորվել է ԱԶԲ մասնակցությունը […] ...

BACK_TO_TOP