15:24 17.03.2025
Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Ադրբեջանի անհանգստություններին՝ կապված Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության գործունեության հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում Սիմոնյան ասաց. «Եթե Ադրբեջանին այդքան անհանգստացնում են Եվրամիության քաղաքացիական դիտորդները, ինքն է այդ դիտորդներին պահում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, որովհետև այն պահից, երբ ինքը կստորագրի արդեն համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը, մեր պայմանավորվածությունը կմտնի ուժի մեջ»: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության՝ արդեն իսկ համաձայնեցված համաձայնագրի կետերից մեկը վերաբերում է երկու երկրների սահմանին երկու կողմերից որևէ երրորդ ուժի տեղակայման բացառմանը։
Խոսելով սահմանին երրորդ ուժի տեղակայումը բացառող դրույթի վերաբերյալ հնչող մտահոգությունների մասին առ այն, որ պայմանագրի ստորագրումից և սահմանից ԵՄ դիտորդներին հեռացնելուց հետո Ադրբեջանը կարող է նոր հարձակում սկսել Հայաստանի դեմ՝ Ալեն Սիմոնյանն ասաց.
«Եթե խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո էլի պետք է հարձակում տեղի ունենա Հայաստանի Հանրապետության վրա, ԵՄ դիտորդների ներկայության ժամանակ էլ տեղի կունենա այդ հարձակումը, ի՞նչ տարբերություն»:
Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են, որ վերջնական համաձայնության են հասել խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի շուրջ։ Հայկական կողմը հայտարարել է, որ պատրաստ է Բաքվի հետ քննարկումներ սկսել պայմանագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ։ Բազմաթիվ երկրներ արդեն ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումը խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ և հույս են հայտնել, որ պայմանագիրը կստորագրվի հնարավորինս շուտ։
09:35 18.03.2025
Թայվանը գրանցել է չինական ռազմաօդային ուժերի գրեթե 60 ինքնաթիռի մոտենալը կղզունԹայվանի զինված ուժերը արձանագրել են, որ վերջին 24 ժամվա ընթացքում Ժողովրդա-ազատագրական բանակի ռազմաօդային ուժերի 59 ինքնաթիռ է մոտենում կղզուն։ Ինչպես հայտնել է Թայվանի պաշտպանության նախարարությունը X-ի իր էջում, նկատվել է նաև PLA նավատորմի ինը նավ: «Այսօր առավոտյան 59 ինքնաթիռներից 43-ը հատել են միջին գիծը Թայվանի նեղուցով և մտել Թայվանի հյուսիսային, կենտրոնական, հարավ-արևմտյան և արևելյան ՀՕՊ […] ...
09:33 18.03.2025
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 17-ի ժամը 22։15-ից մինչև մարտի 18-ի 00։20-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ը։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների […] ...
09:30 18.03.2025
Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 200-ըԳազայի հատվածին Իսրայելի պաշտպանության բանակի հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 200-ը, հաղորդում է Գազայի հատվածի ԶԼՄ-ների հետ կապերի գրասենյակը։ Պաղեստինյան անկլավի տարածքում իսրայելական ավիահարվածների ժամանակ առնվազն 200 մարդ է զոհվել։ Նշվում է, որ մահացածների մեծ մասը՝ 107 մարդ, եղել են անկլավի հարավում գտնվող բնակավայրերի բնակիչներ։ ...
09:25 18.03.2025
Բրունու Ֆեռնանդեշին դուր չի եկել Ռեթքլիֆի հայտարարությունը«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Բրունու Ֆեռնանդեշն արձագանքել է ակումբի համասեփականատեր Ջիմ Ռեթքլիֆի հայտարարությանը: «Իհարկե, տհաճ է նման բաներ լսելը: Չեմ կարծում, թե խաղացողներին հաճելի է լսել, որ իրենց հենց այնպես են բարձր աշխատավարձ վճարում: Յուրաքանչյուրն իր պայմանագիրն ունի և փորձում է ապացուցել, որ օգտակար է ակումբին: Մենք չենք կարող լիցքաթափվել, քանի որ այստեղ բարձր ստանդարտներ են […] ...
09:20 18.03.2025
Մադուրոն վիդեոկոնֆերանսի միջոցով Պուտինի հետ հանդիպումը տպավորիչ է անվանելՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մարտի 14-ին կայացած տեսակոնֆերանսի հանդիպումն անվանել է տպավորիչ և ասել, որ ինքը Ռուսաստանի առաջնորդին վենեսուելական սուրճ է ուղարկել։ «Մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 80-ամյակին նվիրված հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տպավորիչ էր», – ասել է պետության ղեկավարը Venezolana de Televisión հեռուստաալիքով։ Նախագահն ասել է, […] ...
09:10 18.03.2025
Թրամփն ասել է, որ Ուկրաինայի վերաբերյալ վերջնական համաձայնագրի շատ տարրեր համաձայնեցված ենԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի վերաբերյալ վերջնական համաձայնագրի շատ տարրեր արդեն համաձայնեցված են, բայց դեռ շատ բան կա անելու։ «Վաղն առավոտյան ես կխոսեմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ուկրաինայի պատերազմի մասին: Վերջնական համաձայնագրի շատ տարրեր համաձայնեցված են, բայց դեռ շատ բան կա անելու»,-գրել է նա Truth սոցիալական ցանցում՝ նշելով, որ անհամբեր սպասում […] ...