11:57 18.03.2025
«Ռաիսինա երկխոսություն 2025» համաժողովի շրջանակներում Նյու Դելիում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի ԱԳՆ գլխավոր քարտուղար Յոնաթան Վսեվիովի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Էստոնիա երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր՝ ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկու երկրների նախարարությունների միջև համագործակցության կարևորությունը:
Գլխավոր քարտուղարը զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանն առնչվող կետերը` կարևորելով երկխոսությունը և փոխադարձ վստահության անհրաժեշտությունը։
Դավիթ Կարապետյանը զրուցակցին հրավիրել է «Երևանյան երկխոսության» միջազգային համաժողովին` ընդգծելով նմանօրինակ ձևաչափում համագործակցության կարևորությունը։
19:25 18.03.2025
Սպիտակ տուն. Պուտինի հետ Թրամփի զրույցը սկսվել է ավելի քան մեկ ժամ առաջԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի զրույցը սկսվել է ավելի քան մեկ ժամ առաջ և դեռ շարունակվում է։ Այս մասին X-ում հայտնել է ԱՄՆ նախագահի օգնական, Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դեն Սկավինոն։ «Նախագահ Թրամփը գտնվում է Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում, որտեղ նա զրուցում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- ասել է […] ...
19:15 18.03.2025
Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը Թուրքիայում կմասնակցեն աշխարհի գավաթի մրցաշարինՍպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատարներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը կմասնակցեն մարտի 18-24-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվելիք աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլին, հաղորդում է ՀՄՖ-ի ֆեյսբուքյան էջը։ Աշխարհի գավաթի երկրորդ փուլն անցկացվել էր Բաքվում։ Հայաստանի թիմը չէր մասնակցել: Փետրվարին գերմանական Կոտբուս քաղաքում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի […] ...
19:10 18.03.2025
Կարևորել են ԱԶԲ-ի ներդրումները ճանապարհաշինության, էներգետիկայի և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներումՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարներ Քրիստինե Ղալեչյանն ու Վարդան Կոստանյանն ընդունել են Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովին և Հայաստանում ԱԶԲ առաքելության մշտական տնօրեն Դոն Լամբերտին, հայտնում են ՏԿԵՆ-ից։ «Փոխնախարարները ողջունել են հյուրերին, կարևորել ԱԶԲ-ի հետ երկարամյա արդյունավետ համագործակցությունն ու այդ շրջանակում իրականացվող ծրագրերը՝ ընդգծելով, որ դրանք զգալի […] ...
19:05 18.03.2025
Թրամփը հույս ունի կարճ ժամանակում խաղաղության հասնել ՈւկրաինայումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնկալում է «շատ կարճ ժամանակում» հասնել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Հարիսոն Ֆիլդսը` կապված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և իր ամերիկացի գործընկերոջ առաջիկա հեռախոսազրույցի հետ։ «Նախագահ Թրամփը լուրջ է տրամադրված, և վերջնակետն այն է, որ նա ցանկանում է հասնել խաղաղության», – ասել է […] ...
18:55 18.03.2025
Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կմասնակցի մայրցամաքի հերթական առաջնությանըԸմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) հրապարակել է 2025 թ. Եվրոպայի առաջնության մասնակից թիմերի նախնական հայտացուցակները։ Հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականները ներկայացված են 17 մասնակցով։ Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը և կպայքարի 8-րդ տիտղոսի համար։ Արմեն Բաբալարյանի գլխավորած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմի կազմում են՝ Մանվել Խաչատրյանը (55 կգ), Կարապետ Մանվելյանը (60 […] ...
18:50 18.03.2025
Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Եվգենի ԺուկովինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովին: Հանդիպմանը ներկա էր նաև ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Դոն Լամբերտը: Զրուցակիցները քննարկել են ԱԶԲ հետ համագործակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերը: Փոխվարչապետը կարևորել է ԱԶԲ գիտելիքի և փորձի կիրառումը Հայաստանում՝ իրականացվող բարեփոխումների առաջմղման տեսանկյունից: Երկուստեք կարևորվել է ԱԶԲ մասնակցությունը […] ...