Թրամփը հայտնել է, որ խոսել է Պուտինի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 03 2025
  • $
    391.74
  • RUBLE
    4.57
  • 426.88
WEATHER
+12.09 oC

Թրամփը հայտնել է, որ խոսել է Պուտինի հետ

17:44 14.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Թրամփը հայտարարել է, որ հինգշաբթի օրը խոսել է Պուտինի հետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

ԱՄՆ նախագահն ասել է, որ զրույցը «լավ և արդյունավետ է եղել»:

Թրամփը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու «շատ լավ հնարավորություն» կա։

«Մենք երեկ շատ լավ և արդյունավետ քննարկումներ ունեցանք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և բոլոր հնարավորությունները կան, որ այս սարսափելի, արյունալի պատերազմը վերջապես կավարտվի…»,- գրել է Թրամփը Truth Social-ում։

Ամերիկացի առաջնորդը չի պարզաբանել՝ նկատի ունի հեռախոսազրույցը Ռուսաստանի ղեկավարի հետ, թե՞ Պուտինի զրույցը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆի հետ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բրազիլիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է հետամուտ լինել դիվանագիտությանը և երկխոսությանը՝ որպես կայուն խաղաղության ճանապարհ

22:46 14.03.2025

Բրազիլիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է հետամուտ լինել դիվանագիտությանը և երկխոսությանը՝ որպես կայուն խաղաղության ճանապարհ

Բրազիլիայի կառավարությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հայտարարությունը համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին: Այս մասին նշվում է Բրազիլիայի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ: «Բրազիլիայի կառավարությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հայտարարությունը համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին, որն իրագործվելուց հետո կվերականգնի խաղաղությունը երկրների միջև և կկարգավորի երկկողմ հարաբերությունները։ Բրազիլիան խրախուսում է կողմերին հետամուտ լինել […] ...

ՆԱՏՕ-ն անհամբերությամբ է սպասում Հայաստանի ու Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրմանը

22:35 14.03.2025

ՆԱՏՕ-ն անհամբերությամբ է սպասում Հայաստանի ու Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրմանը

ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը և հույս հայտնում, որ պայմանագիրը շուտով կստորագրվի և կվավերացվի։ Այս մասին ՆԱՏՕ-ի խոսնակ Էլիսոն Հարթը գրել է X-ի միկրոբլոգում: «Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը և անհամբերությամբ սպասում ենք պայմանագրի ստորագրմանը և վավերացմանը։ Սա նշանակալի քայլ է […] ...

Հրշեջ-փրկարարները մարել են Լոռու մարզում բռնկված հրդեհը

22:22 14.03.2025

Հրշեջ-փրկարարները մարել են Լոռու մարզում բռնկված հրդեհը

Մարտի 14-ին, ժամը 12:56-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է նկատվում «Սալարդ» կոչվող տարածքից դեպի Լալվար լեռ ընկած հատվածում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։27-ին, մարվել՝ 18։20-ին։ Այրվել է խոտածածկույթ։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը […] ...

Իջևան համայնքում հետևեցի փողոցների սալիկապատման և ասֆալտապատման աշխատանքների ընթացքին. ՏԿԵ նախարար

22:12 14.03.2025

Իջևան համայնքում հետևեցի փողոցների սալիկապատման և ասֆալտապատման աշխատանքների ընթացքին. ՏԿԵ նախարար

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ Իջևան համայնքում հետևել է փողոցների սալիկապատման և ասֆալտապատման աշխատանքների ընթացքին: Մանրամասները՝ տեսանյութում: ...

SHANTNEWS

22:00 14.03.2025

SHANTNEWS

Գլխավոր հարկադիր կատարողն այցելել է ՀԿԱԾ Շիրակի և Լոռու մարզային բաժիններ

21:55 14.03.2025

Գլխավոր հարկադիր կատարողն այցելել է ՀԿԱԾ Շիրակի և Լոռու մարզային բաժիններ

Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանն այսօր աշխատանքային այց է կատարել Ծառայության Շիրակի և Լոռու մարզային բաժիններ, տեղում անցկացրել աշխատանքային խորհրդակցություն։ Այս մասին նշվում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հայտարարության մեջ: Գլխավոր հարկադիր կատարողը մարզային բաժինների աշխատակացիների հետ ընթացիկ հարցերի քննարկման ժամանակ հատուկ շեշտադրել է քաղաքացիների հետ բարեկիրթ ու գրագետ հաղորդակցությունը, կատարողական վարույթի շրջանակում կատարողական գործողությունների […] ...

BACK_TO_TOP