13:16 15.03.2025
Երկու օր է՝ մամուլում շրջանառվում է տեղեկություն, որ դեղատներից ետ են կանչվել որոշ դեղեր։
Առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտնում է՝ այդ դեղերի հետկանչը կապված չէ որակի հետ և ովքեր, որ արդեն դեղատներից ձեռք էին բերել ու օգտագործել այդ դեղերից, անհանգստանալու որևէ առիթ չունեն. դրանք ոչ միայն անվտանգ են առողջության համար, չկա նաև որևէ խնդիր արդյունավետության հետ կապված։ Հետկանչի միակ պատճառն ու հիմքը փաստաթղթային անճշտությունն է։
«Դեղերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ դեղի գրանցման հավաստագրի իրավատերը պատասխանատվություն է կրում գրանցված արտադրանքի անվտանգության, արդյունավետության և որակի համար:
Այդ պարտավորության շրջանակներում մի շարք դեղերի գրանցման հավաստագրի իրավատեր «Մերկ» ՍՊԸ-ն տեղեկացրել է, որ միջնորդ կազմակերպություններից ներմուծվող որոշ դեղերի հավաստագրերի տվյալները չեն համապատասխանում իր կողմից տրամադրված բնօրինակ հավաստագրերին:
Տեղեկությունը ստանալուց հետո ՀՀ ԱՆ ընդլայնել է դեղերի ներմուծման (համապատասխանության) հավաստագրման ժամանակ իրականացվող փորձաքննության գործիքակազմը, ներառյալ՝ գրանցման հավաստագրի իրավատերերի և արտահանող երկրի իրավասու մարմինների հետ համագործակցությունը՝ ուղեկցող փաստաթղթերի իսկությունը հաստատելու համար, որի ընթացքում անհրաժեշտություն է առաջացել նաև դադարեցնելու որոշ դեղերի շրջանառությունը և իրականացնելու հետկանչ:
Այս դեղերի հետկանչի որոշման հիմք հանդիսացող թերությունը որևէ վտանգ չի ներկայացնում մարդու առողջության համար, քանի որ չի առնչվում դեղի որակին, անվտանգությանը և արդյունավետությանը:
21:00 15.03.2025
Բելգրադում ցուցարարները լցվել են քաղաքի կենտրոն15:20 15.03.2025
ԿԸՀ իրազեկումը՝ նախընտրական քարոզչության վերաբերյալ12:42 15.03.2025
Ավարտվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը21:37 15.03.2025
Յարոսլավլում բախվել են բեռնատարն ու գնացքը. կա տուժածՅարոսլավլի շրջանում բեռնատարի վարորդը բախվել է մերձքաղաքային գնացքին, հաղորդում է Հյուսիսային երկաթուղիների Telegram ալիքը։ Վթարը տեղի է ունեցել Ռիբինսկ և Յարոսլավլ կայարանների միջև վերահսկվող երկաթուղային անցակետում։ Վնասվել են երկաթուղային գծեր: Միջադեպի հետևանքով բեռնատարի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց, իսկ երկու ուղևորներին տեղում օգնություն են ցուցաբերել բժիշկները։ Վթարի հետևաքնով Վաուլովո-Չեբակովո հատվածում գնացքների երթևեկությունը դադարեցվել է մինչև գծերի […] ...
21:16 15.03.2025
Արարատում բախվել են «Lada Priora»-ն և տրակտորը․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրսՄարտի 15, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։05-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 38 կմ հատվածում, Փոքր Վեդիի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 22-ամյա Արսեն Ս․-ի վարած «Lada Priora» մակնիշի ավտոմեքենան և 27-ամյա Մանուկ Շ․-ի վարած տրակտորը, ինչի հետևանքով տրակտորը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական […] ...
21:00 15.03.2025
Բելգրադում ցուցարարները լցվել են քաղաքի կենտրոնԲողոքի ակցիայի մասնակիցները լցվել են Բելգրադի ամբողջ կենտրոնը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Հանրահավաքը սկսվել է Սավա գետի վրա գտնվող Բրանկովա կամրջից: Հանրահավաքի խտության պատճառով ակցիային մասնակցելու համար ժամանած տրակտորների շարասյուներից մեկը չի կարողացել հասնել քաղաքի կենտրոն և կանգ է առել Բրանկովի կամրջի վրա։ Հանրահավաքի կենտրոնում՝ Պիոներսկու այգում, գտնվում է պետության ղեկավար Ալեքսանդր Վուչիչի կողմնակիցների […] ...
20:52 15.03.2025
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Բագրատունյաց պող․ 38, 38/1, 38/2, 40, 40ա, 40/1 շենքեր, Ե․Թադևոսյան փ. 10 շենք, Ս․Տարոնցի փ․ 1, 3, 5 հանրակացարաններ, Ս․Տարոնցի փ․ 1/1, 3/2 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Իսահակյան փ. […] ...
20:40 15.03.2025
Մերկելը Ռուսաստանը անվանել է հզոր միջուկային տերությունԳերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստանը անվանել է հզոր միջուկային տերություն, որը որոշակի հիացմունք է առաջացնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մոտ: «Ռուսաստանը հսկայական երկիր է՝ շատ օգտակար հանածոներով, հզոր միջուկային տերություն: Եվ նման երկիրն ակնհայտորեն որոշակի հիացմունք է առաջացնում այնպիսի մեկի մոտ, ինչպիսին Դոնալդ Թրամփն է»,- ասել է Մերկելը Berliner Zeitung թերթին տված հարցազրույցում։ Մեկնաբանելով […] ...