09:18 17.03.2025
Երկուշաբթի օրը Ժնևում ՄԱԿ-ի հովանու ներքո մեկնարկում է Կիպրոսի կարգավորման շուրջ երկօրյա գագաթնաժողովը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մասնակցությամբ։ Ֆորումի նպատակն է խրախուսել հունա-կիպրական և թուրք-կիպրական կողմերին վերսկսել 2017 թվականին ընդհատված բանակցային գործընթացը՝ կղզու խնդիրը լուծելու համար։
Ֆորումը կանցկացվի ընդլայնված «հինգ գումարած մեկ» ձևաչափով, որը նախատեսում է ոչ միայն Կիպրոսի հունական և կիպրական թուրքական համայնքների ղեկավարների, այլ նաև Կիպրոսի անվտանգության, անկախության և տարածքային ամբողջականության երաշխավոր երեք տերությունների արտաքին գործերի նախարարությունների, ինչպես նաև ՄԱԿ-ի ղեկավարության մասնակցությունը։
Նույն ձևաչափով եղավ նաև Կիպրոսի հարցով նախորդ գագաթնաժողովը, որն անցկացվեց 2021 թվականի ապրիլին նույն Ժնևում և ավարտվեց անարդյունք։
Կազմակերպչական և միջնորդական դեր կատարող ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից բացի, ֆորումում կողմերի պատվիրակությունները գլխավորում է Կիպրոսի հույների առաջնորդ, Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսը, Կիպրոսի թուրքերի առաջնորդ Էրսին Թաթարը, Հունաստանի արտգործնախարար Գիորգոս Գերապետիտիսը, Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի փոխարտգործնախարար Սթիվեն Դոտին, որի պարտականությունները ներառում են Եվրոպան, Հյուսիսային Ամերիկան և Միացյալ Թագավորության անդրծովյան տարածքները:
Բացի այդ, գագաթնաժողովին հրավիրված է Եվրամիության պատվիրակությունը, բայց միայն որպես դիտորդ։
17:24 17.03.2025
Հոլանդի պատմական նվաճումը«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդն Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության առաջին ֆուտբոլիստն է, որը հատել է 100 գոլի շեմը` անցկացնելով 100-ից քիչ խաղ։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Հոլանդը «Բրայթոնի» դեմ 29-րդ տուրի տնային խաղում բացել է հաշիվը: Այս հանդիպումը նրա համար 94-րդն էր Անգլիայի Պրեմիեր լիգայում: ...
17:17 17.03.2025
Կարդիականացվի «Հաղթանակ» զբոսայգին, կբարեկարգվի Հրազդանի կիրճի տարածքըԵրևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը ներկայացրել է Հրազդանի կիրճում և «Բիձու գյոլում» կատարվող բարեկարգման աշխատանքները: Ընթացքի մեջ է «Հաղթանակ» զբոսայգու արդիականացման ծրագիրը: Այս պահին ուսումնասիրում են տարածքի գույքն ու կարգավիճակը։ Երևանի քաղաքապետարանը հասարակական տրանսպորտից առանց վճարելու օգտվողների համար առաջարկում է 15 հազար դրամ տուգանք սահմանել: Վարչական պատասխանատվության կենթարկվեն նաև արտոնություն […] ...
17:08 17.03.2025
Ալեն Սիմոնյանն ընդունել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի ԵՄ գործերի հանձնաժողովի նախագահինՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի ԵՄ գործերի հանձնաժողովի նախագահ Օնդրժեյ Բենեշիկի գլխավորած պատվիրակությանը: Ընդգծելով հայ-չեխական հարաբերությունների դինամիկ զարգացումը՝ զրուցակիցները նշել են, որ նման փոխադարձ այցելությունները կարեւոր են միջխորհրդարանական հարաբերություններին նոր տեմպ հաղորդելու տեսանկյունից: Հայ-չեխական հարաբերություններին վերաբերող թեմաներից բացի քննարկումների առանցքում են եղել նաեւ ՀՀ-ԵՄ օրակարգին, Հայաստանի ու Ադրբեջանի […] ...
17:00 17.03.2025
«Նանտը» մերժել է ՊՍԺ-ի խնդրանքըՖրանսիական «Նանտը» որոշել է մերժել Լիգա 1-ի հերթական տուրի խաղը տեղափոխելու ՊՍԺ-ի խնդրանքը, հայտնում է Get Football News France-ը: Փարիզցիները խնդրել են տեղափոխել խաղը, որպեսզի հնարավորություն ունենան վերականգնվելու և նախապատրաստվելու «Ասթոն Վիլայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի հանդիպումներին: «Նանտը» կմերժի մրցակցի խնդրանքը, քանի որ պայքարում է՝ տեղն էլիտայում պահպանելու համար, իսկ եթե չմերժի ստիպված կլինի […] ...
16:57 17.03.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի վարչապետինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի վարչապետ Միհել Մարտինին ազգային տոնի՝ Սուրբ Պատրիկի օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում նշված է. «Շնորհավորում եմ Ձեզ և Իռլանդիայի բարեկամ ժողովրդին Իռլանդիայի ազգային տոնի՝ Սուրբ Պատրիկի օրվա առթիվ: Իռլանդիայի հետ հարաբերությունները կարևոր տեղ են զբաղեցնում Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգում, և մեր կառավարությունը հաստատակամ է շարունակելու դրանց ընդլայնումն […] ...
16:50 17.03.2025
Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Մանուշյանական շաբաթ» ծրագրի ֆրանսիացի գործընկերներինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Մանուշյանական շաբաթ» ծրագրի կազմակերպչական աշխատանքներում ներգրավված ֆրանսիացի գործընկերներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով նախաձեռնության համար՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ շաբաթվա շրջանակում կազմակերպվել են մի շարք միջոցառումների՝ թատերական ներկայացումներ, ֆիլմերի դիտում, ցուցահանդեսներ […] ...