19:39 17.03.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների հետ, որոնք պետության կողմից գերակա ճանաչված մասնագիտություններով ամսական առնվազն 70 հազար դրամ կրթաթոշակ են ստանում:
Ծրագիրը մեկնարկել է նախորդ ուսումնական տարվանից. ծրագրի շահառու են ապագա մանկավարժները, որոնք ընտրել են ԲՏՃՄ առարկաների ուղղությունը, ինչպես նաև ագրարային մասնագիտություններով սովորող ուսանողները: Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի ընթացքին և բարելավմանը վերաբերող հարցեր:
Հանդիպմանը մասնակցել են նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանն ու ՀԱԱՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը:
Նախարարը կարևորել է բուհերում գերակա ճանաչված մասնագիտություններով կրթության կազմակերպման արդյունավետությունը, որին էլ միտված է բարձր կրթաթոշակների քաղաքականությունը:
«Ծրագիրն ավելի արդյունավետ դարձնելու առումով շատ կարևոր է իրազեկել պոտենցիալ դիմորդներին, որ այս տարվա ընդունելության ժամանակ նրանք կարող են ընտրել հենց այս ուղղությունները և ձեռք բերել պետության համար ռազմավարական նշանակության որևէ մասնագիտություն: Այդպիսով՝ նրանք կարող են նպաստել թե՛ իրենց անձնային, թե՛ պետության զարգացմանը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ հորդորելով ծրագրից օգտվող ուսանողներին տարբեր միջավայրերում և հարթակներում պատմել իրենց ուսումնառության մասին:
Ժաննա Անդրեասյանն ուսանողներին խնդրել է ներկայացնել դիտարկումներ՝ հարակից կամ նույն մասնագիտացմամբ կրթությունը շարունակելու նպատակահարմարության, ծրագրի համար սահմանված առաջադիմության շեմի՝ ՄՈԳ-ի, այդ թվում՝ աշխատելու պարագայում կրթաթոշակից օգտվելու համար սահմանված նվազագույն շեմի և այլ հարցերի վերաբերյալ: Ժաննա Անդրեասյանն առաջարկել է նաև քննարկել կրթաթոշակային ծրագրի ավարտից հետո տվյալ մասնագիտությամբ և տվյալ ոլորտում աշխատելու պարտադիր պահանջ սահմանելու հարցը:
«Իհարկե, կարող ենք ենթադրել, որ համապատասխան որակավորումը ստանալուց հետո դուք հենց այդ ուղղությամբ էլ աշխատելու եք, բայց նման պահանջի ու պայմանի ամրագրումը պետական քաղաքականության տեսանկյունից կարևոր է: Տեսականորեն չի բացառվում, որ քաղաքացին կարող է ստանալ, օրինակ՝ քիմիայի ուսուցչի որակավորում, բայց այդ մասնագիտությամբ չի ուզենա աշխատել: Քանի որ ի սկզբանե նման պարտավորվածություն սահմանված չի եղել, պետությունը որևէ պահանջ ներկայացնել չի կարող: Ծրագիրը դեռ նոր է, իհարկե, պետք է նաև մոնիթորինգ անենք՝ հասկանալու, թե ծրագրով ուսումնառությունն ավարտած շրջանավարտների քանի տոկոսն է հետագայում աշխատելու իր մասնագիտությամբ»,- նշել է նախարարը՝ դիմելով ուսանողներին:
ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, ընդգծելով ծրագրի արդյունավետությունը, ներկայացրել է թվային տվյալներ, որոնք փաստում են ԲՏՃՄ մասնագիտություններով ընդունելության աճի մասին:
«2024-2025 թթ. համար հատկանշական է հատկապես «Ֆիզիկա» և «Քիմիա» մասնագիտություններով ուսանողների թվային աճը, քանի որ ամսական 70 հազար կրթաթոշակով հնարավոր է ոչ միայն ծածկել ուսման վարձը, այլև որոշակի փոքր ծախսեր հոգալ»,- ասել է ռեկտորը՝ հավելելով, որ գերակա ճանաչված մասնագիտություններով պետության կրթաթոշակային նոր քաղաքականությունը արդարացված է:
Ըստ նրա՝ 2024 թ. Մանկավարժական համալսարանն ավարտել է ինստիտուցիոնալ հավատարմագրումը և այժմ նախապատրաստվում է մասնագիտական հավատարմագրման, ինչը ենթադրում է բոլոր մասնագիտությունների ծրագրային վերանայումներ:
