Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող էր վերածվել Երրորդ համաշխարհային պատերազմի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 03 2025
  • $
    391.74
  • RUBLE
    4.57
  • 426.88
WEATHER
+3.09 oC

Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող էր վերածվել Երրորդ համաշխարհային պատերազմի

09:45 15.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող էր վերաճել երրորդ համաշխարհային պատերազմի՝ միջուկային զենքի կիրառման սպառնալիքով։

«Ես կարող եմ ձեզ ասել, որ սա գնում էր դեպի Երրորդ համաշխարհային պատերազմ: Դա կլիներ այնպիսի պատերազմ, ինչպիսին չի եղել՝  միջուկային զենքի և զենքի այլ տեսակների կիրառման պատճառով», – ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ մեկնաբանելով Ուկրաինայում հակամարտության սրման սպառնալիքը:

Թրամփը հավելել է, որ ամերիկյան վարչակազմը ներկայումս կենտրոնացած է ուկրաինական հակամարտության դադարեցման վրա, և իրավիճակն այժմ զարգանում է «շատ ավելի լավ», բայց ավելի վաղ այն կարող էր «շատ հեշտությամբ» վերածվել համաշխարհային պատերազմի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ Վերին Կարմիրաղբյուր գյուղում

08:00 17.03.2025

Հրդեհ Վերին Կարմիրաղբյուր գյուղում

Մարտի 16-ին, ժամը 19:59-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Կարմիրաղբյուր գյուղում այրվում է պահեստ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 10-րդ փողոցի շինություններից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:21-ին, մարվել՝ մարտի 17-ին ժամը […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

01:00 17.03.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

00:55 17.03.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...

Եմենում ամերիկյան հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 50-ը

00:51 17.03.2025

Եմենում ամերիկյան հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 50-ը

Եմենի հյուսիսային և կենտրոնական հատվածների վրա ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 53-ի, վիրավորվել է առնվազն 98 մարդ: Այս մասին հայտնել է հութիների կառավարությունում առողջապահության նախարարության ներկայացուցիչ Անիս ալ Ասբահին։ «Մարտի 15-ին ամերիկյան թշնամու կողմից խաղաղ բնակիչների վրա իրականացված հարվածների հետևանքով զոհվել է 53, վիրավորվել՝ 98 մարդ»,- գրել է նա X-ի միկրոբլոգում: Հութիները պնդում […] ...

ԱՄՆ-ը գաղտնազերծելու է Քենեդու սպանությանն առնչվող ևս 2000 փաստաթուղթ

00:43 17.03.2025

ԱՄՆ-ը գաղտնազերծելու է Քենեդու սպանությանն առնչվող ևս 2000 փաստաթուղթ

ԱՄՆ վարչակազմը նախատեսում է գաղտնազերծել և հրապարակել ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի սպանության մասին նյութեր մի քանի շաբաթվա ընթացքում։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Full Measure ծրագրին տված հարցազրույցում։ Ամերիկացի առաջնորդը նշել է, որ իր առաջին նախագահական ժամկետում գաղտնազերծել է որոշ նյութեր։ «Սակայն այդ ժամանակից ի վեր նրանք և մենք հայտնաբերել ենք […] ...

Պատմություն, որի շնորհիվ դարձել եմ այն, ինչ կամ. Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նրա հետ հեռախոսազրույցից դրվագ է հրապարակել

00:29 17.03.2025

Պատմություն, որի շնորհիվ դարձել եմ այն, ինչ կամ. Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նրա հետ հեռախոսազրույցից դրվագ է հրապարակել

Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից անձնական կյանքից դրվագ է պատմել ընտանիքի հետ հեռախոսազրույցի ընթացքում, որի ձայնային տարբերակը հրապարակվել է նրա Ֆեյսբուքի էջում: «Ուզում եմ այսօր մի քանի խոսք ասել: Նախ՝ բարի պահեր եմ մաղթում ձեզ, որովհետև միայն պահը, ակնթարթն է իրականը և հավերժությանն ամենամոտը։ Այսօր ուզում եմ կիսվել ձեզ հետ մի շատ […] ...

BACK_TO_TOP