15:43 14.03.2025
Արևադարձային տաք օդային ալիքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետությունում վերջին օրերին դիտվել է բարձր ջերմային ֆոն, ինչի արդյունքում մարտի 13-ին հանրապետության առանձին շրջաններում դիտված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են տվյալ օրվա երբևէ գրացված արժեքները։
Այսպիսով, մարտի 13-ին գրանցվել են հետևյալ առավելագույն ջերմաստիճանները՝
📍 Բագրատաշեն – 26.5°C (2023թ․՝ 22.0°C)
📍 Օձուն– 23.5°C (2023թ․՝ 18.8°C)
📍 Վանաձոր – 18.8°C (2023թ․՝ 18.1°C)
📍 Ստեփանավան – 20.2°C (2010թ․՝ 18.4°C)
📍 Տաշիր – 19.7°C (2010թ․՝ 17.0°C)
📍 Ամասիա – 12.6°C (1936թ․՝ 9.7°C)
📍 Աշոցք – 10.0°C (2023թ․՝ 8.0°C)
📍 Ճամբարակ – 17.0°C (1944թ․՝ 14.1°C)
📍 Մասրիկ – 14.5°C (2010թ․՝ 14.0°C)
📍 Հրազդան– 15.0°C (2023թ․՝ 14.0°C)
📍 Արմավիր– 22.0°C (2010թ․՝ 21.8°C)
📍 Արարատ – 23.0°C (2023թ․՝ 22.6°C)
📍 Ջերմուկ– 12.5°C (2023թ․՝ 12.0°C)
📍 Կապան– 26.1°C (1944թ․՝ 25.8°C)
📍 Սիսիան– 18.2°C (2023թ․՝ 17.3°C)
Նախորդ տարիների համեմատ այս տարվա ջերմաստիճանները զգալիորեն բարձր են՝ արտահայտելով տաք օդային ալիքների ազդեցությունը:
19:47 14.03.2025
Մեկնարկել է Մանուշյանական շաբաթը20:55 14.03.2025
Չեռնոգորիան ակնկալում է ամրապնդել գործընկերային հարաբերությունները Հայաստանի ու Ադրբեջանի հետՉեռնոգորիայի արտգործնախարարությունը X-ի միկրոբլոգում իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պատմական պայմանագրին։ «Չեռնոգորիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև պատմական խաղաղության համաձայնագիրը: Սա մեծ ներդրում է տարածաշրջանի կայունության և եվրոպական ու գլոբալ անվտանգության գործում։ Չեռնոգորիան ակնկալում է ամրապնդել գործընկերային հարաբերությունները երկու բարեկամ երկրների հետ, սերտ համագործակցել նրանց հետ՝ խաղաղության, անվտանգության, կայունության […] ...
20:46 14.03.2025
Մեր նպատակը մարդկանց տուգանելը չէ, այլ նրանց «օրենքի» դաշտ բերելը. Հայկ ԿոստանյանԵրևանի քաղաքապետարանի տվյալներով՝ միասնական տոմսային համակարգի ներդրման օրվանից մինչև մարտի 10-ը քաղաքային բյուջե է մուտքագրվել շուրջ 2.5 միլիարդ դրամ: Քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի խոսքով՝ այս գումարից մոտ 213 միլիոն դրամը կազմել է տրանսպորտի տոմսերի վաճառքից ստացված շահույթը և շարունակելով փուլ առ փուլ տրանսպորտային համակարգի ներդնումը քաղաքապետարանը նաև մշակել է օրենքի նախագիծ, որի համաձայն կտուգանվեն […] ...
20:38 14.03.2025
Հուսադրող է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի շուրջ. Կասպար ՎելդկամպՆիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպը շնորհավորել է Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցությունների ավարտի կապակցությամբ: Նախարարը X-ի միկրոբլոգում մասնավորապես գրել է. «Շատ հուսադրող է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի շուրջ։ Շնորհավորում եմ երկու երկրին այս նշանակալի քայլի կապակցությամբ։ Չնայած մարտահրավերները մնում են, պայմանագրի ստորագրումը հասանելի է»,- գրել է արտգործնախարարը: Նա նշել […] ...
20:31 14.03.2025
Մոսկվան ողջունում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների արդյունքներըՌուսաստանը ողջունում է հայ-ադրբեջանական լիարժեք և համապարփակ կարգավորմանն ուղղված այս կարևոր քայլը։ Այս մասին նշվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։ «Ողջունում ենք խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների հաստատումը։ Աջակցում ենք հայ-ադրբեջանական լիարժեք և համապարփակ կարգավորմանն ուղղված այս կարևոր քայլին, ինչպես […] ...
20:22 14.03.2025
Աբովյան քրեակատարողական հիմնարկի մեկուսարանն ու վարչական մասնաշենքը նորոգվել ենԱբովյան քրեակատարողական հիմնարկի մեկուսարանն ու վարչական մասնաշենքը նորոգվել են: Պետբյուջեից ավելի քան 60 միլիոն դրամ է հատկացվել ազատազրկվածների կենսապայմանները, աշխատողների աշխատանքային միջավայրը բարելավելու համար: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...
20:11 14.03.2025
Դավիթ Խուդաթյանը Դիլիջանում ծանոթացել է պետական համաֆինանսավորման ծրագրով իրականացվող շինաշխատանքներինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ այցելել է Դիլիջան՝ ծանոթանալու պետական համաֆինանսավորման ծրագրով իրականացվող շինաշխատանքներին: Մանրամասները՝ տեսանյութում: ...