Թբիլիսիում գնդակահարել են ազդեցիկ հանցագործներից մեկի եղբորը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 03 2025
  • $
    391.74
  • RUBLE
    4.57
  • 426.88
WEATHER
+12.09 oC

Թբիլիսիում գնդակահարել են ազդեցիկ հանցագործներից մեկի եղբորը

17:39 15.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Թբիլիսիի կենտրոնում գնդակահարել են հանցագործ աշխարհի ազդեցիկ ղեկավարներից մեկի՝ Մերաբ Սուխումսկու եղբորը՝ Լևան Ջանգվելաձեին, հայտնում է Mtavari Arkhi հեռուստաընկերությունը։

«Ուրբաթ ուշ երեկոյան Վակե թաղամասում օրենքով գող Մերաբ Ջանգվելաձեի եղբորը՝ Լևան Ջանգվելաձեն, մի քանի անգամ կրակել են Ճավճավաձեի պողոտայի հետիոտնային անցումում, ըստ առկա տեղեկությունների՝ Լևան Ջանգվելաձեն մի քանի օրով ժամանել է Թբիլիսի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հեռուստաընկերության տվյալներով՝ միջադեպի ժամանակ տուժել է նաեւ մեկ անցորդ, ում դիպել է գնդակը։ Վիրավորը տեղափոխվել է կլինիկա և շաբաթ օրը դուրս է գրվել։

Սպանվածի ծանոթները վրացի լրագրողներին ասել են, որ սպանության հնարավոր պատճառը բիզնես հարցի շուրջ վեճն է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բեկում՝ Կովկասում․ Հունգարիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումը

23:23 15.03.2025

Բեկում՝ Կովկասում․ Հունգարիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումը

Բեկում՝ Կովկասում. Ադրբեջանը և Հայաստանը համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ՝ մոտեցնելով իրենց երկարամյա հակամարտության կարգավորումը, հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն։ Նախարարի հայտարարությունը հրապարակել է Հունգարիայի միջազգային կապի և միջազգային հաղորդակցության և միջազգային հարաբերությունների գծով պետքարտուղար և կառավարության խոսնակ Զոլտան Կովաչին X-ի միկրոբլոգում։ «Նախարարն ընդգծել է, որ թեև սա խաղաղության գործընթացի ավարտը […] ...

Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը ԱՊԼ-ի նոր ռեկորդ է գրանցել

23:15 15.03.2025

Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը ԱՊԼ-ի նոր ռեկորդ է գրանցել

«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդը դարձել է Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով 100-ից պակաս հանդիպմանը գրանցել է 100 գոլային գործողություն: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն: Մարտի 15-ին «Մանչեսթեր Սիթին» ոչ-ոքի է խաղացել (խմբ.2:2) «Բրայթոնի» հետ 29-րդ տուրի խաղում: Հաշիվը 11-րդ րոպեին բացել է տանտերերի հարձակվող Հալանդը՝ իրացնելով 11 մետրանոցը՝ իր թիվը […] ...

Խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրումը որոշիչ քայլ կդառնա տարածաշրջանում կայունության հաստատման ճանապարհին․ Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար

23:04 15.03.2025

Խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրումը որոշիչ քայլ կդառնա տարածաշրջանում կայունության հաստատման ճանապարհին․ Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար

Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը ողջունել է Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար: Քսավյե Բետելն X-ի իր միկրոբլոգում գրել է. «Լյուքսեմբուրգը ողջունում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հայտարարությունները խաղաղության երկկողմ համաձայնագիրն ամբողջացնելու մասին։ Դրա հնարավորինս շուտ ստորագրումը որոշիչ քայլ կդառնա երկու երկրների հարաբերությունների լիարժեք կարգավորման և տարածաշրջանում կայունության հաստատման ճանապարհին»: Luxembourg welcomes the statements of […] ...

Արդյո՞ք Ուիտկոֆը սպասել է Պուտինին 9 ժամ. ԱՄՆ նախագահը պարզաբանել է

22:51 15.03.2025

Արդյո՞ք Ուիտկոֆը սպասել է Պուտինին 9 ժամ. ԱՄՆ նախագահը պարզաբանել է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում հերքել է լրատվամիջոցներում հայտնված այն տեղեկությունները, թե իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը ավելի քան ինը ժամ ստիպված է եղել սպասել՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման համար։ «Ինչպես միշտ կեղծ լուրեր են շրջանառվում: Ինչո՞ւ չեն կարող գոնե մեկ անգամ ազնիվ լինել: Անցած գիշեր կարդացի, որ Ռուսաստանի […] ...

Խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցվեց, բայց որքա՞ն է հավանական ստորագրումը. Ռոբերտ Ղեւոնդյան

22:39 15.03.2025

Խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցվեց, բայց որքա՞ն է հավանական ստորագրումը. Ռոբերտ Ղեւոնդյան

Այս շաբաթվա իրադարձությունների առանցքում Հայաստանի և Ադրբեջանի հայտարարություններն էին, որ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքն ավարտված է։ Բայց արդյոք այս պայմաններում կարելի է ասել, որ մոտ է ստորագրումը։ Այս ու այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը։ Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:   ...

Ջրվեժում գտնվող վագոն-տնակում հրդեհ է բռնկվել

22:22 15.03.2025

Ջրվեժում գտնվող վագոն-տնակում հրդեհ է բռնկվել

Մարտի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ գյուղի 3-րդ թաղամասում գտնվող վագոն-տնակում հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են ՆԳՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Պարզվել […] ...

BACK_TO_TOP