Որոշում եմ կայացրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակելու համար Կառավարությանն առաջարկել Արթուր Նահապետյանի թեկնածությունը․ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 03 2025
  • $
    392.34
  • RUBLE
    4.68
  • 427.93
WEATHER
+22.09 oC

Որոշում եմ կայացրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակելու համար Կառավարությանն առաջարկել Արթուր Նահապետյանի թեկնածությունը․ Փաշինյան

11:00 17.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ հանդիպել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների հարցազրույցի փուլը անցած բոլոր երեք թեկնածուների հետ և որոշում կայացրել։

«Սիրելի ժողովուրդ, նախորդ օրերին երկուական առանձին հանդիպումներ եմ ունեցել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների հարցազրույցի փուլը անցած բոլոր երեք թեկնածուների՝ Պետրոս Մարտիրոսյանի, Արթուր Նահապետյանի, Գեւորգ Քոչարյանի հետ։

Քննարկումների արդյունքում որոշում եմ կայացրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակելու համար Կառավարությանն առաջարկել Արթուր Նահապետյանի թեկնածությունը, ով թե՛ հանրագումարով, թե՛ բարեվարքությամբ առավելագույն միավորներն է հավաքել մրցույթային փուլում։

Նաեւ, շնորհակալություն եմ հայտնում Պետրոս Մարտիրոսյանին եւ Գեւորգ Քոչարյանին արդյունավետ եւ օգտակար քննարկումների համար»,-գրել է Փաշինյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

17-ամյա Անդրեևան հաղթել է Սաբալենկային և նվաճել Ինդիան Ուելսի մրցաշարի տիտղոսը

18:39 17.03.2025

17-ամյա Անդրեևան հաղթել է Սաբալենկային և նվաճել Ինդիան Ուելսի մրցաշարի տիտղոսը

Միրա Անդրեևան (Ռուսաստան) դարձել է Ինդիան Ուելսի WTA-1000 շարքի մրցաշարի կանանց մենախաղի հաղթող։ 17-ամյա թենիսիստուհին եզրափակչում 2-6, 6-4, 6-3 հաշվով կամային հաղթանակ է տարել աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկայի (Բելառուս) նկատմամբ։ Անդրեևան երկրորդ անընդմեջ «Մասթերս» մրցաշարն է հաղթել։ Նա փետրվարին նվաճել էր Դուբայի մրցաշարի տիտղոսը։ Ռուս թենիսիտուհին WTA-ի դասակարգման աղյուսակում 1000 միավոր է վաստակել և […] ...

Ազգային ժողովում հյուրընկալվել է Չեխիայի խորհրդարանական պատվիրակությունը

18:30 17.03.2025

Ազգային ժողովում հյուրընկալվել է Չեխիայի խորհրդարանական պատվիրակությունը

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, փոխնախագահ Մերի Գալստյանը եւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մարտի 17-ին հանդիպել են Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Օնդրժեյ Բենեշիկի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին՝ Արման Եղոյանն անդրադարձել է Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությանը՝ այս համատեքստում կարեւորելով ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ […] ...

Հանցավոր խումբը զենքի գործադրմամբ և բռնություն կիրառելով կատարել է բնակարանային հափշտակություններ. ՔԿ

18:26 17.03.2025

Հանցավոր խումբը զենքի գործադրմամբ և բռնություն կիրառելով կատարել է բնակարանային հափշտակություններ. ՔԿ

2024 թվականի սկզբներին Ռ.Ս.-ն և Ա.Ղ.-ն ստեղծել են հանցավոր կազմակերպություն, որի կազմում ընդգրկել են ազգությամբ հայ և օտարազգի անձանց: Հանցավոր խմբի անդամները քննությամբ դեռևս չպարզված անձից տեղեկություն ստանալով, որ Արարատի մարզի բնակչին պատկանող տանը հնարավոր է առկա լինի մեծ քանակությամբ գումար, համաձայնության են եկել ապօրինի մուտք գործելով, զենքի գործադրմամբ և բռնություն կիրառելով հափշտակություն կատարելու շուրջ՝ […] ...

Սարգիս Խանդանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին

18:22 17.03.2025

Սարգիս Խանդանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մարտի 17-ին ընդունել է մեր երկրում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Սարգիս Խանդանյանը արժեւորել է Ազգային ժողովի եւ Բունդեսթագի միջեւ սերտ համագործակցությունը: Հանձնաժողովի նախագահը խոսել է Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում վերջին զարգացումների մասին, ընդգծել ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման շուրջ երկխոսության […] ...

Ամորիմը մտադիր է «մաքրել» թիմի կազմը

18:14 17.03.2025

Ամորիմը մտադիր է «մաքրել» թիմի կազմը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը մտադիր է ամռանը «մաքրել» թիմի կազմը։ Այս մասին հայտնում է Caughtoffside-ը: Պորտուգալացին նպատակ ունի ամբողջությամբ փոխելու թիմի կազմը և ցանկանում է ազատվել թանկարժեք աստղերից, որոնց ակումբը ձեռք էր բերել Էրիկ տեն Հագի պաշտոնավարման ժամանակ: «Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի Պրեմիեր լիգայում 34 միավորով 14-րդ տեղում է, իսկ Եվրոպա լիգայում դուրս […] ...

Տեղի է ունեցել ավագ սերնդի ներկայացուցիչների հիմնախնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

18:08 17.03.2025

Տեղի է ունեցել ավագ սերնդի ներկայացուցիչների հիմնախնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

Տեղի է ունեցել ավագ սերնդի ներկայացուցիչների հիմնախնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված նիստ, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների, ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, շուրջօրյա խնամքի հաստատությունների աշխատակիցներ։ Նիստի օրակարգում ավագ սերնդի ներկայացուցիչների հիմնահարցերի ոլորտի 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտի ներկայացումն էր։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ընդգծելով պետության կողմից իրականացվող միջնաժամկետ […] ...

BACK_TO_TOP