Սպառողների իրավունքների պաշտպանությունը գտնվում է Կառավարության ուշադրության կենտրոնում. վարչապետը մասնակցել է Սպառողների իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 03 2025
  • $
    391.74
  • RUBLE
    4.57
  • 426.88
WEATHER
+12.09 oC

Սպառողների իրավունքների պաշտպանությունը գտնվում է Կառավարության ուշադրության կենտրոնում. վարչապետը մասնակցել է Սպառողների իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը

15:30 14.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սպառողների իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը:

Միջոցառումն իրականացվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումները հանրության լայն շրջանակներին իրազեկելու նպատակով: Այն կազմակերպվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ «Աջակցություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) մոնիթորինգի, իրականացման և հաղորդակցության» ծրագրի շրջանակներում։

Ելույթներով հանդես են եկել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր խոսքում գոհունակություն է հայտնել, որ Սպառողների պաշտպանության միջազգային օրը նշանավորվում է բարձրացված հարցերին տրված լուծումներով: «Դրանցից առաջինը, թե ուր պիտի դիմի Հայաստանի քաղաքացին սպառողի իր իրավունքների ոտնահարման դեպքում և երկրորդը՝ ինչպես պետք է դիմի: Ուրախ եմ, որ թվային մոդուլ է ներդրվում, որտեղ քաղաքացին կարող է իրավունքների պաշտպանության համար դիմել առցանց, այսինքն՝ առանց տնից դուրս գալու: Իհարկե, կարևոր է ընդգծել, որ վերջին տարիներին մենք աշխատել ենք թեմայի վրա և փորձել ոչ միայն օրենքով սահմանված իրավունքների վերարձանագրում անել, այլև այդ իրավունքներն իրականության մեջ կիրառելու կոնկրետ մեխանիզմներ ստեղծել քաղաքացիների համար։ Ուրախ եմ արձանագրել, որ նոր կարգավորումների ներքո նաև քաղաքացիական հասարակությունը, հասարակական կազմակերպությունները կոնկրետ մեխանիզմներով շատ կոնկրետ դերակատարում են ունենալու այդ ընդհանուր վերահսկողությունն իրականացնելու համար»,- ասել է վարչապետը։

Երկրի ղեկավարի խոսքով՝ սպառողների իրավունքների պաշտպանությունը կարևոր է ոչ միայն սպառողների, այլև ընդհանրապես՝ երկրի և տնտեսության համար, որովհետև, սպառողների իրավունքների պաշտպանության որակը շատ կարևոր ցուցիչ է երկրի կյանքի և իրավակարգի որակի համար: «Քաղաքացիները պետք է հստակ պատկերացում ունենան, թե հռչակված հնարավորություններն ինչպես պետք է իրենք կիրառեն և ինչպես դա պետք է հանգեցնի կոնկրետ արդյունքների։ Ցանկացած բիզնեսի համար սպառողի իրավունքների պաշտպանության նկատմամբ վերաբերմունքն արդեն որակի նշան է, որը իհարկե, շատ լուրջ մրցակցային առավելություն է ստեղծում և արդարացված նրանց նկատմամբ, ովքեր առանձնապես հոգ չեն տանում սպառողների իրավունքների պաշտպանության համար:

Ուզում եմ ընդգծել նաև սպառողների իրավունքների պաշտպանության և մրցակցության դաշտի քաղաքական նշանակությունը, որովհետև ի վերջո սպառող լինելը նույնպես ընտրություն է, ամենօրյա ընտրություն, ինչպես որպես քաղաքացի՝ մարդը ՏԻՄ կամ համապետական ընտրությունների ժամանակ քվեարկություն է անում այս կամ այն քաղաքական ուժի օգտին, այնպես էլ իր ամենօրյա գործունեության ընթացքում քվեարկություն է անում այս կամ այն ապրանքանիշի օգտին, այս կամ այն ծառայության օգտին: Եվ սա նույնպես տնտեսության մեջ ճիշտ խթաններ դնելու և ճիշտ մոտիվացիաներ ձևավորելու շատ կարևոր մեխանիզմ է, ինչը նաև կարծում եմ՝ էական է տնտեսական զարգացումը և արդյունավետ կառավարումը մասնավոր հատվածում խթանելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով, մրցակցության կարևորագույն նպատակներից մեկը նաև այն է, որ դաշտն ինչ-որ առումով ինքնակարգավորվի: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Կառավարության պարտականությունն է հնարավորինս բարենպաստ, արդար, հավասար դաշտ ստեղծել, սակայն ռիսկի ընկալման բացակայությունը, ըստ վարչապետի, տնտեսական զարգացման խոչընդոտներից մեկն է. երբ տնտեսվարողին կամ անհատին կարող է թվալ, թե առաջին հերթին իր պարտքը չէ իր հաջողությունն ապահովելը: «Սա շատ կարևոր նրբություն է, որը կապ ունի ուղիղ սպառողների իրավունքների պաշտպանության հետ, որովհետև այո, այն բիզնեսը, որը բավարար հարգանք չունի սպառողի նկատմամբ, սպառողի իրավունքների պաշտպանության նկատմամբ, այդ բիզնեսն արդյունքում պետք է գոյություն չունենա հենց քաղաքացու քվեարկության արդյունքում։ Բայց մյուս կողմից՝ մենք պետք է նաև այս ազդակները տանք և՛ հանրությանը, և՛ տնտեսվարողներին՝ ինչո՞ւ ենք այսօր այս պատկառելի լսարանով հավաքվել և այս թեմաները քննարկում. մի նպատակի համար՝ հստակ ուղերձ հղելու, որ այո՛, սպառողի իրավունքները՝ որպես մարդու, քաղաքացու անօտարելի իրավունք, Կառավարության, մեր միջազգային գործընկերների, օրենսդիր իշխանության, պետական մարմինների ուշադրության կենտրոնում է»,- նշել է վարչապետը:

Խոսելով սննդի արտադրության և սպառման բնագավառում իրականացվող աշխատանքների մասին, Նիկոլ Փաշինյանը կարևորել է, որպեսզի բոլոր ապրանքները համարժեք լինեն իրենց ստանդարտով, որակական չափանիշով արտահանման համար նախատեսված ապրանքների որակին. «Սա է նաև միջազգային գործընկերների հետ մեր համագործակցության, այդ թվում՝ Եվրոպական Միության հետ մեր համագործակցության կարևոր թեմաներից մեկը, որ կարողանանք քայլ-քայլ նաև մեր աջակցության ծրագրերով, կարգավորումներով, բայց նաև սպառողների իրավունքների պաշտպանության հարթակ ձևավորելով և սպառողների ակտիվությունը խթանելով այնպես անել, որ մեր շուկայից քայլ-քայլ այդ արտահանման ստանդարտին չհամապատասխանող ապրանքներն ուղղակի դուրս գան, ուղղակի գոյություն չունենան ոչ թե այն պատճառով, որ Կառավարությունն արհեստական արգելի դրանց արտադրությունը, չնայած անվտանգության սպառնալիքի պարագայում՝ դա էլ պետք է արվի, բայց քաղաքացիներն իրենց քվեարկությամբ, իրենց ընտրությամբ այդ որոշումները կայացնեն»:

Նիկոլ Փաշինյանը նաև հավելել է. «Մենք, այո՛, բոլոր տնտեսվարողներին պետք է օգնենք, որ նրանք բարձրացնեն իրենց որակը, ավելի համապատասխանեն սպառողների իրավունքների պաշտպանությանը, սպառողներն ավելի ակտիվ լինեն, ավելի պահանջկոտ լինեն, բայց մյուս կողմից՝ նրանք, ովքեր այդ ստանդարտներին չեն համապատասխանում, պետք է դուրս գան շուկայից՝ այդ տեղն ազատելով ավելի բարձր ստանդարտներով աշխատող ընկերությունների, ծառայությունների, արտադրությունների և ընդհանրապես՝ տնտեսվարման համար»։

Շնորհակալություն հայտնելով ներկաներին՝ վարչապետը կարևորել է այս օրը և նշել, որ սպառողների իրավունքների պաշտպանությունը գտնվում է Կառավարության, օրենսդիր իշխանության, պետական մարմինների և մեր միջազգային գործընկերների ուշադրության կենտրոնում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չեռնոգորիան ակնկալում է ամրապնդել գործընկերային հարաբերությունները Հայաստանի ու Ադրբեջանի հետ

