Տեղի է ունեցել Օրհուսի և բնապահպանական մյուս կոնվենցիաների սիներգիային նվիրված աշխատաժողով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 03 2025
  • $
    391.74
  • RUBLE
    4.57
  • 426.88
WEATHER
+13.09 oC

Տեղի է ունեցել Օրհուսի և բնապահպանական մյուս կոնվենցիաների սիներգիային նվիրված աշխատաժողով

16:30 15.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկության, որոշումներ ընդունելուն հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիայի իրականացման ազգային զեկույցի պատրաստման շրջանակում, տեղեկատվության հավաքագրման և քննարկման, ինչպես նաև Օրհուսի կոնվենցիայի հետ սիներգետիկ կապերի բացահայտման նպատակով «Օրհուս կենտրոնների ուժեղացում՝ նպաստելով արդյունավետ բնապահպանական կառավարմանը և կայուն զարգացմանը» ծրագրի շրջանակում կայացել է աշխատաժողով:

Աշխատաժողովի նպատակն է քննարկել և բացահայտել Օրհուսի կոնվենցիայի և մյուս բնապահպանական կոնվենցիաների միջև սիներգետիկ կապերը, ինչպես նաև ապահովել, որ ՀՀ-ի կողմից վավերացված բոլոր կոնվենցիաների շրջանակներում իրականացված գործընթացների վերաբերյալ տեղեկատվությունը պատշաճ կերպով ներկայացվի Օրհուսի կոնվենցիայի իրականացման ազգային զեկույցում։

Աշխատաժողովին մասնակցում էին կոնվենցիաների ազգային համակարգողներ, շրջակա միջավայրի նախարարության, նախարարության ենթակա կառույցների, շահագրգիռ գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Մարի Չաքրյանը ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին, ներկայացրել է, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված բնապահպանական կոնվենցիաները, որոնք միմյանց միջև սերտ կապ ունեն՝ տեղեկատվության մատչելիության, հանրային մասնակցության և արդարադատության հասանելիության համընդհանուր սկզբունքների ներքո։ Այս փոխկապակցվածությունը նպաստում է տվյալների թափանցիկությանը, հանրության ներգրավվածությանը և արդյունավետ որոշումների կայացմանը՝ դրանով իսկ ուժեղացնելով դրանց համատեղ ազդեցությունը։ Համագործակցությունն այս կոնվենցիաների միջև հնարավորություն է տալիս ավելի համակարգային և համապարփակ մոտեցում ցուցաբերել բնապահպանական խնդիրների լուծմանն ու կայուն զարգացման նպատակների իրագործմանը։

ՀՀ-ի կողմից վավերացված միջազգային բնապահպանական կոնվենցիաների ուղղությամբ ստանձնած պարտավորությունները, վերջին 3 տարում հանրության իրազեկման և ներգրավման ուղղությամբ կատարված աշխատանքները և ընթացիկ գործողությունները թեմաներով ելույթ են ունեցել «Օզոնային շերտի պահպանության մասին», ՄԱԿ-ի «Վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրման և դրանց հեռացման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին», «Միջազգային կարևորության խոնավ տարածքների մասին, հատկապես որպես ջրաթռչունների բնակավայր», «Անապատացման դեմ պայքարի մասին», «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիաների ազգային համակարգողները։ Բնապահպանական մյուս կոնվենցիաների մասին տեղեկատվությունը ներկայացրեցին նախարարության այլ աշխատակիցներ, գործընկեր գերատեսչությունների և ՀԿ-ների ներկայացուցիչները։

Նմանատիպ հանդիպումների նպատակն է ընդլայնել բնապահպանական Կոնվենցիաների համակարգողների միջև համագործակցությունը, փոխադարձ գործունեությունների վերաբերյալ տեղեկացվածության շրջանակը, ինչպես նաև Կոնվենցիաների ընձեռած հնարավորություններն ու իրավական գործիքներն օգտագործել բնապահպանական խնդիրների կարգավորման և միջազգային համագործակցության խթանման համար:

Ծրագիրն իրականացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը` Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) աջակցությամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդյո՞ք Ուիտկոֆը սպասել է Պուտինին 9 ժամ. ԱՄՆ նախագահը պարզաբանել է

22:51 15.03.2025

Արդյո՞ք Ուիտկոֆը սպասել է Պուտինին 9 ժամ. ԱՄՆ նախագահը պարզաբանել է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում հերքել է լրատվամիջոցներում հայտնված այն տեղեկությունները, թե իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը ավելի քան ինը ժամ ստիպված է եղել սպասել՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման համար։ «Ինչպես միշտ կեղծ լուրեր են շրջանառվում: Ինչո՞ւ չեն կարող գոնե մեկ անգամ ազնիվ լինել: Անցած գիշեր կարդացի, որ Ռուսաստանի […] ...

Խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցվեց, բայց որքա՞ն է հավանական ստորագրումը. Ռոբերտ Ղեւոնդյան

22:39 15.03.2025

Խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցվեց, բայց որքա՞ն է հավանական ստորագրումը. Ռոբերտ Ղեւոնդյան

Այս շաբաթվա իրադարձությունների առանցքում Հայաստանի և Ադրբեջանի հայտարարություններն էին, որ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքն ավարտված է։ Բայց արդյոք այս պայմաններում կարելի է ասել, որ մոտ է ստորագրումը։ Այս ու այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը։ Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:   ...

Ջրվեժում գտնվող վագոն-տնակում հրդեհ է բռնկվել

22:22 15.03.2025

Ջրվեժում գտնվող վագոն-տնակում հրդեհ է բռնկվել

Մարտի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ գյուղի 3-րդ թաղամասում գտնվող վագոն-տնակում հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են ՆԳՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Պարզվել […] ...

10 հայ շախմատիստներ կմասնակցեն 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությանը

22:10 15.03.2025

10 հայ շախմատիստներ կմասնակցեն 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությանը

Մարտի 15-ից 26-ը Ռումինիայի Էֆորիե Նորդ քաղաքում կանցկացվի 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Առաջնությանը մասնակցում են 40 երկրների 375 շախմատիստներ: Հայաստանից մասնակցում են 10 շախմատիստներ՝ ՄԳ Շանթ Սարգսյան ՄԳ Հայկ Մարտիրոսյան ՄԳ Արամ Հակոբյան ՄԳ Ռոբերտ Հովհաննիսյան ՄԳ Գաբրիել Սարգսյան ՄՎ Արթուր Դավթյան ՖՎ Սարգիս Սարգսյան ՄՎ […] ...

SHANTNEWS

22:00 15.03.2025

SHANTNEWS

Չիմացածն իմանալու միակ հնարավորությունը կրթությունն է․ Նիկոլ Փաշինյան

21:49 15.03.2025

Չիմացածն իմանալու միակ հնարավորությունը կրթությունն է․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում մասնակցել է «Կրթվելը նորաձև է» բանախոսությունների շարքի առաջին հանդիպմանը: Նա նաև հանդես է եկել բանախոսությամբ, որից մի հատված հրապարակել է Ֆեյսբուքի իր էջում: Մանրամասները՝ տեսանյութում:   ...

BACK_TO_TOP