Հանդիպմանը ներկա ուսանողների խոսքով՝ պետության կողմից գերակա ճանաչված ուղղություններով կրթաթոշակի տրամադրումը լրացուցիչ խթան և մոտիվացիա է, բայց ոչ նախապայման՝ հենց այս ուղղություններով կրթությունը շարունակելու համար: Հատկապես մարզերից մայրաքաղաք եկած ուսանողների խոսքով՝ կրթաթոշակն իրենց համար լրացուցիչ ֆինանսական աջակցություն է:
Ուսանողները նաև ընդունելի են համարել ծրագրի ավարտից հետո տվյալ մասնագիտությամբ և տվյալ ոլորտում աշխատելու պահանջի սահմանումը՝ նշելով, որ լրացուցիչ երաշխիքները կարևոր են նաև հետագայում մասնագիտությամբ աշխատանք գտնելու առումով:
Ուսանողները նաև նշել են՝ սեփական օրինակով փորձել են ոգևորել իրենց համայնքի մի շարք այլ շրջանավարտների, որոնք այս տարի պատրաստվում են դիմել գերակա ուղղություններով մասնագիտություն ստանալու:
«Վստահ եմ՝ ձեր օրինակը շատերին կուղղորդի: Կրթաթոշակի համար ընտրված մասնագիտությունները պատահական չեն: Թե՛ ԲՏՃՄ առարկաներ դասավանդող ուսուցիչների, թե՛ գյուղատնտեսության ոլորտի մասնագետների շատ լուրջ պահանջարկ կա»,- խոսքն ամփոփելով՝ նշել է Ժաննա Անդրեասյանը:
Նշենք, որ պետության կողմից գերակա ճանաչված բնագիտական մանկավարժության կրթական ծրագրերով 2024-2025 ուսումնական տարում բուհ է ընդունվել 304 ուսանող՝ նախորդ ուսումնական տարվա համեմատ 21%-ով ավելի: Այս և ագրարային մի շարք մասնագիտությաւնների համար սահմանված ամսական առնվազն 70 հազար դրամ կրթաթոշակի ծրագիրը կգործի նաև գալիք ուսումնական տարում:
Ծրագրով խրախուսվում են պետության համար կարևորություն ներկայացնող մասնագիտություններով ուսումնառությունը և բարձր առաջադիմությունը: Ըստ կարգի՝ առաջին կուրսից հետո 80 տոկոսից բարձր ՄՈԳ ունեցողները կշարունակեն ստանալ 70 հազար դրամ կրթաթոշակ, իսկ 90 տոկոսից ավելի ՄՈԳ ունեցողները՝ 77 հազար դրամ:
08:55 18.03.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:50 18.03.2025
Հութիները հայտարարել են ռազմական էսկալացիայի շարունակման մասին՝ կապված Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետԵմենի հութիները դատապարտել են Իսրայելի հարվածները Գազայի հատվածին և հայտարարել են ռազմական էսկալացիայի շարունակման մասին՝ ի աջակցություն Պաղեստինի ժողովրդի։ Այս մասին ասված է «Անսար Ալլահ» ապստամբ շարժման քաղաքական գրասենյակի հայտարարության մեջ։ «Մենք ամենախիստ կերպով դատապարտում ենք սիոնիստական (իսրայելական-ՏԱՍՍ) ագրեսիայի վերսկսումը Գազայի հատվածում և նոր սարսափելի ջարդերի իրականացումը։ Կրկնում ենք, որ Եմենն իր զինված ուժերով կշարունակի […] ...
08:40 18.03.2025
«Բավարիան» ամենամեծ եկամուտն ունի ՉԼ այս մրցաշրջանումՄյունխենի «Բավարիան» Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում վաստակել է 106 միլիոն եվրո, հաղորդում է Mundo Deportivo-ն: Երկրորդ տեղում ֆրանսիական ՊՍԺ-ն է՝ 104,4 միլիոն եվրոյով, երրորդը Միլանի «Ինտերն» է` 103,1 միլիոն եվրո։ ՉԼ այս մրցաշրջանում մինչև այժմ ամենաշատ եկամուտ գրանցած ակումբները. 1․«Բավարիա» – 106 միլիոն եվրո 2․ՊՍԺ – 104,4 միլիոն եվրո 3․«Ինտեր» – 103,1 միլիոն եվրո 4․«Բորուսիա […] ...
08:35 18.03.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...
08:30 18.03.2025
Հրդեհի ահազանգ Ծխախոտագործների փողոցումՄարտի 18-ին, ժամը 06:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծխախոտագործների փողոցում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու […] ...
08:22 18.03.2025
Այրվել է ավտոմեքենաՄարտի 18-ին, ժամը 03:22-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղում այրվում է ավտոմեքենա․ տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:02-ին, մարվել՝ 04:15-ին: Այրվել է «Maserati» մակնիշի ավտոմեքենա։ ...