Թրամփը Ազգային գվարդիա է ուղարկել Արկանզաս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 03 2025
  • $
    392.34
  • RUBLE
    4.68
  • 427.93
WEATHER
+17.09 oC

Թրամփը Ազգային գվարդիա է ուղարկել Արկանզաս

08:40 17.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում ասել է, որ իր վարչակազմը Ազգային գվարդիայի զորքեր է ուղարկել Արկանզաս՝ տորնադոյի և փոթորիկների հետևանքով նահանգային և տեղական իշխանություններին աջակցելու համար:

«Մենք ակտիվորեն հետևում ենք սաստիկ տորնադոներին և փոթորիկներին, որոնք ազդել են հարավային և միջինարևմտյան շատ նահանգների վրա: Ազգային գվարդիան տեղակայվել է Արկանզասում, և իմ վարչակազմը պատրաստ է բոլոր անհրաժեշտ օգնությունը տրամադրել նահանգային և տեղական իշխանություններին, քանի որ նրանք աշխատում են այս աղետից հետո համայնքների վերականգնման ուղղությամբ»,- գրել է Թրամփը։

Ըստ ABC-ի՝ Արկանզաս, Իլինոյս, Ինդիանա, Կենտուկի, Միսիսիպի, Միսսուրի և Տեխաս նահանգներում պտտահողմերը և փոթորիկները սպառնում են մոտ 138 միլիոն մարդու: Բացի այդ, եղանակային ծայրահեղ պայմաններն արդեն իսկ հանգեցրել են անտառային հրդեհների տարածմանը։ Այս տարածքներում գրանցվել է ավելի քան 100 հրդեհ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի ծանրամարտի հավաքականը 21 մարզիկով կմասնակցի ԵԱ-ին

11:15 18.03.2025

Հայաստանի ծանրամարտի հավաքականը 21 մարզիկով կմասնակցի ԵԱ-ին

Ապրիլի 13-21-ը Քիշնևում կկայանա ծանրամարտի Եվրոպայի հերթական առաջնությունը։ Ծանրամարտի Եվրոպական ֆեդերացիայի (EWF) պաշտոնական կայքում հրապարակվել են մրցաշարի մասնակից երկրների վերջնական կազմերը։ Հայաստանի տղամարդկանց թիմը ռաջնությանը կմասնակցի 11, իսկ կանանց թիմը՝ 10 ծանրորդով։ Տղամարդիկ. Գառնիկ Չոլակյան (61կգ), Գոռ Սահակյան (73 կգ), Ռաֆիկ Հարությունյան (81 կգ), Սուրեն Գրիգորյան (89 կգ), Մնացական Աբրահամյան (89 կգ, պահեստային) Դավիթ Հովհաննիսյան […] ...

Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում մարտի 18/19-ին

11:09 18.03.2025

Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում մարտի 18/19-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 18-ին ժամը 10.30-ից մինչև մարտի 19-ը 22.30-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի, Արտիմետ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

«Դժոխքի դարպասները կբացվեն Գազայում»․ Իսրայել Կացի հայտարարությունից հետո Գազայում զոհերի թիվն ավելացել է

11:00 18.03.2025

«Դժոխքի դարպասները կբացվեն Գազայում»․ Իսրայել Կացի հայտարարությունից հետո Գազայում զոհերի թիվն ավելացել է

Երեքշաբթի գիշերը Գազայի հատվածին իսրայելական բանակի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 310-ի, հաղորդում են մերձավորարևելյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով պաղեստինյան առողջապահական ծառայությունները: Պաղեստինյան կողմի տվյալներով՝ ավելի քան 1000 մարդ վիրավորվել է։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ զանգվածային հարվածներ է հասցնում Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ին պատկանող օբյեկտներին։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ […] ...

ՀՀ բանակը հրադադարի ռեժիմի խախտման պատճառ կամ հրահանգ չունի․ Վարչապետի աշխատակազմի հայտարարությունը

10:56 18.03.2025

ՀՀ բանակը հրադադարի ռեժիմի խախտման պատճառ կամ հրահանգ չունի․ Վարչապետի աշխատակազմի հայտարարությունը

ՀՀ բանակը հրադադարի ռեժիմի խախտման պատճառ կամ հրահանգ չունի․ ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության Վարչապետի աշխատակազմի հայտարարությունը․ «Ս/թ մարտի 16–ից 18–ն Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը թվով 6 հաղորդագրություն է տարածել Հայաստան–Ադրբեջան սահմանին Հայաստանի բանակի կողմից իբրև թե հրադադարի ռեժիմի խախտումների մասին։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերը նշված բոլոր հաղորդագրություններից հետո իրականացրել է ստուգողական աշխատանքներ և ստուգման […] ...

Վաղվանից 24 ժամով կդադարեցվի Երևանի որոշ հասցեների ջրամատակարարումը

10:50 18.03.2025

Վաղվանից 24 ժամով կդադարեցվի Երևանի որոշ հասցեների ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 19-ին ժամը 10.00-ից մինչև մարտի 20-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի հետևյալ վարչական շրջանների ջրամատակարարումը. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Լենինգրադյան 19-37 կենտ համարների, Մոնթե Մելքոնյան փողոցի, Կենտրոն վարչական շրջանի՝ «Կիլիկիա» գարեջրի գործարանի, «Ջեյ Սի Էյ» ոսկերչական ընկերության: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը […] ...

Այսօրվանից ՀՀ ողջ տարածքում սպասվում են տեղումներ

10:42 18.03.2025

Այսօրվանից ՀՀ ողջ տարածքում սպասվում են տեղումներ

Արևմուտքից ներթափանցող ակտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված՝ այսօր երեկոյան ժամերից, մարտի 19-23-ին հանրապետության գրեթե ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում թաց ձյան, իսկ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով։ Այս մասին հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Առանձին հատվածներում տեղումները կլինեն հորդառատ և կուղեկցվեն ամպրոպներով։ Մարտի 19-23-ին մի շարք շրջաններում […] ...

BACK_TO_TOP