Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՄՊՀ Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրենին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 03 2025
  • $
    391.74
  • RUBLE
    4.57
  • 426.88
WEATHER
+11.09 oC

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՄՊՀ Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրենին

16:40 15.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարտի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրեն պրոֆեսոր Ալեքսեյ Մասլովի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի:

Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։

Տիար Մելքոնյանը, ներկայացնելով հյուրերին, Նորին Սրբությանը տեղեկություններ փոխանցեց երկու կրթական հաստատությունների միջև ձևավորված համագործակցության մասին, որի նպատակն է ՄՊՀ Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտում «Հայագիտություն» բակալավրիատի ծրագրի ստեղծումն ու այդ ոլորտում համագործակցության խորացումը։

Հայոց Հովվապետը գոհունակությամբ անդրադարձավ Մոսկվայի պետական համալսարանի և ԵՊՀ-ի միջև ձևավորված կապերին և հայագիտության ոլորտում նախանշվող ծրագրերին, որոնք կնպաստեն փոխադարձ ճանաչողության առավել խորացմանը, կրթության, մշակույթի և գիտության մշակների գործակցությանը` ի նպաստ երկու եղբայրական ժողովուրդների բարեկամության զորացման։

Զրույցի ընթացքում ՄՊՀ Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրենը, շնորհակալություն հայտնելով Հայոց Հայրապետին ընդունելության համար, ներկայացրեց հայագիտության ծրագրի հեռանկարները՝ հայագետների պատրաստման, հայ մշակույթի, լեզվի և պատմության ուսումնասիրության ու տարածման գործում։ Այս առնչությամբ տիար Մասլովը կարևորեց նաև համագործակցությունը Մայր Աթոռի և Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հետ։

Իր հերթին Նորին Սրբությունն ընդգծեց, որ Հայ Եկեղեցին կարելի իր նպաստը կբերի հայագիտական ծրագրի արդյունավետ իրագործման համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը հրամայել է ռազմական գործողություններ սկսել Եմենում՝ հութիների դեմ

23:47 15.03.2025

Թրամփը հրամայել է ռազմական գործողություններ սկսել Եմենում՝ հութիների դեմ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում տեղեկացրել է, որ երկրի զինված ուժերին հրահանգ է տվել ռազմական գործողություններ սկսել Եմենում՝ հութիների դեմ: «Այսօր ես Միացյալ Նահանգների զինվորականներին հանձնարարել եմ վճռական և հզոր ռազմական գործողություններ ձեռնարկել Եմենում հութի ահաբեկիչների դեմ։ Նրանք ծովահենության, բռնության և ահաբեկչության անողոք արշավ են վարում ամերիկյան և այլ նավերի, ինքնաթիռների […] ...

Կրթությունը մեր երկիրը վերափոխելու և ավելի լավը դարձնելու մասին է․ Փաշինյան

23:35 15.03.2025

Կրթությունը մեր երկիրը վերափոխելու և ավելի լավը դարձնելու մասին է․ Փաշինյան

Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ «Կրթվելը նորաձև է» բանախոսությունների շարքի առաջին հանդիպումը, որի բանախոսն էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա Ֆեյսբուքի իր էջում մի հատված է հարապարակել իր ելույթից: «Ուզում եմ վերադառնալ հայտնի ասացվածքին, որ ասում է՝ ուզում ես վերափոխել աշխարհը, վերափոխիր ինքդ քեզ, և ես ուզում եմ դա տեղայնացնել։ Ուզում ես վերափոխել երկիրդ, […] ...

Բեկում՝ Կովկասում․ Հունգարիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումը

23:23 15.03.2025

Բեկում՝ Կովկասում․ Հունգարիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումը

Բեկում՝ Կովկասում. Ադրբեջանը և Հայաստանը համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ՝ մոտեցնելով իրենց երկարամյա հակամարտության կարգավորումը, հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն։ Նախարարի հայտարարությունը հրապարակել է Հունգարիայի միջազգային կապի և միջազգային հաղորդակցության և միջազգային հարաբերությունների գծով պետքարտուղար և կառավարության խոսնակ Զոլտան Կովաչին X-ի միկրոբլոգում։ «Նախարարն ընդգծել է, որ թեև սա խաղաղության գործընթացի ավարտը […] ...

Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը ԱՊԼ-ի նոր ռեկորդ է գրանցել

23:15 15.03.2025

Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը ԱՊԼ-ի նոր ռեկորդ է գրանցել

«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդը դարձել է Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով 100-ից պակաս հանդիպմանը գրանցել է 100 գոլային գործողություն: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն: Մարտի 15-ին «Մանչեսթեր Սիթին» ոչ-ոքի է խաղացել (խմբ.2:2) «Բրայթոնի» հետ 29-րդ տուրի խաղում: Հաշիվը 11-րդ րոպեին բացել է տանտերերի հարձակվող Հալանդը՝ իրացնելով 11 մետրանոցը՝ իր թիվը […] ...

Խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրումը որոշիչ քայլ կդառնա տարածաշրջանում կայունության հաստատման ճանապարհին․ Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար

23:04 15.03.2025

Խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրումը որոշիչ քայլ կդառնա տարածաշրջանում կայունության հաստատման ճանապարհին․ Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար

Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը ողջունել է Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար: Քսավյե Բետելն X-ի իր միկրոբլոգում գրել է. «Լյուքսեմբուրգը ողջունում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հայտարարությունները խաղաղության երկկողմ համաձայնագիրն ամբողջացնելու մասին։ Դրա հնարավորինս շուտ ստորագրումը որոշիչ քայլ կդառնա երկու երկրների հարաբերությունների լիարժեք կարգավորման և տարածաշրջանում կայունության հաստատման ճանապարհին»: Luxembourg welcomes the statements of […] ...

Արդյո՞ք Ուիտկոֆը սպասել է Պուտինին 9 ժամ. ԱՄՆ նախագահը պարզաբանել է

22:51 15.03.2025

Արդյո՞ք Ուիտկոֆը սպասել է Պուտինին 9 ժամ. ԱՄՆ նախագահը պարզաբանել է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում հերքել է լրատվամիջոցներում հայտնված այն տեղեկությունները, թե իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը ավելի քան ինը ժամ ստիպված է եղել սպասել՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման համար։ «Ինչպես միշտ կեղծ լուրեր են շրջանառվում: Ինչո՞ւ չեն կարող գոնե մեկ անգամ ազնիվ լինել: Անցած գիշեր կարդացի, որ Ռուսաստանի […] ...

BACK_TO_TOP