19:12 15.03.2025
Մարտի 15-ին, ժամը 14։51-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տանձուտ գյուղի 8-րդ փողոցում գտնվող բժշկական կենտրոնում:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:22-ին, մարվել՝ 15:43-ին: Այրվել են չգործող բժշկական ամբուլատորիայի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 40 քմ)։
00:14 17.03.2025
Մեկնարկել է «Ներուժ»-ի 6-րդ շրջափուլի տեխնոլոգիական ստարտափների ծրագրերի հայտերի ընդունումըՄեկնարկել է «Ներուժ»-ի արդեն 6-րդ շրջափուլի տեխնոլոգիական ստարտափների ծրագրերի հայտերի ընդունումը: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:59 16.03.2025
Գիտնականները նշել են քնի պարալիզի պատճառները և երազում ընկնելու զգացումըՊերմի ազգային հետազոտական պոլիտեխնիկական համալսարանի (ПНИПУ) գիտնականները բացահայտել են քնի հետ կապված որոշ երևույթների պատճառները։ Այս մասին Gazeta.Ru-ին հայտնել են գիտական հաստատության մամուլի ծառայությունից։ Հայտնի է, որ քունը բաղկացած է չորս փուլից՝ նինջ (կիսաքուն վիճակ), թեթև քուն, խոր քուն և REM փուլ (rapid eye movement), որը հայտնի է նաև որպես աչքերի արագ շարժման քուն։ Խորը […] ...
23:56 16.03.2025
Հրդեհի ահազանգ Տաշիր քաղաքումՄարտի 16-ին, ժամը 16։46-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշիր քաղաքի Պուշկինի փողոցում այրվում է տան տանիք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։05-ին, մարվել՝ 17։49-ին։ Այրվել են Պուշկինի փողոցի տներից մեկի տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 80 […] ...
23:21 16.03.2025
Գիտնականները «հաղթել են» գլխի և պարանոցի քաղցկեղին՝ թիրախավորելով մեկ գենԹել Ավիվի համալսարանի գիտնականներն առաջին անգամ խմբագրել են SOX2 գենը՝ օգտագործելով CRISPR տեխնոլոգիան, որն օգնել է վերացնել գլխի և պարանոցի քաղցկեղի ուռուցքները մկների մոտ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Advanced Science (AdvSci) ամսագրում: Նախկինում ենթադրվում էր, որ քաղցկեղի դեմ արդյունավետ պայքարը պահանջում է թիրախավորել մի քանի գեն, սակայն նոր աշխատանքը ցույց է տվել, որ չարորակ բջիջների […] ...
23:01 16.03.2025
ՀՑԹԻ-ում կայացել է «Երիտթուրքական ազգայնականությունից` նացիզմ. Հայոց ցեղասպանությունը վերապրածները Դիմադրության շարժման առաջնագծում» գիտաժողովըՄարտի 14-18-ը Երևանում և Արտաշատում անցկացվող Միսաք Մանուշյանին և ֆրանսիական դիմադրության շարժման` նրա զինակիցներին նվիրված «Մանուշյանական շաբաթ» միջոցառման շրջանակներում մարտի 15-ին և 16-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «ԵՐԻՏԹՈՒՐՔԱԿԱՆ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ` ՆԱՑԻԶՄ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԸ ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ» խորագրով միջազգային գիտաժողովը: Այս մասին հայտնել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից: ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանն բացման իր խոսքում նշեց, […] ...
22:43 16.03.2025
Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է ավարտվի. Մայք ՈւոլցՀարավային Կովկասում հակամարտությունը պետք է ավարտվի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը: Մայք Ուոլցը X-ի իր միկրոբլոգում մասնավորապես գրել է. «Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է ավարտվի: Այս շաբաթ ես խոսել եմ Ադրբեջանի նախագահ Ալիևի ազգային անվտանգության խորհրդական պարոն Հիքմեթ Հաջիևի հետ: Մենք գոհ ենք, որ Ադրբեջանը և Հայաստանը մեծ քայլ են […] ...