Ադրբեջանի ՊՆ-ի կեղծ հաղորդագրությունների նպատակն Ալիևի հայտարարությունն արդարացնելն է. Ալեն Սիմոնյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 03 2025
  • $
    392.34
  • RUBLE
    4.68
  • 427.93
WEATHER
+21.09 oC

Ադրբեջանի ՊՆ-ի կեղծ հաղորդագրությունների նպատակն Ալիևի հայտարարությունն արդարացնելն է. Ալեն Սիմոնյան

14:41 17.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձավ ադրբեջանական կողմի ապատեղեկատվության տարածմանը, թե հայկական զինված ուժերը իբր մարտի 16-ին կրակել են սահմանի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերի ուղղությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե արդյոք ադրբեջանական կողմից նման ապատեղեկատվության տարածումը չի վկայում խաղաղության գործընթացի ձախողման մասին, Սիմոնյանը պատասխանեց.

«Չէ, կարծում եմ, որ չհաջողության մասին պնդում անելու համար հիմք չկա։ Կարծում եմ՝ դա արվել է Ադրբեջանի նախագահի հայտարարությունն արդարացնելու համար, որն ասում էր, որ հայկական կողմի նկատմամբ զրոյին մոտ վստահություն կա, ինչը ինքնին իմ համար զարմանալի է, որովհետև մեր աշխատանքը և գործելաոճը, նույն այդ պայմանագրի համաձայնեցված լինելու  հայտարարության տրամաբանությունը խոսում է հակառակի մասին»։

Նա հավելեց, որ Պաշտպանության նախարարությունն արդեն երեք անգամ հերքել է ադրբեջանական կողմի պնդումները, և որ ԵՄ դիտորդական առաքելությունն էլ հայտարարել է, որ սահմանին որևէ կրակոց չի արձանագրվել։ «Ենթադրում եմ, որ այս ամենը արվում է՝ Ալիևի «զրոյական վստահության» մասին հայտարարությունը ներպետական լսարանին ներկայացնելու համար»,-ընդգծեց ԱԺ նախագահը։

Ավելի վաղ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե «Հայաստանի ղեկավարության նկատմամբ վստահության մակարդակը զրոյին մոտ է, և խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար Հայաստանը պետք է իր Սահմանադրությունից հանի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների դրույթները»։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մարտի 16-ին երեք անգամ կեղծ տեղեկություն է տարածել, թե հայկական զինված ուժերը իբր սահմանի հարավարևելյան ուղղությամբ կրակել են ադրբեջանական դիրքերի վրա։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել էր ադրբեջանական կողմի տարածած կեղծիքը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունները հերքել է նաև Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը՝ հայտարարելով, որ սահմանին իրավիճակը շարունակում է հանգիստ ու հանդարտ մնալ, և որ որևէ արտառոց ակտիվություն չի նկատվել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է պետության կողմից գերակա ճանաչված ուղղություններով բարձր կրթաթոշակ ստացող ուսանողներին

19:39 17.03.2025

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է պետության կողմից գերակա ճանաչված ուղղություններով բարձր կրթաթոշակ ստացող ուսանողներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների հետ, որոնք պետության կողմից գերակա ճանաչված մասնագիտություններով ամսական առնվազն 70 հազար դրամ կրթաթոշակ են ստանում: Ծրագիրը մեկնարկել է նախորդ ուսումնական տարվանից. ծրագրի շահառու են ապագա մանկավարժները, որոնք ընտրել են ԲՏՃՄ […] ...

Խորհրդարան է այցելել Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանը

19:30 17.03.2025

Խորհրդարան է այցելել Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանը

ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆինլանդիա, Նորվեգիա բարեկամական խմբի անդամներ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Տիգրան Պարսիլյանն ու Արփինե Վարդանյանը մարտի 17-ին հանդիպել են ՀՀ-ում Ֆինլանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիրստի Նարինենի հետ: Տիգրան Պարսիլյանը կարեւորել է Հայաստան-Ֆինլանդիա հարաբերությունների զարգացումը՝ ընդգծելով միջխորհրդարանական փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: Դեսպան Կիրստի Նարինենը նույնպես կարեւորել է միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը: Հանդիպմանն անդրադարձ […] ...

Հանձնաժողովը քննարկել է «ՀՀ կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը

19:21 17.03.2025

Հանձնաժողովը քննարկել է «ՀՀ կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը

2024 թվականի ընթացքում Էկոնոմիկայի նախարարության կողմից շարունակվել է արտոնյալ առեւտրային ռեժիմների կիրառման հնարավորությունների բանակցային գործընթացը՝ երրորդ երկրների հետ առեւտրի շրջանակներում: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 17-ի արտահերթ նիստում՝ ներկայացնելով «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը: […] ...

Վաղարշապատի համայնքային ոստիկանները թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել

19:11 17.03.2025

Վաղարշապատի համայնքային ոստիկանները թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Ջրարբի գյուղի բնակիչ 34-ամյա երիտասարդը տանն ապօրինի պահում է մարիխուանա: Տեղեկությունը ստուգելուց հետո փետրվարի 26-ին իրավապահներն այցելեցին երիտասարդին: Քրեական վարույթի շրջանակում կատարված զննության ժամանակ երիտասարդը ներկայացրեց մարիխուանայի նմանվող զանգվածով պոլիէթիլենային երկու փաթեթ` ընդհանուր 34 գրամ քաշով: Երիտասարդը հայտնեց, որ կանեփն ինքն է քաղել գյուղի մոտակայքի […] ...

Մեսսիի գոլն ու «Ինտեր Մայամիի» կամային հաղթանակը

19:00 17.03.2025

Մեսսիի գոլն ու «Ինտեր Մայամիի» կամային հաղթանակը

MLS-ի կանոնավոր առաջնությունում ամերիկյան «Ինտեր Մայամին» 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Ատլանտայի» դեմ արտագնա խաղում։ Ամբողջ հանդիպմանը մասնակցել է «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսսին, ով 20-րդ րոպեին գրավել է մրցակցի դարպասը` խփելով կարիերայի 854-րդ գոլը։ Խավիեր Մասկերանոյի թիմը միավորների քանակը հասցրել է 10-ի և առաջին տեղում է Արևելյան կոնֆերենցիայում։ «Ատլանտան» ունի 4 միավոր […] ...

Ուժեղացված ծառայություն Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի սպասարկման տարածքում

18:54 17.03.2025

Ուժեղացված ծառայություն Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի սպասարկման տարածքում

Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, իրենց սպասարկման տարածքում, համագործակցելով Կոտայքի մարզի պարեկների հետ, մարտի 14-ին իրականացրել են ուժեղացված ծառայություն: Հայտնաբերվել է գազային և մեկնարկային մեկական ատրճանակ, որսորդական ողորկափող մեկ հրացան, տարատեսակ 41 փամփուշտ, մեկ մահակ, նաև` մարիխուանայի նմանվող զանգված: Արձանագրվել է վարչական 50 իրավախախտում, այդ թվում` չամրակապված վարելու 15, վարելիս հեռախոսից օգտվելու 7 և ծախախոտային […] ...

BACK_TO_TOP