09:20 18.03.2025
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մարտի 14-ին կայացած տեսակոնֆերանսի հանդիպումն անվանել է տպավորիչ և ասել, որ ինքը Ռուսաստանի առաջնորդին վենեսուելական սուրճ է ուղարկել։
«Մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 80-ամյակին նվիրված հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տպավորիչ էր», – ասել է պետության ղեկավարը Venezolana de Televisión հեռուստաալիքով։
Նախագահն ասել է, որ «հանդիպման հրապարակային մասից բացի, կոնֆիդենցիալ բանակցություններ են տեղի ունեցել բոլոր թեմաների շուրջ՝ Ռուսաստանի և բազմաբևեռ աշխարհի այլ երկրների հետ հարաբերությունների զարգացման համար»։
Նա ընդգծել է, որ Վենեսուելան պատկանում է նոր աշխարհին և «այդ իրավունքը նվաճել է պայքարի, քաջության և հայրենասիրության շնորհիվ»։
«Ես Վենեսուելայի Տրուխիլիո, Լարա և Միրանդա նահանգներում աճեցված սուրճ եմ ուղարկել Պուտինին», – ասել է Մադուրոն:
16:48 18.03.2025
«Բարսելոնան» լավագույն խաղը ցույց տվող թիմն է. ՍիմեոնեՄադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է Իսպանիայի Լա լիգայի 28-րդ տուրում «Բարսելոնայից» կրած պարտության մասին: «Նախկինում սրա մասին արդեն ասել եմ, բայց կկրկնեմ՝ «Բարսելոնան» լավագույն խաղը ցույց տվող թիմն է։ Դրանից բացի, սա այն ակումբն է, որը թիմային մակարդակում է լավագույնը, ինչպես նաև համալրված է անհատական գերազանց որակներ ունեցող ֆուտբոլիստներով»,- արգենտինացի մասնագետի խոսքերը […] ...
16:40 18.03.2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Չեխիայի Խորհրդարանի Պատգամավորների պալատի Եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահի հետՄարտի 18-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի Պատգամավորների պալատի Եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Օնդրժեյ Բենեշիկի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև հաստատված խորհրդարանական երկխոսության առկա մակարդակի առնչությամբ՝ կարևորելով միջպետական հարաբերությունների զարգացման գործում օրենսդիրների դերակատարությունը: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարներին՝ ընդգծելով այս ուղղությամբ Չեխիայի […] ...
16:31 18.03.2025
Շվեյցարիայի խորհրդարանը կողմ է քվեարկել «Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում» վերնագրով նախագծինՇվեյցարիայի դաշնային ժողովի վերին պալատը՝ Կանտոնների խորհուրդը, մարտի 18-ին ընդունել է №24.4259 նախագիծը՝ «Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում» վերնագրով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 46 անդամներից 29-ը կողմ են քվեարկել նախաձեռնությանը, որով կոչ է արվում Շվեյցարիայի իշխանություններին հիմնել առանձնացված հարթակ՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսության համար։ Նախաձեռնության նպատակն է «դյուրացնել Ադրբեջանի և Լեռնային […] ...
16:25 18.03.2025
Լեգենդար «Այաքսը» 125 տարեկան էՆիդերլանդական լեգենդար «Այաքս» ակումբը 2025թ. մարտի 18-ին նշում է հիմնադրման 125-ամյակը: «Այաքսը» Նիդերլանդների ամենատիտղոսակիր ակումբն է, 36 անգամ դարձել է երկրի չեմպիոն, 20 անգամ՝ գավաթակիր: Չեմպիոնների լիգայի 1994/95 մրցաշրջանի հաղթողը հոբելյանական տեսանյութ է ներկայացրել ակումբի հիմնադրման 125-ամյակի կապակցությամբ: ...
16:11 18.03.2025
Ներկայացվել են Կառավարության կողմից 2024 թ. արդարադատության ոլորտում կատարված բարեփոխումների հիմնական ուղղություններըՁեզ եմ ներկայացնում 2024 թվականի ընթացքում արդարադատության ոլորտում Կառավարության կողմից կատարված բարեփոխումների հիմնական ուղղությունները: Նախորդ տարի ընդունվել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը, որով հստակեցվել են քարոզչական նյութերի, քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ կարգավորումները: Նախատեսվել են նաեւ նախընտրական հիմնադրամների արդյունավետ կառավարման, կուսակցությունների ֆինանսավորման ու ֆինանսական վերահսկողության նոր կառուցակարգեր եւ այլն: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարար […] ...
16:00 18.03.2025
Անփոփոխ է թողնվել վերաֆինանսավորման տոկոսադրույքըՄարտի 18-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ Անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.25 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25%: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի մասնակցությամբ մամուլի ասուլիսը տեղի կունենա այսօր՝ […] ...