Լոռու, Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչություններն ամփոփում են քաղաքացիական պաշտպանությանն ուղղված միջոցառումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 03 2025
  • $
    391.74
  • RUBLE
    4.57
  • 426.88
WEATHER
+8.09 oC

Լոռու, Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչություններն ամփոփում են քաղաքացիական պաշտպանությանն ուղղված միջոցառումները

19:10 14.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Քաղաքացիական պաշտպանությունը կենսական նշանակություն ունի ինչպես արտակարգ իրավիճակների, այնպես էլ բնական աղետների հետևանքների մեղմացման և քաղաքացիների անվտանգությունն ապահովելու գործում։ Բոլոր միջոցառումները, որոնք ուղղված են քաղաքացիական պաշտպանության մակարդակի բարձրացմանը, կարևոր են յուրաքանչյուր քաղաքացու համար։

ՆԳՆ փրկարար ծառայության Լոռու, Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների և ենթակա ստորաբաժանումների կողմից իրականացվել են քաղաքացիական պաշտպանությանն ուղղված մի շարք միջոցառումներ՝ նպատակ ունենալով բարձրացնել հասարակության պատրաստվածության և տեղեկացվածության մակարդակը՝ արտակարգ իրավիճակների և այլ սպառնալիքների դեպքում:

Լոռու մարզի Վանաձորի թիվ 8 և 27, Փամբակի հիմնական, Ձորամուտի, Ստեփանավանի թիվ 3 միջնակարգ դպրոցներում կազմակերպվել և անց են կացվել «Օդային հարձակման դեպքում պատսպարման կազմակերպումը» թեմայով, իսկ Վանաձորի թիվ 8 հիմնական և Մեծ Պարնի բնակավայրի միջնակարգ դպրոցներում և Արագածոտնի մարզի Աշտարակի թիվ 2, Ապարանի թիվ 2, Պռոշյանի թիվ 3, Կանիաշիրի հիմնական, Նիգավանի, Բերքառատի միջնակարգ, ինչպես նաև Թալինի թիվ 2 միջնակարգ և ավագ դպրոցներում՝ «Հակառակորդի հանկարծակի հարձակման կամ հարձակման սպառնալիքի դեպքում ազդարարման, տարհանման և պատսպարման միջոցառումների իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Կարևորելով բնակչությանը համապատասխան տեսական գիտելիքներով զինելու անհրաժեշտությունը՝ Լոռու մարզի Չկալով, Վանաձոր, Թումանյան, Ալավերդի, Տաշիր, Սպիտակ, Լոռի Բերդ համայնքների, Կոտայքի մարզի Աբովյան, Ջրվեժ, Բյուրեղավան, Նոր Հաճըն, Չարենցավան, Հրազդան համայնքների և Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Ալագյազ, Թալին, Ծաղկահովիտ համայնքների մի շարք բնակավայրերի հանրակրթական ուսումնական հաստատություններում անցկացվել են համապատասխանաբար «Մարտի 1-ը քաղաքացիակական պաշտպանության միջազգային օրն է», ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում վարվելակերպի կանոնները» և «Ազդարարման ազդանշանները» թեմաներով դասախոսություններ:

Նմանատիպ դասախոսությունները խթանում են հանրային կրթության բարձրացմանը և քաղաքացիական պաշտպանության կարևորության մասին տեղեկացվածության տարածմանը, ինչն անհրաժեշտ է արտակարգ իրավիճակներում ճիշտ արձագանքելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խաղաղության պայմանագրի ստորագրումը կարևոր քայլ կլինի տարածաշրջանի անվտանգության համար. Ղազախստանի ԱԳՆ

00:37 15.03.2025

Խաղաղության պայմանագրի ստորագրումը կարևոր քայլ կլինի տարածաշրջանի անվտանգության համար. Ղազախստանի ԱԳՆ

Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին: «Ղազախստանի Հանրապետությունը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունները խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ։ Վստահ ենք, որ ձեռք բերված պայմանավորվածությունները և […] ...

Չնայած վերջին առատ ձյան տեղումներին` այս տարվա ձմեռն ամենաչորն էր դիտարկումների ողջ պատմության մեջ

00:29 15.03.2025

Չնայած վերջին առատ ձյան տեղումներին` այս տարվա ձմեռն ամենաչորն էր դիտարկումների ողջ պատմության մեջ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնել է, որ չնայած վերջին առատ ձյան տեղումներին` այս տարվա ձմեռն ամենաչորն էր դիտարկումների ողջ պատմության մեջ: «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի դիտարկումների համաձայն՝ 2024-2025 թվականի ձմռան տեղումների միջին քանակը Հայաստանում կազմել է 55.7մմ, որը նորմայի ընդամենը 49 % է։ Այն հանդիսացավ ամենաչորը սկսած 1935 թվականից։ Ձմռան երեք ամիսներն էլ […] ...

Կիբեռմարտահրավեր․ կեղծ վարորդական վկայականների վաճառքի մասին

00:20 15.03.2025

Կիբեռմարտահրավեր․ կեղծ վարորդական վկայականների վաճառքի մասին

ՀՀ ներքին գործերի նախարարությունը զգուշացնում է, որ սոցիալական հարթակներում տեղադրվում են հայտարարություններ կեղծ վարորդական վկայականների վաճառքի մասին։ Ընդ որում, հանցագործները վստահեցնում են, որ այդ կեղծ վարորդական վկայականներն իրենց ամբողջական տվյալներով կմուտքագրվեն համապատասխան պետական մարմինների տվյալների շտեմարան և կդառնան օրինական։ Այդ հայտարարությունների հիմնական նպատակը դրամական միջոցների հափշտակությունն է, վստահեցնում է ՆԳՆ քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի […] ...

Ալափարս և Սոլակ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը, «Opel Zafira»-ն և «Volkswagen Golf»-ը․ կա 2 վիրшվnր

00:11 15.03.2025

Ալափարս և Սոլակ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը, «Opel Zafira»-ն և «Volkswagen Golf»-ը․ կա 2 վիրшվnր

Մարտի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Ալափարս և Սոլակ գյուղերի խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 66-ամյա Ռուբիկ Պ․-ի վարած «Mercedes», 27-ամյա Աևակ Ա․-ի վարած «Volkswagen Golf» և Արմավիրի մարզի բնակիչ 61-ամյա Էդվարդ Վ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով […] ...

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

00:03 15.03.2025

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 14.03.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...

BACK_TO_TOP