Ինդոնեզիայում 5․4 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Էպիկենտրոնը գտնվել է Պալու քաղաքից 231 կմ հյուսիս (Սուլավեսի կղզի), որտեղ ապրում է 282 հազար մարդ։ Օջախը գտնվել է 26 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիքի մասին չի հայտարարվել։