17:55 17.03.2025
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Սուրբ Պատրիկի օրվա առթիվ շնորհավորել է Իռլանդիային՝ երկրի կառավարությանն ու ժողովրդին մաղթելով խաղաղություն, բարգավաճում և հաջողություն։
«Հայաստանը գնահատում է ամուր կապերը Իռլանդիայի հետ և ակնկալում է խորացնել երկկողմ համագործակցությունը, այդ թվում՝ Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակներում։ Մաղթում ենք խաղաղություն, հաջողություն և բարգավաճում Իռլանդիայի կառավարությանն ու ժողովրդին»,-ասվում է X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ:
Congratulations, #Ireland, on St. Patrick’s Day!🍀#Armenia values its strong ties w/🇮🇪 & looks forward to deepening bilateral cooperation, including within 🇦🇲-🇪🇺partnership.
Wishing peace, success & prosperity to the Government & people of Ireland! pic.twitter.com/3HFCgxYtWy
— MFA of Armenia🇦🇲 (@MFAofArmenia) March 17, 2025
11:22 18.03.2025
Միացյալ Թագավորության հայոց թեմի առաջնորդը հայ գերիների ազատ արձակման հարցով դիմել է երկրի վարչապետինՄեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը նամակ է հղել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին։ Նամակին միցել են նաև և ութ այլ եկեղեցական առաջնորդներ, ովքեր վարչապետին կոչ են արել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ շինծու մեղադրանքներով բանտարկված հայ գերիներին ազատ արձակելու համար։ ...
11:15 18.03.2025
Հայաստանի ծանրամարտի հավաքականը 21 մարզիկով կմասնակցի ԵԱ-ինԱպրիլի 13-21-ը Քիշնևում կկայանա ծանրամարտի Եվրոպայի հերթական առաջնությունը։ Ծանրամարտի Եվրոպական ֆեդերացիայի (EWF) պաշտոնական կայքում հրապարակվել են մրցաշարի մասնակից երկրների վերջնական կազմերը։ Հայաստանի տղամարդկանց թիմը ռաջնությանը կմասնակցի 11, իսկ կանանց թիմը՝ 10 ծանրորդով։ Տղամարդիկ. Գառնիկ Չոլակյան (61կգ), Գոռ Սահակյան (73 կգ), Ռաֆիկ Հարությունյան (81 կգ), Սուրեն Գրիգորյան (89 կգ), Մնացական Աբրահամյան (89 կգ, պահեստային) Դավիթ Հովհաննիսյան […] ...
11:09 18.03.2025
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում մարտի 18/19-ին«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 18-ին ժամը 10.30-ից մինչև մարտի 19-ը 22.30-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի, Արտիմետ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
11:00 18.03.2025
«Դժոխքի դարպասները կբացվեն Գազայում»․ Իսրայել Կացի հայտարարությունից հետո Գազայում զոհերի թիվն ավելացել էԵրեքշաբթի գիշերը Գազայի հատվածին իսրայելական բանակի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 310-ի, հաղորդում են մերձավորարևելյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով պաղեստինյան առողջապահական ծառայությունները: Պաղեստինյան կողմի տվյալներով՝ ավելի քան 1000 մարդ վիրավորվել է։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ զանգվածային հարվածներ է հասցնում Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ին պատկանող օբյեկտներին։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ […] ...
10:56 18.03.2025
ՀՀ բանակը հրադադարի ռեժիմի խախտման պատճառ կամ հրահանգ չունի․ Վարչապետի աշխատակազմի հայտարարությունըՀՀ բանակը հրադադարի ռեժիմի խախտման պատճառ կամ հրահանգ չունի․ ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության Վարչապետի աշխատակազմի հայտարարությունը․ «Ս/թ մարտի 16–ից 18–ն Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը թվով 6 հաղորդագրություն է տարածել Հայաստան–Ադրբեջան սահմանին Հայաստանի բանակի կողմից իբրև թե հրադադարի ռեժիմի խախտումների մասին։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերը նշված բոլոր հաղորդագրություններից հետո իրականացրել է ստուգողական աշխատանքներ և ստուգման […] ...
10:50 18.03.2025
Վաղվանից 24 ժամով կդադարեցվի Երևանի որոշ հասցեների ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 19-ին ժամը 10.00-ից մինչև մարտի 20-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի հետևյալ վարչական շրջանների ջրամատակարարումը. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Լենինգրադյան 19-37 կենտ համարների, Մոնթե Մելքոնյան փողոցի, Կենտրոն վարչական շրջանի՝ «Կիլիկիա» գարեջրի գործարանի, «Ջեյ Սի Էյ» ոսկերչական ընկերության: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը […] ...