17:35 22.09.2018
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, չարաշահելով իր ծառայողական լիազորությունները, հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության վերաբերյալ հայտարարությամբ, ինչը դուրս է գալիս Կազմակերության մանդատից», – այսպիսի հայտարարությամբ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի այն հայտարարությանը, որում նա մտահոգություն էր հայտնում Ադրբեջանի բանակի կողմից հայկական սահմաանմերձ գյուղերի ու դիրքերի գնդակոծությունների վերաբերյալ։
Ադրբեջանական կողմի այս հայտարարությունը, սակայն, կեղծ պնդումներ է պարունակում։ Մասնավորապես կեղծ է այն պնդումը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությանը ՀԱՊԿ-ը իրավունք չունի միջամտել։ Ուղիղ հակառակը։ Հայաստանի վրա սպառնալիքի դեպքում ՀԱՊԿ-ը կարող է և պարտավոր է մինչև իսկ ռազմական օգնություն տրամադրել, եթե Հայաստանը նման դիմում ներկայացնի։
Ավելին, Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ իսկությունը ներկայացվում է լրիվ հակառակ ուղղությամբ. պնդում են, թե իբր ոչ թե Ադրբեջանն է կրակում Հայաստանի ուղղությամբ, այլ հայկական բանակն է կրակում ադրբեջանցիների ուղղությամբ։
«Գլխավոր քարտուղարին, որ հայտարարում է ռազմական հռետորաբանությամբ կործանարարության մասին, խորհուրդ ենք տալիս ծանոթանալ Հայաստանի վարչապետի աբսուրդային ու իրարամերժ արտահայտությունների հետ, որոնք ուղղված են իրավիճակի լարմանը և բանակցային գործընթացի խափանմանը»,– նշվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Սա նույնպես լիարժեք հակասում է իրականությանը, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է բանակցել, միայն թե Ադրբեջանը պետք է պատրաստ լինի նման բանակցությունների։ Իսկ քանի դեռ ադրբեջանական կողմն ամենաբարձր մակարդակով ռազմատենչ հայտարարություններ է անում, բանակցությունների հնարավորություն չկա։
Բանակցությունների խափանման վերաբերյալ էլ տեղին է հիշեցնել, որ արդեն երկու օր է՝ Ադրբեջանի նախագահը հոլովում է այն ձևակերպումը, թե Ադրբեջանի կազմից դուրս Արցախին կարգավիճակ շնորհելն իրենք բացառում են։ Սա այն դեպքում, որ այդ կետը պարտադիր ներառված է բանակցային սեղանին եղած բոլոր փաստաթղթերի մեջ։
23:47 28.04.2025
Ապրիլի 29-ին կդադարեցվի Արմավիրի մարզի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով` ապրիլի 29-ին ժամը 09։00-ից մինչև ժամը 17։00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Մաշտոցի, Հ.Ավետիսյան, Նալբանդյան, Չարենցի, Հանրապետության, Աբովյան, Սայաթ-Նովայի, Մյասնիկյան, Շահումյան, Երևանյան, Տիեզերագնացների, Լերմոնտովի, Թումանյան, Եղոյան փողոցների գազասպառողների գազամատակարարումը։ ...
23:41 28.04.2025
Երևանում աշխատակիցն ընկել է նոր կառուցվող շենքի 6-րդ հարկիցԱպրիլի 28-ին, Երևանում կառուցվող էլիտար շենքերից մեկում հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել։ Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնականի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Ձորափի 70/2 հասցեում էլիտար կառուցվող շենքում աշխատակիցը բարձրությունից ընկել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Նշված կիսակառույց շենքի նկուղային հարկում՝ վերելակի հորանի […] ...
23:34 28.04.2025
Աթենքի «Ակրոպոլ» թատրոնում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-ամյա տարելիցի ոգեկոչմանըՀայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-ամյա տարելիցի ոգեկոչման արարողությունների շարքում Աթենքի “Ակրոպոլ” թատրոնում կայացավ կենտրոնական քաղաքական միջոցառումը և Անհայտ զինվորի հուշարձանին ծաղկեպսակների զետեղման արարողությունը, որը կազմակերպվել էր Ատտիկայի մարզպետարանի և Հունաստանի Հայ դատի հանձնախմբի կողմից։ Այս մասին հայտնել են Հունաստանում ՀՀ դեսպանությունից։ Միջոցառմանը ելույթներով հանդես եկան Հովհաննես Ղազարյանը, Հունաստանի կառավարության անունից արտաքին գործերի փոխնախարար Իոաննիս Լովերդոսը […] ...
23:27 28.04.2025
Կանցկացվի «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» գեղասահքի միջազգային մրցաշարԵրևանի քաղաքապետարանից հայտնել են, որ մայիսի 1-4-ը գեղասահքի բոլոր սիրահարներին հրավիրում ենք Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց՝ մասնակցելու «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» գեղասահքի միջազգային մրցաշարին: «Այս մրցաշարը կհամախմբի մեր մարզադպրոցի և աշխարհի տարբեր երկրների լավագույն մարզիկներին: Սպասում ենք ձեզ, ի դեպ, մուտքն ազատ է»,- նշվում է գրառման մեջ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:20 28.04.2025
Փեզեշքիանն Ալիևին հիշեցրել է, որ Իրանը պաշտպանելու է ՀՀ-ին իր օրինական իրավունքների շրջանակումԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտոնական այցով Բաքվում է: Կայացել են նրա բանակցությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այցի մասին, կարծես, նախապես հայտարարված չէր: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Իրականում Մասուդ Փեզեշքիանին դեռևս ամռանն էր Իլհամ Ալիևը հրավիրել Բաքու այցելել, սակայն այդ հրավերը իրականություն դարձնելու համար գրեթե 9 ամիս պահանջվեց: Վերջին անգամ Իրանի նախագահը […] ...
23:13 28.04.2025
Ստյոպա Մկրտչյանը Խորվաթիայի առաջնությունում չորրորդ անընդմեջ խաղն է անցկացրել առանց փոխարինվելուԽորվաթիայի առաջնության 32-րդ տուրում «Օսյեկը» սեփական դաշտում 2-0 հաշվով հաղթել է Ջենարո Գատուզոյի գլխավորած «Հայդուկին»։ Տանտերերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը։ 22-ամյա ֆուտբոլիստը չորրորդ հանդիպումն է անցկացրել առանց փոխարինվելու։ «Օսյեկը» 37 միավորով 7-րդն է։ ...