21:13 14.03.2025
Խորվաթիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցության ավարտը՝ որպես Հարավային Կովկասում կայունությանն ու հաշտեցման ուղղված նշանակալի քայլ։ Այս մասին նշվում է Խորվաթիայի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
«Մենք ողջունում ենք երկու կողմին երկխոսության և խաղաղ կարգավորման հանձնառության համար, որը ճանապարհ է հարթում դեպի ընդլայնված համագործակցություն, տարածաշրջանային անվտանգություն և երկարաժամկետ բարգավաճում: Որպես միջազգային իրավունքի և հակամարտությունները դիվանագիտական ճանապարհով լուծելու եռանդուն ջատագով` Խորվաթիան հավատարիմ է մնում աջակցելու բոլոր ջանքերին, որոնք նպաստում են արդար և կայուն խաղաղությանը»,- նշվում է հայտարարության մեջ:
Croatia welcomes the peace treaty between Armenia 🇦🇲 and Azerbaijan 🇦🇿 as a significant step towards stability and reconciliation in the South Caucasus.
We commend both sides for their commitment to dialogue and a peaceful resolution, paving the way for enhanced cooperation,…
— MFEA Croatia (@MVEP_hr) March 14, 2025
00:03 15.03.2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար19:47 14.03.2025
Մեկնարկել է Մանուշյանական շաբաթը00:37 15.03.2025
Խաղաղության պայմանագրի ստորագրումը կարևոր քայլ կլինի տարածաշրջանի անվտանգության համար. Ղազախստանի ԱԳՆՂազախստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին: «Ղազախստանի Հանրապետությունը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունները խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ։ Վստահ ենք, որ ձեռք բերված պայմանավորվածությունները և […] ...
00:29 15.03.2025
Չնայած վերջին առատ ձյան տեղումներին` այս տարվա ձմեռն ամենաչորն էր դիտարկումների ողջ պատմության մեջ«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնել է, որ չնայած վերջին առատ ձյան տեղումներին` այս տարվա ձմեռն ամենաչորն էր դիտարկումների ողջ պատմության մեջ: «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի դիտարկումների համաձայն՝ 2024-2025 թվականի ձմռան տեղումների միջին քանակը Հայաստանում կազմել է 55.7մմ, որը նորմայի ընդամենը 49 % է։ Այն հանդիսացավ ամենաչորը սկսած 1935 թվականից։ Ձմռան երեք ամիսներն էլ […] ...
00:20 15.03.2025
Կիբեռմարտահրավեր․ կեղծ վարորդական վկայականների վաճառքի մասինՀՀ ներքին գործերի նախարարությունը զգուշացնում է, որ սոցիալական հարթակներում տեղադրվում են հայտարարություններ կեղծ վարորդական վկայականների վաճառքի մասին։ Ընդ որում, հանցագործները վստահեցնում են, որ այդ կեղծ վարորդական վկայականներն իրենց ամբողջական տվյալներով կմուտքագրվեն համապատասխան պետական մարմինների տվյալների շտեմարան և կդառնան օրինական։ Այդ հայտարարությունների հիմնական նպատակը դրամական միջոցների հափշտակությունն է, վստահեցնում է ՆԳՆ քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի […] ...
00:11 15.03.2025
Ալափարս և Սոլակ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը, «Opel Zafira»-ն և «Volkswagen Golf»-ը․ կա 2 վիրшվnրՄարտի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Ալափարս և Սոլակ գյուղերի խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 66-ամյա Ռուբիկ Պ․-ի վարած «Mercedes», 27-ամյա Աևակ Ա․-ի վարած «Volkswagen Golf» և Արմավիրի մարզի բնակիչ 61-ամյա Էդվարդ Վ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով […] ...
00:03 15.03.2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:57 14.03.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...