Խաչանովը կմասնակցի Մայամիի «Մասթերս» մրցաշարին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 03 2025
  • $
    391.56
  • RUBLE
    4.77
  • 428.21
WEATHER
+16.09 oC

Խաչանովը կմասնակցի Մայամիի «Մասթերս» մրցաշարին

12:24 18.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կայացել է թենիսի Մայամիի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի վիճակահանությունը:

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը պայքարի մեջ կմտնի երկրորդ շրջանից: Նրա մրցակիցը կարող է լինել ավստրալացի Նիկ Կիրյոսը, որը երեք տարվա դադարից հետո վերադարձել է Մայամիի մրցաշար: Կիրյոսը պայքարը կսկսի առաջին շրջանից:

Աշխարհի 23-րդ ռակետ Խաչանովը երրորդ շրջան դուրս գալու դեպքում կհանդիպի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասի հետ:

Մայամիի «Մասթերսը» կանցկացվի մարտի 19-30-ը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մրցավարը խոստովանել է, որ 2013/14 մրցաշրջանի վերջին տուրում սխալմամբ չի արձանագրել Մեսիի «չեմպիոնական» գոլը

20:50 18.03.2025

Մրցավարը խոստովանել է, որ 2013/14 մրցաշրջանի վերջին տուրում սխալմամբ չի արձանագրել Մեսիի «չեմպիոնական» գոլը

Մրցավար Մատեո Լաոսը հայտնել է, որ կոպիտ սխալ է թույլ տվել Լա լիգայի 2013/14 մրցաշրջանի վերջին տուրի «Բարսելոնա»-«Աթլետիկո» խաղի ժամանակ, հաղորդում է Marca-ն: Այդ խաղում կատալոնական թիմը հաղթելու դեպքում չեմպիոն էր դառնալու: 66-րդ րոպեին՝ 1:1 հաշվի ժամանակ, Լիոնել Մեսսին գոլ է խփել, որը մրցավարը չի արձանագրել: «Ես սխալվեցի: Այդ խաղում ամեն ինչ հավասար պայքարում էր […] ...

Գուտերեշ. Կիպրոսի գագաթնաժողովի մասնակիցները պայմանավորվել են բուֆերային գոտում չորս անցակետերի բացման շուրջ

20:33 18.03.2025

Գուտերեշ. Կիպրոսի գագաթնաժողովի մասնակիցները պայմանավորվել են բուֆերային գոտում չորս անցակետերի բացման շուրջ

Ժնևում երկօրյա գագաթնաժողովի մասնակիցները զգալի առաջընթաց են գրանցել Կիպրոսի խնդրի լուծման գործում՝ պայմանավորվելով կղզու երկու կողմերում երթևեկության համար բացել չորս անցակետ՝ հարավից հյուսիս և հյուսիսից հարավ: Այս մասին հանդիպումից հետո լրագրողներին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ Նրա խոսքով՝ քննարկումներն անցել են կառուցողական ձևով, երկու կողմերն էլ ցույց են տվել իրենց հանձնառությունը բանակցություններում առաջընթացի […] ...

Ո՞վ է Բունդեսլիգայի ամենաարագ ֆուտբոլիստը

20:22 18.03.2025

Ո՞վ է Բունդեսլիգայի ամենաարագ ֆուտբոլիստը

Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Ժան-Մատեո Բահոյան դարձել է Գերմանիայի Բունդեսլիգայի պատմության ամենաարագ ֆուտբոլիստը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը «Բոխումի» դեմ 26-րդ տուրի խաղում զարգացրել է 37,16 կմ/ժ արագություն։ 19-ամյա ֆուտբոլիստը այդ խաղում գրավել է մրցակցի դարպասը՝ Բուդնեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում խփելով իր առաջին գոլը։ Նա «Այնտրախտ» է տեղափոխվել 2024թ. հունվարին։ ...

Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի դեպարտամենտի գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովի հետ

20:17 18.03.2025

Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի դեպարտամենտի գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովի հետ

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է խորհրդատվական այցով Հայաստան ժամանած Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի դեպարտամենտի գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովի և ԱԶԲ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, հայտնում են նախարարությունից։ «Հանդիպման ընթացքում նախարարը և ԱԶԲ hայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտը ստորագրել են «Դիմակայուն և ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագիր» վարկային […] ...

Քաղաքային իշխանությունն իր բոլոր խոստումների տերն է. Տիգրան Ավինյան

20:10 18.03.2025

Քաղաքային իշխանությունն իր բոլոր խոստումների տերն է. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետարանում այսօր ավագանու հերթական նիստն է անցկացվել: Ի թիվս օրակարգի այլ հարցերի՝ ներկայացվել է Երևանի զարգացման 2024 թ.-ի ծրագրի իրականացման հաշվետվությունը: Ըստ զեկուցողի՝ քաղաքային տրանսպորտի և շարժունակության ոլորտում նախորդ տարվա հիմնական ձեռքբերումների թվում են 171 նոր ավտոբուսներն ու 15 էլեկտրական տրոլեյբուսները և շարժակազմում դրանց գործարկումը: 2024 -ի հաշվետվության մեջ ներառվում է նաև Երևանի գլխավոր […] ...

Ռուսաստանը ներկայացնող ծնունդով շիրակցի Նունե  Ասատրյանը՝ Աշխարհի չեմպիոն

20:05 18.03.2025

Ռուսաստանը ներկայացնող ծնունդով շիրակցի Նունե Ասատրյանը՝ Աշխարհի չեմպիոն

Ռուսաստանը ներկայացնող հայազգի Նունե Ասատրյանը նվաճել է Սերբիայում ավարտված բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնության ոսկե մեդալը։ 60 կգ քաշային կարգի եզրափակչում 23-ամյա կրասնոդարցի մարզուհին 5:0 հաշվով պարտության է մատնել Ղազախստանի ներկայացուցիչ Վիկտորյա Գրաֆեևային։ Աշխարհի չեմպիոնը ոսկե մեդալից բացի արժանացել է 100 հազար դոլար պարգևի։ Նունե Ասատրյանը ծնվել է Շիրակի մարզի Սառնաղբյուր համայնքում։ Նա Ռուսաստանի եռակի չեմպիոն […] ...

BACK_TO_TOP