Հայաստանը կմասնակցի Լայպցիգի գրքի ցուցահանդեսին․ կանցկացվեն Ավետիք Իսահակյանի 150-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 03 2025
  • $
    391.56
  • RUBLE
    4.77
  • 428.21
WEATHER
+14.09 oC

Հայաստանը կմասնակցի Լայպցիգի գրքի ցուցահանդեսին․ կանցկացվեն Ավետիք Իսահակյանի 150-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ

15:43 18.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարտի 27-30-ը Հայաստանն առանձին տաղավարով կմասնակցի Լայպցիգի գրքի միջազգային ցուցահանդեսին:

Լայպցիգի գրքի միջազգային ցուցահանդեսը համագործակցության և հաղորդակցության կարևորագույն մի հարթակ է, որը համախմբում է ամբողջ աշխարհի գրական համայնքներին, ընթերցողներին, պետական կառույցներին, հրատարակչություններին, գրական գործակալություններին, թարգմանիչներին, մասնավոր ընկերություններին, մեդիա մասնագետներին։

Ցուցահանդես-տոնավաճառի շրջանակում ազգային և անհատական տաղավարներում կներկայացվեն ծրագրեր, որտեղ կանցկացվեն երկխոսություն-քննարկումներ, միջոցառումներ, ցուցադրություններ, հանդիպումներ, փերֆորմանսներ։

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Հայաստանի ազգային տաղավարը ներկայացնելու է Հայաստանի ազգային գրադարանի և Ավետիք-Իսահակյանի տուն-թանգարանի հետ համագործակցությամբ: Հայկական տաղավարում ներկայացվելու են ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ վերջին տարիներին հրատարակված հայկական պատմամշակութային ժառանգության վերաբերյալ գրքերը, ինչպես նաև հայ դասական և ժամանակակից հեղինակների ստեղծագործություններ:

Տաղավարի աշխատանքներում առանձնակի կարևորությամբ ներկայացվելու է ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Հայ գրականությունը թարգմանություններում դրամաշնորհային» ծրագիրը: Հայաստանի և արտերկրի հրատարակիչների հետ իրականացվող այս ծրագրի շրջանակում նախարարությունը մասնակի դրամաշնորհ է տրամադրում արտասահմանյան այն հրատարակիչներին, որոնք պատրաստ են իրենց երկրում հրատարակել հայ դասական և ժամանակակից հեղինակների ստեղծագործությունները:

Լայպցիգում կբացվի Ավետիք Իսահակյանի հուշատախտակը

Լայպցիգի գրքի միջազգային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունն այս տարի մեծապես միտված է նաև հայ մեծանուն բանաստեղծ Ավետիք Իսահակյանի 150-ամյա հոբելյանին, նրա ստեղծագործությունների տարածմանն ու հանրահռչակմանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Լայպցիգի քաղաքապետարանի համագործակցությամբ մարտի 25-ին Ֆրիդրիխ Էբերթ Շտրասսե-27 հասցեում (Friedrich-Ebert-Strasse 27) կբացվի Ավետիք Իսահակյանի հուշատախտակը, որը կրում է «Ինքնություն» խորագիրը: Լայպցիգի համալսարանում սովորելու տարիներին Ավետիք Իսահակյանն ապրել է նշված հասցեում։

Հուշատախտակը կներկայացնի տեղեկատվություն բանաստեղծի լայպցիգյան տարիների մասին՝ միաժամանակ փաստելով, որ Իսահակյանը Յոհաննես Լեփսիուսի, Յոզեֆ Մարկվարտի հետ միասին եղել է հայ-գերմանական ընկերության հիմնադիրներից: Հուշատախտակին ամրացված է լինելու նաև Գյումրիի սև տուֆը՝ որպես հայկականության խորհրդանիշ, որը շատ էր սիրում Իսահակյանը, և իր երևանյան տունը ևս կառուցված է այդ տուֆից: Հուշատախտակի վրա կլինի QR կոդ, որով մարդիկ կարող են դիտել Իսահակյանի և Գերմանիայի առնչությունների մասին գերմաներեն տեսանյութ:

Հուշատախտակի բացումից հետո «Alte Börse» համերգասրահում տեղի կունենա դասական երաժշտության համերգ. կկատարվեն Իսահակյանի բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր:

Ցուցահանդեի շրջանակում տարբեր տաղավարներում տեղի կունենան միջոցառումներ.

