20:10 15.03.2025
Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը՝ ակնկալելով համաձայնագրի շուտափույթ ստորագրում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ուրուգվայի արտաքին գործերի նախարարությունը տարածել է համապատասխան հայտարարություն:«Այս առնչությամբ Ուրուգվայը ողջունում է երկու երկրների միջև երկխոսության, դիվանագիտության և միջազգային իրավունքի վրա հիմնված փոխըմբռնման ձեռքբերումը և խրախուսում է այս համաձայնագրի շուտափույթ ստորագրումը` երկու ժողովուրդների և ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար երկարատև խաղաղության, կայունության և բարգավաճման հասնելու նպատակով»,-նշված է Ուրուգավայի ԱԳ նախարարության հայտարարության մեջ:
Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են, որ վերջնական համաձայնության են հասել խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է Բաքվի հետ քննարկումներ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ։
Բազմաթիվ երկրներ արդեն ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումը խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ և հույս են հայտնել, որ այն կստորագրվի հնարավորինս շուտ։
00:39 16.03.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են00:29 16.03.2025
Լաթաքիայում պայթյունի հետևանքով զոհերի թիվն աճում է15:20 15.03.2025
ԿԸՀ իրազեկումը՝ նախընտրական քարոզչության վերաբերյալ12:42 15.03.2025
Ավարտվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը00:45 16.03.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...
00:39 16.03.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...
00:29 16.03.2025
Լաթաքիայում պայթյունի հետևանքով զոհերի թիվն աճում էՍիրիայի հարավային Լաթաքիա քաղաքում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ 3 կին և 2 երեխա, ևս 14-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնում է Արաբական Հանրապետության առողջապահության նախարարությունը։ «Փրկարարական աշխատանքները շարունակվում են: Բացառված չէ, որ զոհերի և վիրավորների թիվը կարող է աճել»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ տուժածների […] ...
00:11 16.03.2025
ԱՄՆ զինուժը հայտարարել է Եմենում լայնածավալ գործողություն սկսելու մասինԱՄՆ զինված ուժերը լայնածավալ գործողություններ են սկսել «Անսար Ալլահ» շարժման (Հութի) ապստամբների դեմ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը։ «Գործողությունը ներառում է մի շարք ճշգրիտ հարվածներ հութիների թիրախների դեմ Եմենի տարածքում՝ պաշտպանելու ամերիկյան շահերը, զսպելու թշնամիներին և վերականգնելու նավարկության ազատությունը»,- նշվում է հայտարարության մեջ: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը […] ...
23:58 15.03.2025
Եմենում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ավիահարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներԱռնվազն ինը մարդ է զոհվել և ինը վիրավորվել` Եմենի հութիների կողմից վերահսկվող տարածքին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հասցրած հարվածների հետևանքով: Այս մասին Al Mayadeen հեռուստաալիքին հայտնել է հութիների կառավարությունում առողջապահության նախարարության ներկայացուցիչ Անիս ալ Ասբահին։ «ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի թշնամական հարվածների առաջին զոհերը դարձել են 9 սպանվածները և 9 վիրավորները»,- մեջբերում է հեռուստաալիքը նրա խոսքերը։ […] ...
23:47 15.03.2025
Թրամփը հրամայել է ռազմական գործողություններ սկսել Եմենում՝ հութիների դեմԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում տեղեկացրել է, որ երկրի զինված ուժերին հրահանգ է տվել ռազմական գործողություններ սկսել Եմենում՝ հութիների դեմ: «Այսօր ես Միացյալ Նահանգների զինվորականներին հանձնարարել եմ վճռական և հզոր ռազմական գործողություններ ձեռնարկել Եմենում հութի ահաբեկիչների դեմ։ Նրանք ծովահենության, բռնության և ահաբեկչության անողոք արշավ են վարում ամերիկյան և այլ նավերի, ինքնաթիռների […] ...