13:52 18.03.2025
Մեքսիկական «Մոնտերեյի» նորեկ, լեգենդար իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը սոցցանցերում գրառում է կատարել` մեկնաբանելով «Պումասի» դեմ խաղում ստացած կարմիր քարտը: Հիշեցնենք, որ խաղն ավարտվել էր «Մոնտերեյի» հաղթանակով 3-1 հաշվով:
«Շատ կարևոր արտագնա հաղթանակ դժվար մրցակցի դեմ խաղում: Հիմա ժամանակն է հանգստանալու և պատրաստվելու հաջորդ խաղին:
Ակնհայտ է` առանց կարմիր քարտի չէի կարող հեռանալ այս առաջնությունից։ Եկեք առաջ շարժվենք»,- գրել է 38-ամյա ֆուտբոլիստը:
Այդ կարմիր քարտը հոբելյանական 30-րդն էր իսպանացի պաշտպանի մարզական կարիերայում: Ռամոսը «Մոնտերեյի» կազմում 5 խաղում խփել է երեք գոլ:
21:17 18.03.2025
Հրդեհ անասնագոմի տանիքում22:11 18.03.2025
Մոդրիչը ցանկանում է ևս մեկ մրցաշրջան անցկացնել «Ռեալում»Իսպանիայի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» 39-ամյա խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ցանկանում է ևս մեկ մրցաշրջան անցկացնել ակումբում, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Լուկա Մոդրիչի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։ «Ռեալը» ևս դեմ չէ մեկ տարով երկարաձգել համագործակցությունը Մոդրիչի հետ, որն այս մրցաշրջանում իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի հետ մասնակցել […] ...
21:56 18.03.2025
Վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումըՄարտի 18-ին ժամը 21։35-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը, որը ժամանակավորապես դադարեցվել էր «Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ — Սագուրամո» (DN 1000) հատվածում վթարավերականգնողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված։ Այս մասին հայտնել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ը: ...
21:43 18.03.2025
Ի՞նչ են քննարկել և որոշել Պուտինն ու Թրամփը ռուս-ուկրաինական հակամարտության հետ կապվածՀեռախոսով բանակցություններ են վարել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները: Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը շարունակել են մտքերի մանրամասն և անկեղծ փոխանակումը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Վլադիմիր Պուտինը երախտագիտություն է հայտնել Դոնալդ Թրամփին՝ ռազմական գործողությունների և մարդկային կորուստների դադարեցման վեհ նպատակին հասնելու ցանկության համար։ Այս մասին նշվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ: «Հաստատելով իր հիմնարար […] ...
21:17 18.03.2025
Հրդեհ անասնագոմի տանիքումՄարտի 18-ին, ժամը 12:29-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովտուն գյուղի 2-րդ փողոցում այրվում են անասնագոմ և կուտակած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքում (մոտ 240 քմ)։ Հրդեհը […] ...
21:06 18.03.2025
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՊՆԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 18-ին՝ ժամը 16։40-18:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնել են ՊՆ-ից: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս […] ...