16:30 14.03.2025
ՈՒԵՖԱ-ն հրապարակել է ֆուտզալի ազգային հավաքականների մարտ ամսվա դասակարգման վարկանիշային աղյուսակը։ Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է և այժմ զբաղեցնում է 13 հորիզոնականը՝ իր ակտիվում ունենալով 1828.210 վարկանիշային միավոր։
ՈՒԵՖԱ Եվրո 2026-ի ընտրական 6-րդ խմբում մեր մրցակից Ղազախստանի ընտրանին, որին Հայաստանի ազգային հավաքականը մարտի 12-ի Երևանում տեղի ունեցած խաղում պարտության մատնեց 4:2 հաշվով, լքել է լավագույն եռյակն ու այժմ չորրորդն է վարկանիշային աղյուսակում։ Լավագույն տասնյակը գլխավորում է Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիան, երկրորդ տեղում Իսպանիան է, իսկ Ռուսաստանը բարձրացել է ու այժմ զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։
Վարկանիշային աղյուսակի վերին հատվածն ունի հետևյալ տեսքը՝
1.Պորտուգալիա – 2945.684
2.Իսպանիա – 2637.681
3.Ռուսաստան – 2547.159
4.Ղազախստան – 2456.714
5.Ուկրաինա –2334.137
6.Ֆրանսիա – 2227.347
7.Խորվաթիա – 2058.892
8.Լեհաստան – 1986.060
9.Իտալիա – 1911.060
10.Սլովենիա – 1896.929
11.Նիդերլանդներ – 1885.106
12.Չեխիա – 1878.289
13.ՀԱՅԱՍՏԱՆ – 1828.210
19:47 14.03.2025
Մեկնարկել է Մանուշյանական շաբաթը22:46 14.03.2025
Բրազիլիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է հետամուտ լինել դիվանագիտությանը և երկխոսությանը՝ որպես կայուն խաղաղության ճանապարհԲրազիլիայի կառավարությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հայտարարությունը համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին: Այս մասին նշվում է Բրազիլիայի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ: «Բրազիլիայի կառավարությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հայտարարությունը համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին, որն իրագործվելուց հետո կվերականգնի խաղաղությունը երկրների միջև և կկարգավորի երկկողմ հարաբերությունները։ Բրազիլիան խրախուսում է կողմերին հետամուտ լինել […] ...
22:35 14.03.2025
ՆԱՏՕ-ն անհամբերությամբ է սպասում Հայաստանի ու Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրմանըՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը և հույս հայտնում, որ պայմանագիրը շուտով կստորագրվի և կվավերացվի։ Այս մասին ՆԱՏՕ-ի խոսնակ Էլիսոն Հարթը գրել է X-ի միկրոբլոգում: «Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը և անհամբերությամբ սպասում ենք պայմանագրի ստորագրմանը և վավերացմանը։ Սա նշանակալի քայլ է […] ...
22:22 14.03.2025
Հրշեջ-փրկարարները մարել են Լոռու մարզում բռնկված հրդեհըՄարտի 14-ին, ժամը 12:56-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է նկատվում «Սալարդ» կոչվող տարածքից դեպի Լալվար լեռ ընկած հատվածում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։27-ին, մարվել՝ 18։20-ին։ Այրվել է խոտածածկույթ։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը […] ...
22:12 14.03.2025
Իջևան համայնքում հետևեցի փողոցների սալիկապատման և ասֆալտապատման աշխատանքների ընթացքին. ՏԿԵ նախարարՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ Իջևան համայնքում հետևել է փողոցների սալիկապատման և ասֆալտապատման աշխատանքների ընթացքին: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:55 14.03.2025
Գլխավոր հարկադիր կատարողն այցելել է ՀԿԱԾ Շիրակի և Լոռու մարզային բաժիններԳլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանն այսօր աշխատանքային այց է կատարել Ծառայության Շիրակի և Լոռու մարզային բաժիններ, տեղում անցկացրել աշխատանքային խորհրդակցություն։ Այս մասին նշվում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հայտարարության մեջ: Գլխավոր հարկադիր կատարողը մարզային բաժինների աշխատակացիների հետ ընթացիկ հարցերի քննարկման ժամանակ հատուկ շեշտադրել է քաղաքացիների հետ բարեկիրթ ու գրագետ հաղորդակցությունը, կատարողական վարույթի շրջանակում կատարողական գործողությունների […] ...