Հանձնաժողովը քննարկել է «ՀՀ կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 03 2025
  • $
    392.34
  • RUBLE
    4.68
  • 427.93
WEATHER
+10.09 oC

Հանձնաժողովը քննարկել է «ՀՀ կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը

19:21 17.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2024 թվականի ընթացքում Էկոնոմիկայի նախարարության կողմից շարունակվել է արտոնյալ առեւտրային ռեժիմների կիրառման հնարավորությունների բանակցային գործընթացը՝ երրորդ երկրների հետ առեւտրի շրջանակներում: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 17-ի արտահերթ նիստում՝ ներկայացնելով «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը:

Նախարարի խոսքով 2024 թվականին շարունակական աշխատանքներ են տարվել ԵԱՏՄ շրջանակներում երրորդ երկրների հետ նախատեսվող եւ կնքված ազատ առեւտրի, ինչպես նաեւ առեւտրի տնտեսական համագործակցությունների շրջանակում տվյալ երկրի շուկա ՀՀ արտադրատեսակների մուտքի ազատականացման ուղղությամբ: Նախորդ տարվա նոյեմբերին ավարտվել են ԵԱՏՄ-Իրան առեւտրի համաձայնագրի ՀՀ-ի կողմից անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը: Գեւորգ Պապոյանը նշել է, որ ավարտական փուլում են ԵԱՏՄ-ԱՄԷ բանակցությունները, շարունակվում են ԵԱՏՄ-Ինդոնեզիա բանակցությունները, ԵԱՏՄ-Մոնղոլիա ժամանակավոր առեւտրի համաձայնագիրը ստորագրելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի ուղղությամբ տարվող աշխատանքները:

Էկոնոմիկայի նախարարը, անդրադառնալով իրականացված միջոցառումներին, ընդգծել է, որ հաշվետու տարում Հայաստանը պահպանել եւ շարունակել է ակտիվ ներգրավածությունը Եվրասիական տնտեսական միությունում իրականավցող գործընթացներում:

ԵԱՏՄ երկրների հետ առեւտրաշրջանառությունը, Գեւորգ Պապոյանի ներկայացմամբ, նախորդ տարի աճել է 154 տոկոսով. ՌԴ-ի հետ այն կազմել է 156 տոկոս, առեւտրաշրջանառության աճ է գրանցվել նաեւ Բելառուսի հետ, իսկ Ղազախստանի եւ Ղրղըզստանի դեպքում կա որոշակի նվազում՝ համապատասխանաբար 76գ4 եւ 50,1 տոկոս. պատճառը, ըստ նախարարի, ավտոմեքենաների ներկրումն է եղել:

Գեւորգ Պապոյանի խոսքով ԵԱՏՄ պարտավորությունների շրջանակներում 2025 թվականի համար կարգավորված է Հայաստանի պարենային անվտանգության ապահովման հարցը: ԵԱՏՄ շրջանակներում կնքված ազատ առեւտրի պայմանագրի եւ ԵԱՏՄ-ի պարտավորությունների շրջանակներում Հայաստանին սակագնային արտոնությունների քվոտաներ են տրամադրվել ներկրվող որոշակի ապրանքների համար՝ խոզի միս, վիետնամական բրինձ, ընտանի կենդանիների միս, սերբական ծագման պանիրներ եւ ծխախոտ:

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ նախարարությունն ակտիվ աշխատանքներ է իրականացնում միջազգային մի շարք կազմակերպությունների հետ: Նախարարն ընդգծել է, որ նախորդ տարի միջազգային կազմակերպությունների հետ իրականացվել է 4 ծրագիր: Նշվել է, որ Համաշխարհային բանկի եւ ՕՊԵԿ միջազգային զարգացման հիմնադրամի կողմից 92 մլն եւ 50 մլն եվրո բյուջետային աջակցության ծրագիր է իրականացվել: Ասիական զարգացման բանկի հետ իրականացվում է առողջապահության որակի բարելավմանն ուղված ծրագիր՝ 45 մլն եվրո արժողությամբ:

Արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը մանրամասնել է ԵԱՏՄ շրջանակում իրականացված գործունեությունը, փաստել, որ ապահովվել է ներգրավվածությունը ԵԱՏՄ աշխատանքներին: Նախորդ տարի անցկացվել է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի 2, Եվրասիական միջկառավարական խորհրդի 4, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 9 նիստ:

Փոխնախարարի խոսքով Հայաստանը մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի 1, կառավարությունների ղեկավարների 2, ԱԳ նախարարների 2, Տնտեսական խորհրդի 4 նիստերի: Հայ-ռուսական համագործակցության մասով եւս ԱԳՆ-ն շարունակել է ներգրավվածությունը:

Զեկուցողները պատասխանել են պատգամավորների հարցերին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:55 18.03.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Հութիները հայտարարել են ռազմական էսկալացիայի շարունակման մասին՝ կապված Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետ

08:50 18.03.2025

Հութիները հայտարարել են ռազմական էսկալացիայի շարունակման մասին՝ կապված Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետ

Եմենի հութիները դատապարտել են Իսրայելի հարվածները Գազայի հատվածին և հայտարարել են ռազմական էսկալացիայի շարունակման մասին՝ ի աջակցություն Պաղեստինի ժողովրդի։ Այս մասին ասված է «Անսար Ալլահ» ապստամբ շարժման քաղաքական գրասենյակի հայտարարության մեջ։ «Մենք ամենախիստ կերպով դատապարտում ենք սիոնիստական ​​(իսրայելական-ՏԱՍՍ) ագրեսիայի վերսկսումը Գազայի հատվածում և նոր սարսափելի ջարդերի իրականացումը։ Կրկնում ենք, որ Եմենն իր զինված ուժերով կշարունակի […] ...

«Բավարիան» ամենամեծ եկամուտն ունի ՉԼ այս մրցաշրջանում

08:40 18.03.2025

«Բավարիան» ամենամեծ եկամուտն ունի ՉԼ այս մրցաշրջանում

Մյունխենի «Բավարիան» Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում վաստակել է 106 միլիոն եվրո, հաղորդում է Mundo Deportivo-ն: Երկրորդ տեղում ֆրանսիական ՊՍԺ-ն է՝ 104,4 միլիոն եվրոյով, երրորդը Միլանի «Ինտերն» է` 103,1 միլիոն եվրո։ ՉԼ այս մրցաշրջանում մինչև այժմ ամենաշատ եկամուտ գրանցած ակումբները. 1․«Բավարիա» – 106 միլիոն եվրո 2․ՊՍԺ – 104,4 միլիոն եվրո 3․«Ինտեր» – 103,1 միլիոն եվրո 4․«Բորուսիա […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:35 18.03.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...

Հրդեհի ահազանգ Ծխախոտագործների փողոցում

08:30 18.03.2025

Հրդեհի ահազանգ Ծխախոտագործների փողոցում

Մարտի 18-ին, ժամը 06:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծխախոտագործների փողոցում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու […] ...

Այրվել է ավտոմեքենա

08:22 18.03.2025

Այրվել է ավտոմեքենա

Մարտի 18-ին, ժամը 03:22-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղում այրվում է ավտոմեքենա․ տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:02-ին, մարվել՝ 04:15-ին: Այրվել է «Maserati» մակնիշի ավտոմեքենա։ ...

BACK_TO_TOP