20:55 14.03.2025

Չեռնոգորիան ակնկալում է ամրապնդել գործընկերային հարաբերությունները Հայաստանի ու Ադրբեջանի հետ

Չեռնոգորիայի արտգործնախարարությունը X-ի միկրոբլոգում իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պատմական պայմանագրին։ «Չեռնոգորիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև պատմական խաղաղության համաձայնագիրը: Սա մեծ ներդրում է տարածաշրջանի կայունության և եվրոպական ու գլոբալ անվտանգության գործում։ Չեռնոգորիան ակնկալում է ամրապնդել գործընկերային հարաբերությունները երկու բարեկամ երկրների հետ, սերտ համագործակցել նրանց հետ՝ խաղաղության, անվտանգության, կայունության […] ...

Մեր նպատակը մարդկանց տուգանելը չէ, այլ նրանց «օրենքի» դաշտ բերելը. Հայկ Կոստանյան

20:46 14.03.2025

Մեր նպատակը մարդկանց տուգանելը չէ, այլ նրանց «օրենքի» դաշտ բերելը. Հայկ Կոստանյան

Երևանի քաղաքապետարանի տվյալներով՝ միասնական տոմսային համակարգի ներդրման օրվանից մինչև մարտի 10-ը քաղաքային բյուջե է մուտքագրվել շուրջ 2.5 միլիարդ դրամ: Քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի խոսքով՝ այս գումարից մոտ 213 միլիոն դրամը կազմել է տրանսպորտի տոմսերի վաճառքից ստացված շահույթը և շարունակելով փուլ առ փուլ տրանսպորտային համակարգի ներդնումը քաղաքապետարանը նաև մշակել է օրենքի նախագիծ, որի համաձայն կտուգանվեն […] ...

Հուսադրող է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի շուրջ. Կասպար Վելդկամպ

20:38 14.03.2025

Հուսադրող է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի շուրջ. Կասպար Վելդկամպ

Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպը շնորհավորել է Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցությունների ավարտի կապակցությամբ: Նախարարը X-ի միկրոբլոգում մասնավորապես գրել է. «Շատ հուսադրող է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի շուրջ։ Շնորհավորում եմ երկու երկրին այս նշանակալի քայլի կապակցությամբ։ Չնայած մարտահրավերները մնում են, պայմանագրի ստորագրումը հասանելի է»,- գրել է արտգործնախարարը: Նա նշել […] ...

Մոսկվան ողջունում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների արդյունքները

20:31 14.03.2025

Մոսկվան ողջունում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների արդյունքները

Ռուսաստանը ողջունում է հայ-ադրբեջանական լիարժեք և համապարփակ կարգավորմանն ուղղված այս կարևոր քայլը։ Այս մասին նշվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։ «Ողջունում ենք խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև միջպետական ​​հարաբերությունների հաստատումը։ Աջակցում ենք հայ-ադրբեջանական լիարժեք և համապարփակ կարգավորմանն ուղղված այս կարևոր քայլին, ինչպես […] ...

Աբովյան քրեակատարողական հիմնարկի մեկուսարանն ու վարչական մասնաշենքը նորոգվել են

20:22 14.03.2025

Աբովյան քրեակատարողական հիմնարկի մեկուսարանն ու վարչական մասնաշենքը նորոգվել են

Աբովյան քրեակատարողական հիմնարկի մեկուսարանն ու վարչական մասնաշենքը նորոգվել են: Պետբյուջեից ավելի քան 60 միլիոն դրամ է հատկացվել ազատազրկվածների կենսապայմանները, աշխատողների աշխատանքային միջավայրը բարելավելու համար: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...

Դավիթ Խուդաթյանը Դիլիջանում ծանոթացել է պետական համաֆինանսավորման ծրագրով իրականացվող շինաշխատանքներին

20:11 14.03.2025

Դավիթ Խուդաթյանը Դիլիջանում ծանոթացել է պետական համաֆինանսավորման ծրագրով իրականացվող շինաշխատանքներին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ այցելել է Դիլիջան՝ ծանոթանալու պետական համաֆինանսավորման ծրագրով իրականացվող շինաշխատանքներին: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP