Կանադայի վարչապետը խելագարություն է անվանել երկրի՝ ԱՄՆ-ին միանալու գաղափարը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 03 2025
  • $
    391.74
  • RUBLE
    4.57
  • 426.88
WEATHER
+19.09 oC

Կանադայի վարչապետը խելագարություն է անվանել երկրի՝ ԱՄՆ-ին միանալու գաղափարը

10:50 15.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կանադայի նոր վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ իր երկիրը չի միանա Միացյալ Նահանգներին, հաղորդում է CBC-ն:

«Դա խելագարություն է: Այսքանը», – ասել է Քարնին, երբ լրագրողը խնդրել է մեկնաբանել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի մեկնաբանությունները, ով ավելի վաղ՝ ուրբաթ օրը կրկնել է Կանադայի՝ Միացյալ Նահանգներին միանալու մտադրությունը:

Նախկինում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս արտահայտել է այն միտքը, որ Կանադան պետք է դառնա ամերիկյան 51-րդ նահանգը։ Ի պատասխան՝ Քարնին հայտարարել է, որ «Կանադան երբեք, ոչ մի ձևով, Ամերիկայի մաս չի դառնա»։

Կանադայի Լիբերալ կուսակցության նոր առաջնորդ Քարնին ուրբաթ օրը ստանձնել է վարչապետի պաշտոնը։ Սպասվում է, որ նա արտահերթ խորհրդարանական ընտրություններ կնշանակի այս տարվա վերջին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը

19:12 15.03.2025

Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը

Մարտի 15-ին, ժամը 14։51-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տանձուտ գյուղի 8-րդ փողոցում գտնվող բժշկական կենտրոնում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:22-ին, մարվել՝ 15:43-ին: Այրվել են չգործող բժշկական ամբուլատորիայի տանիքի […] ...

Տեղի կունենա «Հիշողությունը որպես քաղաքական հանձնառություն և Մանուշյանի կերպարը» խորագրով գիտաժողովը

18:52 15.03.2025

Տեղի կունենա «Հիշողությունը որպես քաղաքական հանձնառություն և Մանուշյանի կերպարը» խորագրով գիտաժողովը

Շարունակվում է Մանուշյանական շաբաթը՝ նվիրված Միսաք Մանուշյանին և ֆրանսիական դիմադրության շարժման նրա զինակիցներին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Մարտի 16-ին՝ ժամը 10:00-13:00-ին տեղի կունենա «Հիշողությունը որպես քաղաքական հանձնառություն և Մանուշյանի կերպարը» խորագրով գիտաժողովը»,-ասված է հաղորդագրության մեջ: ...

Բոլոր 98 ՏԸՀ-երում առաջին նիստերը գումարվել են. ԿԸՀ

18:42 15.03.2025

Բոլոր 98 ՏԸՀ-երում առաջին նիստերը գումարվել են. ԿԸՀ

Արմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքներում 2025 թվականի մարտի 30-ին անցկացվելիք համամասնական ընտրակարգով համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների համար կազմավորված բոլոր՝ 98 տեղամասային ընտրական հանձնաժողովներում այսօր՝ մարտի 15-ին, կայացել են առաջին նիստերը: Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։ ...

Զելենսկին հաստատել է հակամարտության կարգավորման բանակցությունների պատվիրակության կազմը

18:30 15.03.2025

Զելենսկին հաստատել է հակամարտության կարգավորման բանակցությունների պատվիրակության կազմը

Վլադիմիր Զելենսկին հաստատել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման հետագա բանակցությունների պատվիրակության կազմը։ Համապատասխան հրամանը հրապարակվել է նրա կայքում։ Պատվիրակությունը կգլխավորի Զելենսկիի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, որի կազմում են արտգործնախարար Անդրեյ Սիբիգան, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը և Զելենսկու գրասենյակի ղեկավարի տեղակալ Պավել Պալիսան։ Պատվիրակությունը ձևավորվել է «Ուկրաինայի միջազգային գործընկերների հետ շփվելու համար՝ ապահովելու բանակցային գործընթացը՝ հասնելու արդար […] ...

AFP. Պավել Դուրովը լքել է Ֆրանսիան և մեկնել Դուբայ

18:20 15.03.2025

AFP. Պավել Դուրովը լքել է Ֆրանսիան և մեկնել Դուբայ

Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովը լքել է Ֆրանսիան, որտեղ ապրում էր դատական ​​հսկողության ներքո՝ կապված իր դեմ հարուցված հետաքննության հետ, և մեկնել Դուբայ։ Այս մասին հայտնում է AFP-ն։ Հստակեցվում է, որ մեկնումը հավանության է արժանացել Ֆրանսիայի դատական ​​իշխանությունների կողմից։ ...

«Ճպուռն ու մրջյունը» բալետային ներկայացումը 30 տարի անց վերադարձել է բեմ

18:10 15.03.2025

«Ճպուռն ու մրջյունը» բալետային ներկայացումը 30 տարի անց վերադարձել է բեմ

«Ճպուռն ու մրջյունը» բալետային ներկայացումը 30 տարի անց վերադարձել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմ: Այս մասին տեղեկացնում եմ ԿԳՄՍՆ-ից։ «Օպերայի և Երևանի պարարվեստի պետական քոլեջի համագործակցությամբ այսօր տեղի է ունեցել բալետային ներկայացման առաջնախաղը, որին ներկա են եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի […] ...

BACK_TO_TOP