16:41 17.03.2025
Քաղաքաշինական ընթացակարգերի պարզեցման հնարավորությունները դիտարկելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շահագրգիռ գերատեսչությունների ներգրավմամբ կոմիտեում նախաձեռնել է քննարկում, որին ներկա է եղել նաև փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը։
Նախատեսվում է վերլուծել քաղաքաշինական գործընթացների ամբողջ շրջանակը՝ նախագծման թույլտվությունից մինչև փորձաքննությունների անցկացում և ավարտական փուլի փաստաթղթերի տրամադրում՝ ընթացակարգերը պարզեցնելու, կրկնությունները բացառելու և դերաբաշխումը հստակեցնելու հնարավոր տարբերակները վերհանելու նպատակով։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը կարևորել է բարելավումների օր առաջ իրագործումը՝ հաշվի առնելով հանրապետությունում ընթացող մեծածավալ շինարարությունը։
«Դպրոցների, մանկապարտեզների, մարզական և առողջապահական հաստատությունների կառուցման, սուբվենցիոն ծրագրերի, ջրային, տրանսպորտային և այլ ենթակառուցվածքների շինարարության շրջանակներում այս տարի և հաջորդ տարեսկզբին ունենալու ենք ավարտվող շինարարությամբ մեծ թվով օբյեկտներ։ Ուստի, սպասվող փաստաթղթավորման աշխատանքների հստակեցումն ու ընթացակարգերի դյուրացումն անհրաժեշտ է թե՛ պետական, թե՛ համայնքային, թե՛ մասնավոր ծրագրերի դեպքում։ Բարեփոխումները պետք է իրական փոփոխություն բերեն քաղաքաշինական որևէ գործունեության առնչվող քաղաքացու կյանքում, ազատեն ավելորդ վարչարարությունից, իհարկե, միաժամանակ հավասարակշռեն հնարավոր ռիսկերը և արտացոլեն արդի տեխնոլոգիական առաջընթացն ու ոլորտի զարգացումը»,-ընդգծել է կոմիտեի նախագահը։
00:16 18.03.2025
Հրդեհ՝ Հրազդան քաղաքում․ տուժшծներ չկան00:16 18.03.2025
Հրդեհ՝ Հրազդան քաղաքում․ տուժшծներ չկանՄարտի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկի մոտից ծուխ և կրակ է նկատվում։ Ժամանել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները նախ կանխել են Երևանյան փողոցի 15 […] ...
23:59 17.03.2025
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Վովա Փաշինյանի 85-ամյակին նվիրված հուշամրցաշարինԻջևանում տեղի ունեցավ ՀՖՖ անդամ «Նիկարմ» ՖԱ նախաձեռնությամբ կազմակերպված պատանիների ֆուտբոլային միջմարզային հուշամրցաշարը, որը նվիրված էր Վովա Փաշինյանի 85-ամյակին։ Այս մասին հայտնել են ՀՖՖ-ից: «Նիկարմ» ակումբի հրավերով մրցաշարի եզրափակիչ հանդիպմանը ներկա գտնվեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։ ...
23:50 17.03.2025
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել. «#հատիկառհատիկ Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի փողոց 143/16, 0,0573 հա մակերեսով հողամասի նկատմամբ: Շուկայականին մոտարկված արժեքը՝ 33 միլիոն դրամ» ...
23:43 17.03.2025
Ֆիրդուսի թաղամասում իրականացվող շինաշխատանքների ընթացքում հայտնաբերվել է աղյուսե պատ. կսահմանվի հնագիտական հսկողությունԵրևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Հանրապետության փողոցում /Ֆիրդուսի թաղամաս/ իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է աղյուսե պատ։ Այդ մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների ու պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից շինարարական աշխատանքները տվյալ տեղամասում դադարեցվել են։ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետներին հանձնարարվել է տեղում ուսումնասիրել իրավիճակը և […] ...
23:34 17.03.2025
Հայաստանի հավաքականի դեմ մեզ ծանր խաղեր են սպասվում․ Վիլի ՍանյոլՖուտբոլի Վրաստանի ազգային հավաքականի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը խոսել է Հայաստանի ազգային թիմի դեմ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջիկա խաղերի մասին, հաղորդում է Imedi.ge-ն «Սա կովկասյան դերբի է, և մեզ ծանր հանդիպումներ են սպասվում։ Այնուամենայնիվ, մենք C դիվիզիոնի թիմ չենք և պետք է ապահովենք մեր տեղը B-ում: Գուրամ Կաշիայի բացակայության դեպքում Օթար Կիտեիշվիլին […] ...
23:26 17.03.2025
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի նախագահինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի նախագահ Մայքլ Դանիել Հիգգինսին ազգային տոնի՝ Սուրբ Պատրիկի օրվա կապակցությամբ: «Վստահ եմ, որ Հայաստանի և Իռլանդիայի միջև ընդհանուր արժեքների և փոխադարձ հարգանքի վրա խարսխված բարեկամական կապերն ու փոխշահավետ համագործակցությունն այսուհետ ևս կզարգանան և կամրապնդվեն՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է ուղերձում: ...