Չորրորդ դասարանցիների մաթեմատիկայի իմացությունը բարելավվել է. ուսուցիչների համաժողովում քննարկվել են մասնագիտական հարցեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 03 2025
  • $
    392.34
  • RUBLE
    4.68
  • 427.93
WEATHER
+19.09 oC

Չորրորդ դասարանցիների մաթեմատիկայի իմացությունը բարելավվել է. ուսուցիչների համաժողովում քննարկվել են մասնագիտական հարցեր

13:14 17.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է մաթեմատիկայի ուսուցիչների համաժողովին, որը կազմակերպել էր «Քառակուսի» կրթական հիմնադրամը:

Երկօրյա համաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել մաթեմատիկայի դասագրքերի հայեցակարգին, կարողունակությունների զարգացման ինտերակտիվ մեթոդներին, արհեստական բանականության միջոցով ուսուցմանը, մաթեմատիկական և գիտատեխնիկական կարողունակությունների ձևավորմանը և այլ թեմաների:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը լայնածավալ բարեփոխումների համատեքստում կարևորել է ուսուցչական համաժողովների անցկացումը կրթական տարբեր մակարդակներում:

«Վստահ եմ՝ համաժողովը փորձի փոխանակման, մասնագիտական հարցերի շուրջ քննարկումներ ծավալելու լավ հնարավորություն է: Ուսուցչի կարևոր առաքելությունը դասավանդումն է, բայց լավ դասավանդելու համար կարևոր են նաև մասնագիտական համայնքի հետ քննարկումները»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է՝ հանրակրթության պետական չափորոշչի ներդրման շրջանակում բնագիտամաթեմատիկական առարկաներն առանցքային տեղ են զբաղեցնում: Մասնավորապես՝ մեծ ուշադրություն է դարձվում դասավանդման որակի բարձրացմանը:

«Վերլուծական մտածողության, տրամաբանության և մի շարք այլ կարողությունների զարգացման համար մաթեմատիկան հիմնարար առարկա է: Դրա դասավանդման արդյունավետության հետ կապված կան խնդիրներ, որոնց քննարկումը մասնագիտական հանրույթի կողմից ունի կարևոր նշանակություն՝ լուծումներ գտնելու տեսանկյունից»,- ասել է Արաքսիա Սվաջյանն ու ընդգծել տարբեր ստուգատեսների միջոցով մաթեմատիկայի արդյունքների ներքին և արտաքին գնահատումները:

Նրա տեղեկացմամբ՝ 2024 թվականին TIMSS-ի միջազգային գնահատման արդյունքներով Հայաստանի չորրորդ դասարանցիների մաթեմատիկայի իմացությունը բարելավվել է, որն արտահայտվել է 15 միավորի աճով: 2019 թվականին նույն ստուգատեսի ժամանակ գրանցված 498 միավորի համեմատ 2024 թվականին չորրորդ դասարանցիներն ապահովել են 513 միավոր՝ առաջին անգամ հայտնվելով միջինից բարձր արդյունքներ ցուցաբերած երկրների խմբում /միջինից բարձր է համարվում 500 միավորից ավելին/:

«Այս դրական ցուցանիշը, միանշանակ, ձեր բոլորի աշխատանքի արդյունքն է: Բայց մենք այժմ դիտարկում ենք հաջորդ տարվանից TIMSS հետազոտություններում նաև 8-րդ դասարանի մասնակցության հարցը։ Իհարկե, մաթեմատիկան բարդ առարկա է, բայց պետք է փորձել այնպես կազմակերպել դասավանդումը, որ գործընթացին ներգրավվեն բոլոր աշակերտները: Այս տարի առաջին անգամ 9-10-րդ դասարանների աշակերտները մասնակցելու են PISA միջազգային հետազոտությանը, որը ցույց կտա արդեն կրթության մակարդակը բարձր դասարաններում»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ այժմ շրջանառվող «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագծով մաթեմատիկայից գիտելիքի ստուգումը դառնալու է բուհական ընդունելության պարտադիր մուտքային պահանջ. բոլոր դիմորդները մաթեմատիկայից քննություն են հանձնելու: «Սա, իհարկե, մեծ ջանք ու ռեսուրս է պահանջում, բայց անիրատեսական չէ: Այժմ մենք փոքր ծավալի փորձնական ծրագրեր ենք իրականացնում, որոնք ցույց են տալիս՝ ջանք ներդնելու, նպատակներ սահմանելու և ճիշտ մեթոդներ ընտրելու պարագայում հնարավոր է հասնել հաջողությունների: Դրա վառ ապացույցը 15 ավագ դպրոցում արհեստական բանականության պիլոտային ծրագրի իրականացումն է, որի շրջանակում 10-րդ դասարանից սկսած՝ աշակերտները խորացված մաթեմատիկա են ուսումնասիրում, ինչպես նաև սովորում են ծրագրավորման լեզուներ: Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում դիրքավորվելու նպատակ ունի, ցանկանում ենք մրցունակ լինել աշխարհում, և այս առումով մաթեմատիկայի իմացությունը պարտադիր բաղադրիչ է»,- նշել է Արաքսիա Սվաջյանը՝ կարևորելով նաև ուսուցիչների աշխատանքը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև հանրակրթության նոր չափորոշչի ներդրման շրջանակում «Քառակուսի» հիմնադրամի կողմից ստեղծված մաթեմատիկայի դասագրքերին, որոնք արդեն կիրառվում են դպրոցներում: Ըստ Արաքսիա Սվաջյանի՝ ստացվել են մի շարք դրական արձագանքներ, ինչպես նաև բարձրացվել են որոշակի խնդիրներ, որոնք քննարկվել են հեղինակների հետ:

«Մաթեմատիկան, թերևս, ամենահետաքրքիր, բայց նաև բարդ առարկաներից է. եթե երեխան որևէ բան չի հասկանում, նրա մոտ կարող են առաջանալ վախեր, նա կարող է ձանձրանալ և այդպիսով կորցնել հետաքրքրությունը: Պետք է փորձենք այնպես անել, որ այս առարկան իրապես դառնա գրավիչ և ուրախ, որպեսզի երեխաներն առավել մեծ հետաքրքությամբ այն ուսումնասիրեն: Ընդ որում՝ աղջիկներին ևս պետք է խրախուսենք՝ բնագիտամաթեմատիկական առարկաներից հաջողությունների հասնելու առումով, քանի որ մեծ ներուժ ունեն»,- նշել է Արաքսիա Սվաջյանը:

Համաժողովի ընթացքում «Քառակուսի» հիմնադրամի տնօրեն Սմբատ Գոգյանը ներկայացրել է մաթեմատիկայի 5-9-րդ դասարանների դասագրքերի հայեցակարգն ու մեթոդաբանությունը։ Կայացել է պանելային քննարկում՝ «Ուսուցանում արհեստական բանականության միջոցով» թեմայով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը 13-րդն է Եվրոպայում

19:55 17.03.2025

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը 13-րդն է Եվրոպայում

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 1828.210 վարկանիշային միավորով և 13-րդն է Եվրոպայում։ Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը՝ հղում կատարելով ՈՒԵՖԱ-ի դասակարգման աղյուսակին: Ղազախստանի հավաքականը, որին Հայաստանի ազգային թիմը մարտի 12-ին հաղթել էր 4:2 հաշվով, դուրս է մնացել լավագույն եռյակից ու այժմ չորրորդն է։ Լավագույն տասնյակը գլխավորում է Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի թիմը, […] ...

«Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու է հարկադիր քարաթափում

19:54 17.03.2025

«Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու է հարկադիր քարաթափում

Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5 կմ հատվածի աջ և ձախ կողմերում՝ տեղանքի առավել վտանգավոր հատվածներում, իրականացվելու է հարկադիր քարաթափման աշխատանքներ, որի ժամանակ վերոնշյալ ճանապարհի նշված հատվածը պարբերաբար միակողմանի փակվելու է։ Կոտայքի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ: ...

Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարարի հետ

19:50 17.03.2025

Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար Աստրիդ Փանոսյան-Բուվեի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության, մասնավորապես աշխատանքի, զբաղվածության և կանանց հիմնահարցերի ոլորտներում համագործակցության ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր։ Նախարար Մկրտչյանը ներկայացրել է ոլորտային առաջնահերթություններն ու այդ ուղղությամբ նախատեսվող բարեփոխումները․ այս համատեքստում նախարարը խոսել է ՀՀ զբաղվածության […] ...

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

19:45 17.03.2025

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Շուշանիկ Ավագիմյանի, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Գևորգյանի երդման արարողությունը: Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և մաղթել հաջողություններ: ...

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է պետության կողմից գերակա ճանաչված ուղղություններով բարձր կրթաթոշակ ստացող ուսանողների հետ

19:39 17.03.2025

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է պետության կողմից գերակա ճանաչված ուղղություններով բարձր կրթաթոշակ ստացող ուսանողների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների հետ, որոնք պետության կողմից գերակա ճանաչված մասնագիտություններով ամսական առնվազն 70 հազար դրամ կրթաթոշակ են ստանում: Ծրագիրը մեկնարկել է նախորդ ուսումնական տարվանից. ծրագրի շահառու են ապագա մանկավարժները, որոնք ընտրել են ԲՏՃՄ […] ...

Քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգին վերաբերող հարցեր

19:35 17.03.2025

Քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգին վերաբերող հարցեր: Ներկայացվել են գործընթացում առկա հիմնական խնդիրներն ու առաջարկվող լուծումները: Նշվել է, որ իրականացվող աշխատանքների նպատակն է ունենալ ապրանքի հետագծելիության համակարգ բոլոր փուլերում՝ արտադրողից, ներմուծողից մինչև սպառող: Մտքեր են փոխանակվել կատարված աշխատանքների արդյունքների վերաբերյալ: Վարչապետը հանձնարարել է […] ...

BACK_TO_TOP