10:10 15.03.2025
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն ասել է, որ եվրոպական երկրները վտանգում են «քաղաքակրթական ինքնասպանություն գործել»՝ չկարողանալով վերահսկել իրենց սահմանները և սահմանափակելով քաղաքացիների խոսքի ազատությունը։ Այս մասին նա հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում։
«Եվրոպային սպառնում է քաղաքակրթական ինքնասպանություն, նրանք կա՛մ չեն կարողանում, կա՛մ չեն ցանկանում վերահսկել իրենց սահմանները։ Դուք նաև տեսնում եք, որ նրանք սկսում են սահմանափակել իրենց քաղաքացիների ազատ խոսքը, նույնիսկ երբ այդ քաղաքացիները բողոքում են սահմանային ներխուժումների դեմ: Հենց այս բողոքի տրամադրություններն էին, որոնք հանգեցրին Դոնալդ Թրամփի և մի շարք եվրոպացի առաջնորդների ընտրությանը», – նշել է Վենսը։
15:20 15.03.2025
ԿԸՀ իրազեկումը՝ նախընտրական քարոզչության վերաբերյալ12:42 15.03.2025
Ավարտվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը19:47 14.03.2025
Մեկնարկել է Մանուշյանական շաբաթը19:12 15.03.2025
Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերըՄարտի 15-ին, ժամը 14։51-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տանձուտ գյուղի 8-րդ փողոցում գտնվող բժշկական կենտրոնում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:22-ին, մարվել՝ 15:43-ին: Այրվել են չգործող բժշկական ամբուլատորիայի տանիքի […] ...
18:52 15.03.2025
Տեղի կունենա «Հիշողությունը որպես քաղաքական հանձնառություն և Մանուշյանի կերպարը» խորագրով գիտաժողովըՇարունակվում է Մանուշյանական շաբաթը՝ նվիրված Միսաք Մանուշյանին և ֆրանսիական դիմադրության շարժման նրա զինակիցներին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Մարտի 16-ին՝ ժամը 10:00-13:00-ին տեղի կունենա «Հիշողությունը որպես քաղաքական հանձնառություն և Մանուշյանի կերպարը» խորագրով գիտաժողովը»,-ասված է հաղորդագրության մեջ: ...
18:42 15.03.2025
Բոլոր 98 ՏԸՀ-երում առաջին նիստերը գումարվել են. ԿԸՀԱրմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքներում 2025 թվականի մարտի 30-ին անցկացվելիք համամասնական ընտրակարգով համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների համար կազմավորված բոլոր՝ 98 տեղամասային ընտրական հանձնաժողովներում այսօր՝ մարտի 15-ին, կայացել են առաջին նիստերը: Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։ ...
18:30 15.03.2025
Զելենսկին հաստատել է հակամարտության կարգավորման բանակցությունների պատվիրակության կազմըՎլադիմիր Զելենսկին հաստատել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման հետագա բանակցությունների պատվիրակության կազմը։ Համապատասխան հրամանը հրապարակվել է նրա կայքում։ Պատվիրակությունը կգլխավորի Զելենսկիի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, որի կազմում են արտգործնախարար Անդրեյ Սիբիգան, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը և Զելենսկու գրասենյակի ղեկավարի տեղակալ Պավել Պալիսան։ Պատվիրակությունը ձևավորվել է «Ուկրաինայի միջազգային գործընկերների հետ շփվելու համար՝ ապահովելու բանակցային գործընթացը՝ հասնելու արդար […] ...
18:20 15.03.2025
AFP. Պավել Դուրովը լքել է Ֆրանսիան և մեկնել ԴուբայTelegram-ի համահիմնադիր Պավել Դուրովը լքել է Ֆրանսիան, որտեղ ապրում էր դատական հսկողության ներքո՝ կապված իր դեմ հարուցված հետաքննության հետ, և մեկնել Դուբայ։ Այս մասին հայտնում է AFP-ն։ Հստակեցվում է, որ մեկնումը հավանության է արժանացել Ֆրանսիայի դատական իշխանությունների կողմից։ ...
18:10 15.03.2025
«Ճպուռն ու մրջյունը» բալետային ներկայացումը 30 տարի անց վերադարձել է բեմ«Ճպուռն ու մրջյունը» բալետային ներկայացումը 30 տարի անց վերադարձել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմ: Այս մասին տեղեկացնում եմ ԿԳՄՍՆ-ից։ «Օպերայի և Երևանի պարարվեստի պետական քոլեջի համագործակցությամբ այսօր տեղի է ունեցել բալետային ներկայացման առաջնախաղը, որին ներկա են եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի […] ...