10:42 18.03.2025
Արևմուտքից ներթափանցող ակտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված՝ այսօր երեկոյան ժամերից, մարտի 19-23-ին հանրապետության գրեթե ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում թաց ձյան, իսկ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով։ Այս մասին հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Առանձին հատվածներում տեղումները կլինեն հորդառատ և կուղեկցվեն ամպրոպներով։
Մարտի 19-23-ին մի շարք շրջաններում կանխատեսվում է ամսական նորմայի չափ տեղում։
16:31 18.03.2025
Շվեյցարիայի խորհրդարանը կողմ է քվեարկել «Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում» վերնագրով նախագծինՇվեյցարիայի դաշնային ժողովի վերին պալատը՝ Կանտոնների խորհուրդը, մարտի 18-ին ընդունել է №24.4259 նախագիծը՝ «Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում» վերնագրով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 46 անդամներից 29-ը կողմ են քվեարկել նախաձեռնությանը, որով կոչ է արվում Շվեյցարիայի իշխանություններին հիմնել առանձնացված հարթակ՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսության համար։ Նախաձեռնության նպատակն է «դյուրացնել Ադրբեջանի և Լեռնային […] ...
16:25 18.03.2025
Լեգենդար «Այաքսը» 125 տարեկան էՆիդերլանդական լեգենդար «Այաքս» ակումբը 2025թ. մարտի 18-ին նշում է հիմնադրման 125-ամյակը: «Այաքսը» Նիդերլանդների ամենատիտղոսակիր ակումբն է, 36 անգամ դարձել է երկրի չեմպիոն, 20 անգամ՝ գավաթակիր: Չեմպիոնների լիգայի 1994/95 մրցաշրջանի հաղթողը հոբելյանական տեսանյութ է ներկայացրել ակումբի հիմնադրման 125-ամյակի կապակցությամբ: ...
16:11 18.03.2025
Ներկայացվել են Կառավարության կողմից 2024 թ. արդարադատության ոլորտում կատարված բարեփոխումների հիմնական ուղղություններըՁեզ եմ ներկայացնում 2024 թվականի ընթացքում արդարադատության ոլորտում Կառավարության կողմից կատարված բարեփոխումների հիմնական ուղղությունները: Նախորդ տարի ընդունվել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը, որով հստակեցվել են քարոզչական նյութերի, քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ կարգավորումները: Նախատեսվել են նաեւ նախընտրական հիմնադրամների արդյունավետ կառավարման, կուսակցությունների ֆինանսավորման ու ֆինանսական վերահսկողության նոր կառուցակարգեր եւ այլն: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարար […] ...
16:00 18.03.2025
Անփոփոխ է թողնվել վերաֆինանսավորման տոկոսադրույքըՄարտի 18-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ Անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.25 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25%: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի մասնակցությամբ մամուլի ասուլիսը տեղի կունենա այսօր՝ […] ...
15:52 18.03.2025
Խուսանովը G դասի «Մերսեդես» է նվեր ստացել հայրենիքում«Մանչեսթեր Սիթիի» ուզբեկ պաշտպան Աբդուկոդիր Խուսանովին շքեղ նվերով են դիմավորել հայրենիքում՝ Ուզբեկստանում: 21-ամյա կենտրոնական պաշտպանն Անգլիայի չեմպիոնին միանալուց հետո առաջին անգամ վերադարձել է հայրենիք՝ Ուզբեկստանի հավաքականի կազմում ԱԱ-2026-ի ասիական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումներին պատրաստվելու նպատակով: Հայրենիքում Խուսանովին հաճելի անակնկալ են մատուցել՝ նվիրելով G դասի շքեղ «Մերսեդես»: Ուզբեկստանի հավաքականը մարտի 20-ին կընդունի Ղրղզստանի, իսկ մարտի 25-ին […] ...
15:48 18.03.2025
Politico. Չեխիայի՝ «Ազատություն» ռադիոկայանի ֆինանսավորման ծրագիրը աջակցություն է ստացել ԵՄ 7 երկրներիցԳերմանիան և ԵՄ վեց այլ երկրներ աջակցել են Չեխիայի նախաձեռնությանը` համայնքի բյուջեից ֆինանսավորել «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը այն բանից հետո, երբ ԱՄՆ վարչակազմը դադարեցրել է իր վճարումները: Այս մասին հայտնում է Politico եվրոպական հրատարակությունը՝ վկայակոչելով աղբյուրները։ Ավելի վաղ ԵՄ բարձրաստիճան դիվանագետ Կայա Կալլասը Բրյուսելում ԵՄ խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսում ասել էր , որ Եվրամիությունը դիտարկում […] ...