20:31 15.03.2025
Բուխարեստի կենտրոնում սկսվել է «Եվրամանիֆեստ» կոչվող հանրահավաքը, որը կազմակերպել են Ռումինիայի արևմտամետ կուրսի կողմնակիցները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ռումինիայի և Եվրամիության դրոշները բռնած ցուցարարները հավաքվել են Հաղթանակի հրապարակում։ Միջոցառման պատճառով հարակից փողոցները փակ են, իսկ երթեւեկությունը՝ սահմանափակ։
Հանրահավաքը կազմակերպել էին Բրյուսելի և Փարիզի դիրքերին մոտ գտնվող արևմտամետ քաղաքականության կողմնակիցները։ Միաժամանակ, համացանցում միջոցառման կազմակերպիչների պաշտոնական կայքում նշվում է, որ «Եվրոմանիֆեստը» կապված չէ «որևէ քաղաքական կուսակցության կամ թեկնածուի հետ»։
Նմանատիպ գործողություններ այսօր տեղի կունենան Ռումինիայի այլ քաղաքներում, մասնավորապես՝ Տիմիշոարայում, Օրադայում, Բրասովում, Կլուժ-Նապոկայում։
00:39 16.03.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են00:29 16.03.2025
Լաթաքիայում պայթյունի հետևանքով զոհերի թիվն աճում է15:20 15.03.2025
ԿԸՀ իրազեկումը՝ նախընտրական քարոզչության վերաբերյալ12:42 15.03.2025
Ավարտվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը00:45 16.03.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...
00:39 16.03.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...
00:29 16.03.2025
Լաթաքիայում պայթյունի հետևանքով զոհերի թիվն աճում էՍիրիայի հարավային Լաթաքիա քաղաքում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ 3 կին և 2 երեխա, ևս 14-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնում է Արաբական Հանրապետության առողջապահության նախարարությունը։ «Փրկարարական աշխատանքները շարունակվում են: Բացառված չէ, որ զոհերի և վիրավորների թիվը կարող է աճել»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ տուժածների […] ...
00:11 16.03.2025
ԱՄՆ զինուժը հայտարարել է Եմենում լայնածավալ գործողություն սկսելու մասինԱՄՆ զինված ուժերը լայնածավալ գործողություններ են սկսել «Անսար Ալլահ» շարժման (Հութի) ապստամբների դեմ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը։ «Գործողությունը ներառում է մի շարք ճշգրիտ հարվածներ հութիների թիրախների դեմ Եմենի տարածքում՝ պաշտպանելու ամերիկյան շահերը, զսպելու թշնամիներին և վերականգնելու նավարկության ազատությունը»,- նշվում է հայտարարության մեջ: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը […] ...
23:58 15.03.2025
Եմենում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ավիահարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներԱռնվազն ինը մարդ է զոհվել և ինը վիրավորվել` Եմենի հութիների կողմից վերահսկվող տարածքին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հասցրած հարվածների հետևանքով: Այս մասին Al Mayadeen հեռուստաալիքին հայտնել է հութիների կառավարությունում առողջապահության նախարարության ներկայացուցիչ Անիս ալ Ասբահին։ «ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի թշնամական հարվածների առաջին զոհերը դարձել են 9 սպանվածները և 9 վիրավորները»,- մեջբերում է հեռուստաալիքը նրա խոսքերը։ […] ...
23:47 15.03.2025
Թրամփը հրամայել է ռազմական գործողություններ սկսել Եմենում՝ հութիների դեմԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում տեղեկացրել է, որ երկրի զինված ուժերին հրահանգ է տվել ռազմական գործողություններ սկսել Եմենում՝ հութիների դեմ: «Այսօր ես Միացյալ Նահանգների զինվորականներին հանձնարարել եմ վճռական և հզոր ռազմական գործողություններ ձեռնարկել Եմենում հութի ահաբեկիչների դեմ։ Նրանք ծովահենության, բռնության և ահաբեկչության անողոք արշավ են վարում ամերիկյան և այլ նավերի, ինքնաթիռների […] ...