Մարտի 27

Ժամը 12:00-պաշտոնապես կբացվի Հայաստանի ազգային տաղավարը

Ժամը 10:30-Ավետիք Իսահակյանի «Աբու Լալա Մահարի» պոեմի գերմաներեն հրատարակության շնորհանդես

Ժամը 15:00-«Վարպետը» ֆիլմի ցուցադրությունը

Մարտի 28

Ժամը 17:00-Ավետիք Իսահակյանի ստեղծագործությունների գերմաներն հրատարակության շնորհանդես

Մարտի 29

Ժամը 13:00-բանախոսություն՝ «Հայ գրականության զարգացման միտումները» խորագրով՝ արձակագիր, կինոսցենարիստ Արամ Խաչատրյան

Հիշեցնենք, որ 2025 թվականի Լայպցիգի գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառին Հայաստանի մասնակցության վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2024 թվականին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի՝ ԳԴՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում: Նախարարը Լայպցիգի քաղաքապետ Բուրքարդ Յունգի հետ հանդիպմանը քննարկել էր համագործակցության ծրագրեր: Հանդիպմանը մասնակցել էր նաև Լայպցիգի գրքի ցուցահանդես-տոնավաճառի տնօրեն Աստրիդ Բյոհմիշը, որի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել Հայաստանի՝ Լայպցիգի գրքի ցուցահանդես-տոնավաճառի մասնակցության վերաբերյալ:

Նշենք, որ նախորդ տարի Լայպցիգի գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառին մասնակցել են 40 երկրի 2085 ցուցադրող, 283 000 այցելու, 55 000 ոլորտային մասնագետներ, 3131 լրագրող և մեդիայի ոլորտի ներկայացուցիչներ: Լայպցիգի գրքի միջազգային ամենամյա ցուցահանդեսը հիմնադրվել է 1632 թվականին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիր

23:34 18.03.2025

Հայաստանի ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիր

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի հիմնական նպատակն է՝ նպաստել հանրապետությունում ջերմատնային տնտե­սությունների մակերեսի, արտադրության և արտահանման ծավալների ավելացմանը, արտադրանքի մրցունակության մակարդակի բարձրացմանը, գյուղատնտեսությունում տնտեսա­վա­րող­ների եկամուտների ավելացմանը՝ պետական աջակցությամբ տնտեսավարողներին մատչելի վարկային ռեսուրսներ տրամադրելու միջոցով։ Ծրագիրը կիրականացվի 2023-2026 թվականներին և կընդգրկի Հայաստանի Հանրապետության բոլոր […] ...

Մասիսում բախվել են կանչի վայր մեկնող հրշեջ-փրկարարական «Isuzu»-ն ու «ԳԱԶել»-ը․ կա 6 վիրшվnր

23:22 18.03.2025

Մասիսում բախվել են կանչի վայր մեկնող հրշեջ-փրկարարական «Isuzu»-ն ու «ԳԱԶել»-ը․ կա 6 վիրшվnր

Մարտի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Մասիս քաղաքի Հանրապետության և Երևանյան փողոցների խաչմերուկում բախվել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատի հաշվեկշռում հաշվառված «Isuzu» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ […] ...

Շվեյցարիան նպաստելու է արցախահայերի հայրենադարձությանը

23:15 18.03.2025

Շվեյցարիան նպաստելու է արցախահայերի հայրենադարձությանը

Շվեյցարիայի խորհրդարանն այսօր ձայների մեծամասնությամբ ընդունել է օրինագիծ, որը հաստատում է արցախահայերի հայրենադարձության իրավունքը: Դեռ դեկտեմբերին էր ընդունվել նման օրինագիծ: Այս մեկն ինչո՞վ է տարբերվում. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Փաստաթուղթն այս անգամ ընդունել է խորհրդարանի Վերին պալատը՝ Կանտոնների խորհուրդը: Փաստաթուղթը կոչվում է «Խաղաղության ֆորում՝ ԼՂ-ի համար. հայերի անվտանգ վերադարձի հնարավորություն»: Այն Շվեյցարիայի […] ...

ՀՀ ԱԳ փոխնախարարը և Դիեգո Մարտինես Բելիոն քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

23:06 18.03.2025

ՀՀ ԱԳ փոխնախարարը և Դիեգո Մարտինես Բելիոն քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

Մարտի 18-ին «Ռաիսինա երկխոսություն 2025» համաժողովի շրջանակներում Նյու Դելիում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Իսպանիայի Թագավորության Արտաքին գործերի, ԵՄ և համագործակցության նախարարության արտաքին և գլոբալ հարաբերությունների գծով պետքարտուղար Դիեգո Մարտինես Բելիոյի հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր։ Նախարարի տեղակալը ներկայացրել է […] ...

«Ինտերը» կերկարաձգի պայմանագիրը Ինձագիի հետ

22:59 18.03.2025

«Ինտերը» կերկարաձգի պայմանագիրը Ինձագիի հետ

Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» ղեկավարությունը պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի հետ մինչև 2027թ․ հունիս։ 48-ամյա մասնագետի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026թ․ հունիս։ Սիմոնե Ինձագին 2021 թվականից է գլխավորում «Ինտերը», որը նրա ղեկավարությամբ դարձել է Իտալիայի չեմպիոն, կրկնակի գավաթակիր, եռակի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակից։ ...

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Լոռու մարզերում

22:48 18.03.2025

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Լոռու մարզերում

Հանրային ծառայությունների մատուցման որակի բարձրացումը ՆԳ նախարարության առաջնահերթություններից է, իսկ այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումների նպատակը քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելն է։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Մարտի 20-ին՝ ժամը 11.30-15.30, միաժամանակ ծառայություններ կմատուցվեն Գեղարքունիքի մարզի […] ...

BACK_TO_TOP