«Ճպուռն ու մրջյունը» բալետային ներկայացումը 30 տարի անց վերադարձել է բեմ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 03 2025
  • $
    391.74
  • RUBLE
    4.57
  • 426.88
WEATHER
+12.09 oC

«Ճպուռն ու մրջյունը» բալետային ներկայացումը 30 տարի անց վերադարձել է բեմ

18:10 15.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ճպուռն ու մրջյունը» բալետային ներկայացումը 30 տարի անց վերադարձել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմ: Այս մասին տեղեկացնում եմ ԿԳՄՍՆ-ից։

«Օպերայի և Երևանի պարարվեստի պետական քոլեջի համագործակցությամբ այսօր տեղի է ունեցել բալետային ներկայացման առաջնախաղը, որին ներկա են եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

Ներկայացման մեջ ընդգրկված է պարարվեստի քոլեջի ավելի քան 70 սան: Այն բեմադրվել է 2 ոճով՝ ժամանակակից պար (մրջյուններ) և բալետ (ճպուռներ, բզեզներ, անտառի բնակիչներ):

«Ճպուռն ու մրջյունը» բալետային ներկայացումն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի՝ 2025 թվականի առաջին առաջնախաղն է։ Ստեփան Լուսիկյանի հրաշալի երաժշտությամբ այս բալետային ներկայացումը բեմադրվել է դեռևս 90-ական թվականներին՝ անվանի բալետմայստեր Մաքսիմ Մարտիրոսյանի կողմից: 30 տարի անց մաեստրո Դուրգարյանի նախաձեռնությամբ այն նորից բեմ է վերադարձել՝ արդեն նոր շնչով:

«Ճպուռն ու մրջյունը» մանկական բալետ է 2 գործողությամբ: Կոմպոզիտորը Ստեփան Լուսիկյանն է, երաժշտական ղեկավար և դիրիժոր՝ Կարեն Դուրգարյան (ՀՀ վաստակավոր արտիստ), դիրիժորներ՝ Աթանես Առաքելյան, Ռաֆֆի Միքայէլեան, բեմադրող բալետմայստեր և լիբրետոյի հեղինակ՝ Դավիթ Գալստյան, բեմադրող նկարիչ՝ Ավետիս Բարսեղյան (ՀՀ վաստակավոր արտիստ), զգեստների նկարիչ՝ Ռուբինէ Հովհաննիսյան, լուսային ձևավորումը՝ Եվգենի Գանզբուրգի, 3D անիմացիան՝ Վահան Հովհաննիսյանի»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բեկում՝ Կովկասում․ Հունգարիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումը

23:23 15.03.2025

Բեկում՝ Կովկասում․ Հունգարիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումը

Բեկում՝ Կովկասում. Ադրբեջանը և Հայաստանը համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ՝ մոտեցնելով իրենց երկարամյա հակամարտության կարգավորումը, հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն։ Նախարարի հայտարարությունը հրապարակել է Հունգարիայի միջազգային կապի և միջազգային հաղորդակցության և միջազգային հարաբերությունների գծով պետքարտուղար և կառավարության խոսնակ Զոլտան Կովաչին X-ի միկրոբլոգում։ «Նախարարն ընդգծել է, որ թեև սա խաղաղության գործընթացի ավարտը […] ...

Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը ԱՊԼ-ի նոր ռեկորդ է գրանցել

23:15 15.03.2025

Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը ԱՊԼ-ի նոր ռեկորդ է գրանցել

«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդը դարձել է Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով 100-ից պակաս հանդիպմանը գրանցել է 100 գոլային գործողություն: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն: Մարտի 15-ին «Մանչեսթեր Սիթին» ոչ-ոքի է խաղացել (խմբ.2:2) «Բրայթոնի» հետ 29-րդ տուրի խաղում: Հաշիվը 11-րդ րոպեին բացել է տանտերերի հարձակվող Հալանդը՝ իրացնելով 11 մետրանոցը՝ իր թիվը […] ...

Խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրումը որոշիչ քայլ կդառնա տարածաշրջանում կայունության հաստատման ճանապարհին․ Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար

23:04 15.03.2025

Խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրումը որոշիչ քայլ կդառնա տարածաշրջանում կայունության հաստատման ճանապարհին․ Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար

Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը ողջունել է Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար: Քսավյե Բետելն X-ի իր միկրոբլոգում գրել է. «Լյուքսեմբուրգը ողջունում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հայտարարությունները խաղաղության երկկողմ համաձայնագիրն ամբողջացնելու մասին։ Դրա հնարավորինս շուտ ստորագրումը որոշիչ քայլ կդառնա երկու երկրների հարաբերությունների լիարժեք կարգավորման և տարածաշրջանում կայունության հաստատման ճանապարհին»: Luxembourg welcomes the statements of […] ...

Արդյո՞ք Ուիտկոֆը սպասել է Պուտինին 9 ժամ. ԱՄՆ նախագահը պարզաբանել է

22:51 15.03.2025

Արդյո՞ք Ուիտկոֆը սպասել է Պուտինին 9 ժամ. ԱՄՆ նախագահը պարզաբանել է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում հերքել է լրատվամիջոցներում հայտնված այն տեղեկությունները, թե իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը ավելի քան ինը ժամ ստիպված է եղել սպասել՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման համար։ «Ինչպես միշտ կեղծ լուրեր են շրջանառվում: Ինչո՞ւ չեն կարող գոնե մեկ անգամ ազնիվ լինել: Անցած գիշեր կարդացի, որ Ռուսաստանի […] ...

Խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցվեց, բայց որքա՞ն է հավանական ստորագրումը. Ռոբերտ Ղեւոնդյան

22:39 15.03.2025

Խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցվեց, բայց որքա՞ն է հավանական ստորագրումը. Ռոբերտ Ղեւոնդյան

Այս շաբաթվա իրադարձությունների առանցքում Հայաստանի և Ադրբեջանի հայտարարություններն էին, որ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքն ավարտված է։ Բայց արդյոք այս պայմաններում կարելի է ասել, որ մոտ է ստորագրումը։ Այս ու այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը։ Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:   ...

Ջրվեժում գտնվող վագոն-տնակում հրդեհ է բռնկվել

22:22 15.03.2025

Ջրվեժում գտնվող վագոն-տնակում հրդեհ է բռնկվել

Մարտի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ գյուղի 3-րդ թաղամասում գտնվող վագոն-տնակում հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են ՆԳՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Պարզվել […] ...

BACK_TO_TOP