11:00 18.03.2025
Երեքշաբթի գիշերը Գազայի հատվածին իսրայելական բանակի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 310-ի, հաղորդում են մերձավորարևելյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով պաղեստինյան առողջապահական ծառայությունները:
Պաղեստինյան կողմի տվյալներով՝ ավելի քան 1000 մարդ վիրավորվել է։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ զանգվածային հարվածներ է հասցնում Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ին պատկանող օբյեկտներին։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ «դժոխքի դարպասները կբացվեն Գազայում», և ՀԱՄԱՍ-ը կհարձակվի «աննախադեպ ուժով», եթե պաղեստինյան շարժումը չվերադարձնի մնացած 59 պատանդներին։
ՀԱՄԱՍ-ն իր հերթին նշել է, որ Իսրայելի կառավարությունը ռազմական գործողությունները վերսկսելու իր որոշմամբ վտանգի տակ է դնում պատանդների կյանքը։
16:48 18.03.2025
«Բարսելոնան» լավագույն խաղը ցույց տվող թիմն է. ՍիմեոնեՄադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է Իսպանիայի Լա լիգայի 28-րդ տուրում «Բարսելոնայից» կրած պարտության մասին: «Նախկինում սրա մասին արդեն ասել եմ, բայց կկրկնեմ՝ «Բարսելոնան» լավագույն խաղը ցույց տվող թիմն է։ Դրանից բացի, սա այն ակումբն է, որը թիմային մակարդակում է լավագույնը, ինչպես նաև համալրված է անհատական գերազանց որակներ ունեցող ֆուտբոլիստներով»,- արգենտինացի մասնագետի խոսքերը […] ...
16:40 18.03.2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Չեխիայի Խորհրդարանի Պատգամավորների պալատի Եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահի հետՄարտի 18-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի Պատգամավորների պալատի Եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Օնդրժեյ Բենեշիկի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև հաստատված խորհրդարանական երկխոսության առկա մակարդակի առնչությամբ՝ կարևորելով միջպետական հարաբերությունների զարգացման գործում օրենսդիրների դերակատարությունը: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարներին՝ ընդգծելով այս ուղղությամբ Չեխիայի […] ...
16:31 18.03.2025
Շվեյցարիայի խորհրդարանը կողմ է քվեարկել «Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում» վերնագրով նախագծինՇվեյցարիայի դաշնային ժողովի վերին պալատը՝ Կանտոնների խորհուրդը, մարտի 18-ին ընդունել է №24.4259 նախագիծը՝ «Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում» վերնագրով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 46 անդամներից 29-ը կողմ են քվեարկել նախաձեռնությանը, որով կոչ է արվում Շվեյցարիայի իշխանություններին հիմնել առանձնացված հարթակ՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսության համար։ Նախաձեռնության նպատակն է «դյուրացնել Ադրբեջանի և Լեռնային […] ...
16:25 18.03.2025
Լեգենդար «Այաքսը» 125 տարեկան էՆիդերլանդական լեգենդար «Այաքս» ակումբը 2025թ. մարտի 18-ին նշում է հիմնադրման 125-ամյակը: «Այաքսը» Նիդերլանդների ամենատիտղոսակիր ակումբն է, 36 անգամ դարձել է երկրի չեմպիոն, 20 անգամ՝ գավաթակիր: Չեմպիոնների լիգայի 1994/95 մրցաշրջանի հաղթողը հոբելյանական տեսանյութ է ներկայացրել ակումբի հիմնադրման 125-ամյակի կապակցությամբ: ...
16:11 18.03.2025
Ներկայացվել են Կառավարության կողմից 2024 թ. արդարադատության ոլորտում կատարված բարեփոխումների հիմնական ուղղություններըՁեզ եմ ներկայացնում 2024 թվականի ընթացքում արդարադատության ոլորտում Կառավարության կողմից կատարված բարեփոխումների հիմնական ուղղությունները: Նախորդ տարի ընդունվել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը, որով հստակեցվել են քարոզչական նյութերի, քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ կարգավորումները: Նախատեսվել են նաեւ նախընտրական հիմնադրամների արդյունավետ կառավարման, կուսակցությունների ֆինանսավորման ու ֆինանսական վերահսկողության նոր կառուցակարգեր եւ այլն: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարար […] ...
16:00 18.03.2025
Անփոփոխ է թողնվել վերաֆինանսավորման տոկոսադրույքըՄարտի 18-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ Անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.25 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25%: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի մասնակցությամբ մամուլի ասուլիսը տեղի կունենա այսօր՝ […] ...